ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կառավարությունը հաստատել է «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի մրցանակային հիմնադրամը

Դեկտեմբերի 16, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարության՝ դեկտեմբերի 16-ին կայացած նիստում որոշում է կայացվել լրացուցիչ 45 մլն դրամ հատկացնել «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի պարգևատրման համար:

2021 թ․ ՀՀ պետական բյուջեով վերոնշյալ միջոցառումը հաստատվել էր 51 միլիոն 500 հազար դրամով, սակայն ՀՀ կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N 371 - Ն որոշմամբ այն նվազեցվել էր 46 միլիոն 500 հազար դրամով և կազմել 5 մլն դրամ։ Քանի որ նախատեսվում է պարգևատրել 2021 թվականի 10 լավագույն մարզիկներին, ուստի անհրաժեշտություն է առաջացել միջոցառմանը տրամադրել 45 մլն դրամ:

Անհրաժեշտ գումարը կտրամադրվի 2021 թվականի պետական բյուջեով ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը նախատեսված ընդհանուր հատկացումների հաշվին։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ավելի վաղ հայտնել էր, որ այս տարի դրամական պարգևներ կստանան ոչ միայն տարվա 10 լավագույն մարզիկները, այլև հավաքականների գլխավոր մարզիչները, նրանց անձնական մարզիչները, բժիշկները իսկ այն թիմերից, որ չեն ունենա բժիշկներ, պարգևներ կստանան մերսողները, ինչն աննախադեպ երևույթ է:

2021թ. «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի շրջանակում դեկտեմբերի 9-ից մեկնարկել է «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգ մրցույթի SMS քվեարկության փուլը: Այն կանցկացվի մինչև դեկտեմբերի 19-ը՝ ժամը 23:59-ը՝ ներառյալ:

«Տարվա 10 լավագույն մարզիկներ» քվեարկությունը հավատարմագրված լրագրողների և մարզաձևերի գլխավոր մարզիչների մասնակցությամբ տեղի կունենա առաջիկա օրերին:

Մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…