ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Սպորտային լուրեր

Ազատ ոճի ըմբշամարտի Մ23 հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալ նվաճեց աշխարհի առաջնությունում

Նոյեմբերի 8, 2021
Սպորտային լուրեր

Ազատոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը հաղթող է ճանաչվել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտված ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում:

Եզրափակչում հայ ըմբիշը գոտեմարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Արթուր Չեբորդաևի հետ և 11:7 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել:

Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 11:1 հաշվով հաղթել էր հունգարացի Գամզաթգաջի…

Ըմբշամարտի Մ23 ԱԱ. այսօր պայքարը կսկսեն ազատոճայինները

Նոյեմբերի 5, 2021
Սպորտային լուրեր

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում այսօր՝ նոյեմբերի 5-ին, պայքարը սկսում են ազատոճային ըմբիշները:

Հայաստանի ազատ ոճի երիտասարդական հավաքականը մրցավայր է մեկնել 8 մարզիկով, իսկ մրցումային առաջին օրը պայքարի դուրս կգան 57, 65, 70 և 79 կգ քաշային ըմբիշները:

57 կգ քաշային կարգի որակավորման փուլում Հայաստանի…

Մեկնարկում է բասկետբոլի Vbet Ա լիգայի հոբելյանական 5-րդ մրցաշրջանը

Նոյեմբերի 5, 2021
Սպորտային լուրեր

Նոյեմբերի 6-ին մեկնարկելու է Հայաստանի բասկետբոլի Vbet A-League-ի հոբելյանական 5-րդ մրցաշրջանը, որը, կազմակերպիչների փոխանցմամբ, խոստանում է մի շարք անակնկալներ։

Լիգայի բոլոր հանդիպումներն անցկացվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հեռարձակվելու են և նկարահանվելու 7 տեսախցիկով:

Vbet A-League-ի նախագահ Արա Պողոսյանը, տնօրեն Վահագն Հարությունյանը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար…

Բռնցքամարտի ԱԱ. Դավիթ Չալոյանը եզրափակչում է, Հովհաննես Բաչկովը՝ բրոնզե մեդալակիր

Նոյեմբերի 5, 2021
Սպորտային լուրեր

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, գերծանր քաշային Դավիթ Չալոյանը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող աշխարհի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ, իսկ Հովհաննես Բաչկովը դարձել է ԱԱ-ի բրոնզե մեդալակիր:

Դավիթ Չալոյանը կիսաեզրափակչում մենամարտել է երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակից, Ադրբեջանի ներկայացուցիչ Մահամմադ Աբդուլաևի դեմ և…

Ձյուդոիստները կմասնակցեն Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը

Նոյեմբերի 5, 2021
Սպորտային լուրեր

Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականը նոյեմբերի 5-ից 6-ը Բուդապեշտում կմասնակցի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությանը:

Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն Յուրի Իսրայելյանը (60 կգ), Ստյոպա Դարբինյանը (66 կգ), Արսեն Ավետիսյանը (73 կգ) և Բորիս Շատվերյանը (81 կգ):

Մեր թիմը հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի ղեկավարությամբ մրցավայր է մեկնել նոյեմբերի 2-ին:

«Սա համեստ գնահատականն է ձեր կատարած ազգանվեր աշխատանքին». Վահրամ Դումանյանը կոչումներ է շնորհել մարզաշխարհի ներկայացուցիչներին

Նոյեմբերի 4, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, մարզական կոչումներ են շնորհել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների:

Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ սա մարզիկների և մարզիչների կատարած ազգանվեր աշխատանքի շատ համեստ գնահատականն է. «Մարզաշխարհի՛ սիրելի ներկայացուցիչներ, այն, ինչ մենք այսօր արեցինք, մի փոքր ուշացած էր, բայց…

Ըմբշամարտի Մ23 ԱԱ․ Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

Նոյեմբերի 4, 2021
Սպորտային լուրեր

Սերբիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ 6-2 հաշվով հաղթանակ տանելով Շվեդիայի ներկայացուցչի նկատմամբ։

Նշենք՝ մարզադահլիճում մեր ըմբիշին սատարել են նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և հավաքականի անդամները:

Աշխարհի առաջնությունում հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 11-1 հաշվով վստահ հաղթանակ…

«Պետությունն անելու է շատ ավելին, քան երբևէ արել է». Կարեն Գիլոյանը հանդիպել է հաշմանդամային սպորտի ներկայացուցիչների հետ

Նոյեմբերի 3, 2021
Սպորտային լուրեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր նախարարությունում խորհրդակցություն է հրավիրել հաշմանդամային սպորտի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Խորհրդակցությանը մասնակցել են «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ-ի խորհրդի անդամ Գոհար Նավասարդյանը, «Հայաստանի Հանրապետության հաշմանդամային սպորտի ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ Սարգիս Ստեփանյանը, «Հայաստանի պարաաթլետիկայի ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ Ստաս Նազարյանը, «Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ Սամվել…

Ըմբշամարտի Մ23 ԱԱ․ Դավիթ Օվասապյանը՝ արծաթե, Հրաչյա Պողոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Նոյեմբերի 3, 2021
Սպորտային լուրեր

Սերբիայում ընթացող ըմբշամարտի Մ23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն առաջին մեդալներն են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ, 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանն արծաթե մեդալ է նվաճել՝ եզրափակչում 1։2 հաշվով պարտվելով իրանցի Ամին Միրզազադեին։

63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանն էլ դարձել է բրոնզե մեդալակիր՝ ընդամենը 54 վայրկյանում 9-0 հաշվով վստահ հաղթանակ տանելով…

Բռնցքամարտի ԱԱ․ Դավիթ Չալոյանն ու Հովհաննես Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ են ապահովել

Նոյեմբերի 3, 2021
Սպորտային լուրեր

Սերբիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստաննապահովել է առաջին մեդալները:

Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը քառորդ եզրափակչում կամային հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ Լալիզբեկ Մոլուջանովի նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։

Գերծանր քաշային կարգում Հայաստանն առաջին անգամ է մրցանակակիր ունենալու աշխարհի առաջնությունում։
Չալոյանը կիսաեզրափակչի մենամարտը կանցկացնի նոյեմբերի 4-ին։

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…