ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Տիկնիկային թատրոնը հյուրընկալել է իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաներին

Հոկտեմբերի 8, 2020
Մշակութային լուրեր

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կրթամշակութային հաստատությունները պարբերաբար կազմակերպում են բովանդակային տարբեր ծրագրեր իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաների ժամանցն ապահովելու համար:

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հյուրընկալել է իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաներին: Փոքրիկները դիտել են Հովհաննես Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի բեմադրությունը: Բեմադրությանը ներկա է գտնվել…

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Գրադարանավարի օրվա առիթով

Հոկտեմբերի 7, 2020
Պաշտոնական

Սիրելի՛ գրադարանավարներ,

Շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնը՝ մաղթելով առողջություն, խաղաղ երկինք, բոլոր մարտահրավերներին դիմակայելու կամք և հաստատակամություն:

Առաջին գրադարանները հիմնել են Մաշտոցը և նրա աշակերտները, և ցայսօր դրանք շարունակում են իրենց կարևոր առաքելությունը` կենսունակ պահել հասարակության պատմական, տեղեկատվական, մշակութային, կրթական գործունեությունը: Գիրքն ու գիտելիքը բոլոր ժամանակներում եղել և մնում են…

Գրադարանավարի օրվա առթիվ մի շարք գրադարաններ և մշակութային հաստատություններ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարության պատվոգրով և շնորհակալագրով

Հոկտեմբերի 7, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով Գրադարանավարի օրվա առթիվ, ինչպես նաև արտակարգ դրության օրերին առցանց հարթակում կատարած արդյունավետ աշխատանքային գործունեության համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրով պարգևատրվել են.

  • ՀՀ ԿԳՄՍ նախարարության Հայաստանի ազգային գրադարանը (տնօրեն՝ Աննա Չուլյան),
  • Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանը» (տնօրեն՝…

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել բուհերի ռեկտորների խորհրդի նիստը

Հոկտեմբերի 7, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել բուհերի ռեկտորների խորհրդի նիստը, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը: Քննարկվել են պատերազմի, ինչպես նաև կորոնավիրուսի պայմաններում բուհերում առկա խնդիրներն ու ստեղծված իրավիճակից բխող անհրաժեշտ գործողությունների իրականացման հարցը։ Նախարարն ընդգծել է ստեղծված իրավիճակում բուհերի՝ որպես առավել մեծ թվով շահառու ունեցող…

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը շարունակվում է

Հոկտեմբերի 7, 2020
Դպրոցական անցուդարձ Մշակութային լուրեր

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը, ՀՀ կառավարության և Ռուսաստանի Սննդի ճյուղային ինստիտուտի աջակցությամբ, շարունակում է զարգացնել ՀՀ համայնքները և ներդրումներ կատարել դպրոցներում՝ չնայած ստեղծված իրավիճակին և երկրում հայտարարված ռազմական դրությանը:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը «Դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում իր գործընկեր Ռուսաստանի Սննդի ճյուղային ինստիտուտի հետ միասին Լոռու և Կոտայքի մարզերում սկսել…

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանության նորանշանակ գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին

Հոկտեմբերի 6, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպանության նորանշանակ գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին: Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը նախ ներկայացրել է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի` սեպտեմբերի 27-ից սկսած…

ԿԳՄՍ նախարարությունը պարգևատրել է հերոսների դպրոցներին և մի խումբ մանկավարժների

Հոկտեմբերի 6, 2020
Պաշտոնական

«Ուսուցչի օրվա» կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ուսումնական հաստատությունները, որտեղ սովորել են Արցախի հերոսներ՝ Դավիթ Լյովայի Գրիգորյանը, Էդգար Էդվարդի Մարկոսյանը, Յուրա Հայկարամի Ալավերդյանը, Դավիթ Վանիկի Ղազարյանը (հետմահու) և Սերգեյ Սլավիկի Շաքարյանը, պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով:

Քաղաքացիական բարձր պատասխանատվություն և հայրենասիրություն սերմանելու, հանուն…

Հանրային քննարկման է ներկայացվել ուսուցիչների մասնագիտական զարգացման և խրախուսման նոր համակարգը

Հոկտեմբերի 6, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ռազմական դրության պայմաններում իրականացնելով դրանից բխող բոլոր անհրաժեշտ գործողությունները, միևնույն ժամանակ հետևողականորեն առաջ է տանում նաև այլ ծրագրեր, հատկապես՝ ուղղված ուսուցիչների խրախուսման, մասնագիտական զարգացման նոր գործիքների ներդրմանը։ Ուսուցչի օրվան ընդառաջ, ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական…

Հանրային քննարկման են ներկայացվել ուսուցիչների վերապատրաստման կարգի փոփոխությունները

Հոկտեմբերի 6, 2020
Պաշտոնական

Չնայած ռազմական դրությանն ու համավարակին` դրանից բխող բոլոր անհրաժեշտ աշխատանքների հետ միաժամանակ ՀՀ ԿԳՄՍՆ-ն հետևողականորեն շարունակում է նախարարության նախատեսված մյուս աշխատանքները՝ նպատակ ունենալով կրթական համակարգը դարձնել էլ ավելի կենսունակ ու որակյալ։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգի փոփոխության նախագիծը, որով առաջարկվում է ուսուցչի վերապատրաստման համակարգի սկզբունքային նոր մոտեցում ցուցաբերել:

Ուսուցչի վերապատրաստումը պարտադիր է և անցկացվում է տնօրենի հաստատած ժամանակացույցով: Գործընթացը զգալի…

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի առիթով

Հոկտեմբերի 5, 2020
Պաշտոնական Օրվա խորհուրդ

Մեծարգո՛ Ուսուցիչ,

Մեր ժողովրդի համար բախտորոշ այս օրերում հաղթանակի ճանապարհին շնորհավորում եմ Ձեր տոնը, մաղթում եմ արևշատություն, անսասան հավատ ու լավատեսություն:

Սահմանին քաջաբար ու աներկյուղ կռվում է Ձեր դաստիարակած սերունդը, որ խորապես ճանաչում ու զգում է հայրենասիրությունը, որ անձնվիրաբար սիրում ու հերոսաբար պաշտպանում է իր Հայրենիքը: Այդ սերն ու նվիրումը…