ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ծանրամարտի աշխարհի առաջնություն․ հայ ծանրորդները սկսել են պայքարը

Դեկտեմբերի 13, 2021
Սպորտային լուրեր

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում դեկտեմբերի 12-ին պայքարի է դուրս եկել Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ 21-ամյա Ռաֆիկ Հարությունյանը։

81 կգ քաշայինների պայքարում Մ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնը երկամարտի 349 կգ արդյունքով (158+191) զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։

Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնությանն է մեկնել 10 մարզիկով։ Մեր երկրի մարզական պատիվը կպաշտպանեն նաև Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը, Դավիթ Հովհաննիսյանը (երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը, Արսեն Մարտիրոսյանը (երկուսն էլ՝ 102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը (երկուսն էլ՝ 109 կգ): Կանանց հավաքականից էլ աշխարհի առաջնությանը կմասնակցի միայն 81 կգ քաշային Տաթև Հակոբյանը:

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, պայքարի դուրս կգա 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը։ Նա հանդես կգա A ենթախմբում, իսկ մրցելույթի մեկնարկը կտրվի ժամը 15:00-ին:

Դեկտեմբերի 14-ին աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ: 96 կգ քաշայինների B ենթախմբում ժամը 12:00-ին հարթակ դուրս կգա Դավիթ Հովհաննիսյանը, իսկ ժամը 15:00-ին արդեն A ենթախմբում հանդես կգա Հակոբ Մկրտչյանը:

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 18:00-ին, 102 կգ քաշայինների A ենթախմբում Սամվել Գասպարյանը և Արսեն Մարտիրոսյանը կպայքարեն մեդալների համար: Նույն օրը կանանց 81 կգ քաշայինների A ենթախմբում պայքարի մեջ կմտնի Տաթև Հակոբյանը: Մեկնարկը ժամը 15:00-ին է:

Դեկտեմբերի 16-ին Հայաստանը մեկ ներկայացուցիչ կունենա ԱԱ-ում․ 109 կգ քաշայինների պայքարում մեդալի համար կպայքարի Սիմոն Մարտիրոսյանը:

Մրցումային վերջին օրը՝ դեկտեմբերի 17-ին, գերծանրքաշային կարգում պայքարի դուրս կգան Վարազդատ Լալայանը և Գոռ Մինասյանը: Մրցելույթի մեկնարկը 15:00-ին է:

Տաշքենդում աշխարհի առաջնությանը հետևում է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…