ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Օգոստոսյան խորհրդակցություններ՝ ուստարվան ընդառաջ

Օգոստոսի 26, 2020
Պաշտոնական

2020-2021 ուսումնական տարվան պատրաստվելու, հանրակրթական դպրոցների ուսուցիչներին և տնօրեններին անհրաժեշտ մեթոդական օգնություն տրամադրելու նպատակով այսօրվանից մեկնարկում են մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությունները, որոնք այս տարի կանցկացվեն հեռավար ձևաչափով։

Խորհրդակցությունները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով՝ Շիրակի, Լոռու, Տավուշի մարզի ներկայացուցիչների հետ հանդիպումը կկայանա այսօր, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի մարզի դպրոցների տնօրենների հետ՝ օգոստոսի 27-ին, իսկ հարավային մարզերի՝ Սյունիքի,…

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների 2020 թ. վերապատրաստման ծրագիրը

Օգոստոսի 26, 2020
Պաշտոնական Սփյուռքի լրատու

Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների 2020 թ. վերապատրաստման ծրագիրը, որն այս տարի անցկացվում է առցանց։ Այս տարի վերապատրաստման ծրագրին դիմել է 420 ուսուցիչ՝ 35 երկրից։ Մեկամսյա վերապատրաստումն ընթանալու է հետևյալ ուղղություններով՝

  • Ուսուցում մանկապարտեզում
  • Ուսուցում մեկօրյա դպրոցում
  • Հայերենի տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում
  • Հայոց լեզվի և գրականության դասավանդում միջին և ավագ դպրոցների…

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Հայաստանի ազգային գրադարանի նորանշանակ տնօրեն Աննա Չուլյանին

Օգոստոսի 25, 2020
Մշակութային լուրեր

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի ազգային գրադարանի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Աննա Չուլյանին: Միջոցառմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը և նախարարի օգնական Դավիթ Դանիելյանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանին գրադարանում ծավալած գործունեության համար և շնորհավորել է Աննա Չուլյանին նշանակվելու կապակցությամբ: «Հրաչյա…

Ազգային պատկերասրահում վերաբացված «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը երկարաձգվել է

Օգոստոսի 24, 2020
Մշակութային լուրեր

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսի հանդեպ հասարակության մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով (4 օրերի ընթացքում շուրջ 4500 այցելու)՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ համաձայնություն է ձեռք բերվել հավաքածուատեր Ալեքսանդր Շադրինի հետ երկարեցնելու ցուցահանդեսը ևս մեկ շաբաթով՝ մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:

Ազգային պատկերասրահի մշտական ցուցադրությունը և «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, ապահովելով հակահամաճարակային կանոնները, վերաբացվել…

Աշխատանքային քննարկում կրթության ոլորտում համագործակցային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Օգոստոսի 24, 2020
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռավար աշխատանքային քննարկում կրթության ոլորտում համագործակցային ծրագրեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել «COVID-19-ի պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատանքի կազմակերպման ուղեցույցի» վերաբերյալ և քննարկվել են դպրոցների վերաբացման հետ կապված առկա կարիքների գնահատմանը և ռեսուրսների համադրմանն առնչվող հարցեր։

Հեռավար քննարկմանը մասնակցել…

Թիկունքը՝ մշակույթ. «Ֆրեսկո» միջազգային փառատոնը մեկնարկում է Տավուշից

Օգոստոսի 24, 2020
Մշակութային լուրեր

«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 7-րդ միջազգային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը օգոստոսի 22-ին անցկացվում է Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում՝ «Թիկունքը՝ մշակույթ» խորագրով:

Փառատոնի համերգային ծրագիրը մեկնարկել է «Բերդ» պարային անսամբլի բացօթյա մենահամերգով, որին կհաջորդեն միջազգային ֆիլմերի դիտումներ:
«Ֆրեսկո» փառատոնի երևանյան ծրագիրը կմեկնարկի օգոստոսի 24-ից և կշարունակվի մինչև…

Քննարկվել է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը

Օգոստոսի 22, 2020
Պաշտոնական

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման նոր կարգի նախագծի վերաբերյալ։ Նախարարության կողմից մեկ շաբաթ առաջ հանրային քննարկման դրված նախագծի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է. e-draft.am հարթակում այն ունեցել է մոտ 16 հազար դիտում, ստացվել է շուրջ…

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարի չափերը

Օգոստոսի 22, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել են հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2020-2021 ուսումնական տարվա դասագրքերի համար ներդրումային գումարների չափերը:

Համաձայն հրամանի` 1-4-րդ դասարաններում աշակերտնները դասագրքերը կստանան անվճար, իսկ 5-12-րդ դասարանցիների դասագրքերը կտրամադրվեն տարեկան վարձավճարով: Նշենք, որ դասագրքերը նախատեսված են 5 տարվա օգտագործման…

Իրազեկում. հաստատվել է ուսումնական գործընթացի կազմակերպման ուղեցույցը

Օգոստոսի 21, 2020
Պաշտոնական

Պարետատունը հաստատել է Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը: Սահմանվել է, որ համաճարակային իրավիճակից ելնելով՝ ներկա փուլում ուսումնական գործընթացը հանրակրթության բոլոր մակարդակներում (տարրական, միջին և ավագ) մեկնարկում է 2020 թվականի սեպտեմբերի 15-ից՝ առկա ուսուցմամբ, իսկ 1-ին դասարանցիները դպրոց են հաճախում սեպտեմբերի 14-ին մեկ անձի ուղեկցությամբ: Ուսումնական…

Առցանց վերապատրաստումներ ձեռնարկատիրական և ֆինանսական կրթություն դասավանդող ուսուցիչների համար

Օգոստոսի 21, 2020
Պաշտոնական

Մեկնարկել են ձեռնարկատիրական և ֆինանսական կրթության վերապատրաստման դասընթացները` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կենտրոնական բանկի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության հետ համատեղ:

«Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրով վերապատրաստվում են

«Ես և շրջակա աշխարհը», «Հասարակագիտություն», «Մաթեմատիկա» և «Հանրահաշիվ» առարկաների ուսուցիչները, ովքեր ֆինանսական կրթման ինտեգրմամբ դասեր են անցկացնելու 2 -11-րդ դասարանցիների համար։

Այս տարի ուսուցիչների վերապատրաստման դասընթացները յուրաքանչյուր խմբի համար տեղի է ունենալու երկու փուլով. 1-ին փուլը կանցկացվի օգոստոսի 17-ից 29-ը, 2-րդը՝ հոկտեմբերին:

Ֆինանսական կրթության ինտեգրմամբ դասընթացներ իրականացնելու նպատակով ուսուցիչները վերապատրաստվում են 2017 թվականից. արդեն վերպատրաստվել են 685 դպրոցների 4951 ուսուցիչներ։

«Ձեռնարկատիրական կրթություն» ծրագրի վերապատրաստման դասընթացներն իրականացվում են հետևյալ ուղղություններով.

  • «Տեխնոլոգիա» առարկայում ինտեգրվող ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի վերապատրաստման 3-օրյա դասընթաց՚ 6-րդ դասարանում…