ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սպորտային նպաստ՝ Լոս Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար

Հուլիսի 17, 2025
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Լոս Անջելեսի 2028 թվականի Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու համար մարզիկներին, հավաքականների գլխավոր (ավագ) մարզիչներին, երկրորդ և անձնական մարզիչներին, բժիշկներին ու մերսողներին սպորտային նպաստի տրամադրման կարգը:

Ըստ այդմ՝ 2026 թ. հունվարից մինչև 2028 թ. օգոստոս ամիսը սպորտային նպաստ կտրամադրվի մարզիկներին, հավաքականների մարզիչներին, անձնական մարզիչներին, բժիշկներին և մերսողներին: Որոշմամբ սահմանվում է սպորտային նպաստի տրամադրման կարգը, այդ թվում՝ սպորտային նպաստի տրամադրման ժամկետները: Որոշումն ուժի մեջ է մտնելու 2026 թ. հունվարի 1-ից:

Կառավարության մեկ այլ որոշմամբ կխթանվի հանրության շրջանում վորքաութ մարզահրապարակների քանակի ավելացումը: Այն հնարավորություն կտա վորքաութով զբաղվելու մշակույթն ինտեգրել համայնքների սոցիալական միջավայրին, որպեսզի մարզումները և սպորտով զբաղվելն ընկալվեն որպես առօրյա կյանքի բաղկացուցիչ մաս:

Առաջարկվող վերաբաշխման համաձայն՝ նախատեսվում է կազմակերպել մեկական մարզահրապարակի բացման միջոցառումներ Կապան, Ջերմուկ, Ճամբարակ և Բերդ համայնքներում։ Ծրագրի մեկնարկին զուգահեռ՝ կիրականացվեն իրազեկող տեսանյութերի նկարահանում և ակտիվ տարածում սոցցանցերի միջոցով՝ ծրագրի մասին իրազեկվածությունը երիտասարդների, հատկապես՝ նշված համայնքներում բնակվող բնակիչների շրջանում բարձրացնելու նպատակով:

Workout Academy կրթական ծրագրի շրջանակում նախատեսվում է նշված 4 համայնքների դպրոցներում աշխատող ֆիզկուլտուրայի ուսուցիչներից ընտրել 2-ական մասնագետ և կազմակերպել վերապատրաստման դասընթաց վորքաութ մարզաձևի ուղղությամբ գիտելիքների խորացման նպատակով։ Դասընթացն իրականացվելու է ամբողջությամբ առցանց տարբերակով՝ WSWCF միջազգային ֆեդերացիայի կողմից պատրաստված կրթական ծրագրով։

Ֆեդերացիայի մարզիչների մասնակցությամբ նախատեսվում է պատրաստել ուսուցողական տեսանյութեր (5 տեսանյութ), որոնք QR կոդերի միջոցով հասանելի կլինեն Հայաստանում մինչ այս կառուցված և ապագայում կառուցվելիք բոլոր վորքաութ տեսակի մարզահրապարակներում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն