Այս տարի Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում դասավանդվելու է երկու նոր մասնագիտություն` «Թաեքվանդո» և «Գեղասահք»։ Հուլիսի 6-ին բուհն ընդունել է այս մասնագիտություններով իր առաջին դիմորդներին:
«Այսօր պատմական օր է։ Թաեքվանդոյի քննությանը մասնակցում էր Հայաստանի չեմպիոն և միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող Դավիթ Թորոսյանը։ Դիմորդները փոքր-ինչ լարված էին, բայց ամեն ինչ բարեհաջող անցավ»,- ասել է «Թաեքվանդոյի ֆեդերացիայի անդամ, «Թաեքվանդոյի» ընդունելության քննության հանձնաժողովի նախագահ Գևորգ Դանիելյանը:
Այս տարի ՀՖԿՍՊԻ-ում ոչ միայն մասնագիտություններն են նոր, այլև գրավոր քննությունների անցկացման և ստուգման ձևը․ ծածկագրված քննությունների անցկացմամբ` բուհը նպատակ ունի ստեղծել հավասար մրցակցություն բոլորի համար: Բացի այդ, առաջին անգամ ընդունելության քննության հանձնաժողովում ներգրավված են նաև հրավիրյալ մասնագետներ:
«Առաջին անգամ եմ ներկայանում որպես ընդունելության քննության հանձնաժողովի անդամ: Քննությունները կազմակերպված են մաքուր և թափանցիկ։ Հուսով եմ` շատերը կդառնան ուսանողներ, իսկ ապագայում ՝ լավ մասնագետներ»,- ասել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի անդամ Կարեն Նալբանդյանը:
ՀՖԿՍՊԻ-ում ներբուհական ընդունելության քննությունները մեկնարկել են հուլիսի 3-ին և շարունակվելու են մինչև հուլիսի 7-ը։ Այս տարի ՀՖԿՍՊԻ ընդունվելու հայտ է ներկայացրել 582 դիմորդ, քննություններ են անցկացվում են 27 մարզաձևից: ՀՖԿՍՊԻ ռեկտորի պաշտոնակատար Դավիթ Խիթարյանի հավաստմամբ՝ բուհում իրականացված շարունակական բարեփոխումների արդյունքում դիմորդների թվի մեծ աճ է գրանցվել:
ՀՖԿՍՊԻ ղեկավարությունը, կարևորելով դիմորդների և աշխատակազմի անվտանգությունը, քննություններից մեկ օր առաջ ախտահանել է մարզադահիլճները և բուհի ամբողջ տարածքը, կատարել գծանշումներ։ Դիմորդները մուտքի մոտ ջերմաչափվում են և ախտահանում ձեռքերը, անհրաժեշտության դեպքում` տրամադրվում է դիմակ:
Հաշվի առնելով որոշ մասնագիտություններում հայտ ներկայացրած դիմորդների քանակը` ութ քննություն անցկացվում են երկու փուլով: Յուրաքանչյուր փուլին ներկա է քսան դիմորդ, քննասենյակ է մտնում առավելագույնը տասը դիմորդ: Թեստային քննություն հանձնող դիմորդներին տրամադրվում է մեկանգամյա օգտագործման գրիչներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց