ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ամփոփիչ ասուլիս 2024․ «Վերանայվում են մարզական ֆեդերացիաների հետ հարաբերությունները»․ Ժաննա Անդրեասյան

Հունվարի 9, 2025
Հարցազրույցներ, ելույթներ Սպորտային լուրեր

2024 թվականին ՀՀ մարզիկները նվաճել են 384 մեդալ, որից՝ 123 ոսկե, 107՝ արծաթե և 154՝ բրոնզե. նվաճած մեդալների համամասնության մեջ հաշվետու տարում աճել է ոսկե մեդալների մասնաբաժինը՝ կազմելով 32% նախորդ տարվա 28%-ի համեմատությամբ: Մեդալներից 50-ը կամ 13.8 %-ը նվաճել են կանայք` նախորդ տարվա 25 մեդալի (5.6%) համեմատ։ Այս մասին հայտարարել…

Ամփոփիչ ասուլիս 2024․ «Շուրջ 300 հազար դպրոցականներ այցելել են թանգարաններ, թատրոններ ու համերգասրահներ»․ Ժաննա Անդրեասյան

Հունվարի 9, 2025
Մշակութային լուրեր Հարցազրույցներ, ելույթներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված մամուլի ասուլիսում ներկայացրել է 2024 թվականին իրականացված աշխատանքները:

«Հուսանք, որ այս տարվա արդյունքներով կգրանցենք շատ ավելի մեծ առաջընթաց, քան ունենք»,- խոսքը սկսել է Ժաննա Անդրեասյանը և անդրադարձել մշակույթի ոլորտում կատարած աշխատանքներին՝ նշելով, որ ասուլիսի անցկացման վայրի ընտրությունը…

Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»

Հունվարի 7, 2025
Մշակութային լուրեր

Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին, «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա ռեժիսոր Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով» ֆիլմի ցուցադրությունը։

Վենետիկի 81-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում՝ VENICE CLASSICS խմբի մրցութային բաժնում ընդգրկված այս ֆիլմը համատեղում է վավերագրականն ու գեղարվեստականը։ Ֆիլմում նկարահանվել են անվանի կինոգործիչներ Ատոմ Էգոյանը, Արտավազդ Փելեշյանը, Տարսեմ Սինգխը,…

Հոգևոր երաժշտության փառատոն. Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում կայացել է Սուրբ Ծննդյանը նվիրված համերգ

Հունվարի 7, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Կամերային երաժշտության ազգային կենտրոնն անցկացրել է Հոգևոր երաժշտության փառատոն՝ Սուրբ Ծննդյանը նվիրված համերգ Արագածոտնի մարզի Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, պաշտոնատար այլ անձինք։

Ամանորյա և Սուրբ Ծննդյան տոներին նվիրված երաժշտական միջոցառում, դիմակահանդես «Ընտանիք» կենտրոնում

Հունվարի 7, 2025
Լուրեր կազմակերպություններից

Ամանորին և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ երազանքները նոր շունչ են առնում՝ նոր թռիչք ու հևք տալիս մարդկանց սրտերին և հոգուն։ «Ընտանիք» կենտրոնում անցկացվեցին ամանորյա միջոցառումների շարք: Գյումրու Սրբոց Նահատակաց եկեղեցու ժողովրդապետ՝ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանի օրհնությամբ և տերունական միասնական աղոթքով սկսվեց «Սուրբ Ծննդյան հրաշքն իմ հոգում» խորագրով միջոցառումը:

Միջոցառման…

Հայկ Մարտիրոսյանը և Էլինա Դանիելյանը` կայծակնային շախմատի ԱԱ-ի մրցանակակիրներ

Հունվարի 3, 2025
Սպորտային լուրեր

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանն ու Էլինա Դանիելյանը մրցանակակիրներ են դարձել Նյու Յորքում ավարտված կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում:

Մարտիրոսյանը 13 հնարավորից վաստակել է 9 միավոր և կիսել 11-13-րդ տեղերը: Դանիելյանը 11 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 14-24-րդ տեղերը:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները գրանցել են հետևյալ արդյունքները՝ Տիգրան Պետրոսյան (7 միավոր), Կարեն…

ԿԳՄՍՆ ենթակայության թատերահամերգային կազմակերպությունների տոնական ներկայացումների ժամանակացույց

Հունվարի 3, 2025
Մշակութային լուրեր

Տոնական օրերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպություններից մի քանիսը հանրության համար բաց կլինեն և կունենան հետևյալ ներկայացումները՝

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

Դեկտեմբերի 31

18:00՝ «Օպերա բալլ»,

Երևանի Հովհ. Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն

Դեկտեմբերի 31

12:00` «Ոչ մի Ամանոր առանց Թեդդի»,

12:00` «Ձնեմարդուկները»,

14:00` «Ոչ…

Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնը՝ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում

Հունվարի 3, 2025
Մշակութային լուրեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հրավիրում են Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության երկրորդ փառատոնին:

Փառատոնը կկայանա հունվարի 6-ին՝ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի Սուրբ Գրիգոր եկեղեցում, մասնակցությամբ` Հայաստանի պետական կամերային երգչախմբի, Երևանի պետական կամերային երգչախմբի, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի իգական երգչախմբի…

Մեկնարկում է «Տարվա լավագույնները» մրցույթի շրջանակում իրականացվող 2024-2025 ուս. տարվա «Ամսվա լավագույններ» (հունվար) մրցութային հայտերի ընդունումը

Հունվարի 3, 2025
Լուրեր կազմակերպություններից

Մրցույթը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թ. սեպտեմբերի 5-ի N 67-Ն հրամանով հաստատված՝ «Տարվա Լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց ներկայացվող պահանջների սահմանման և մրցույթի անցկացման կարգի համաձայն՝ հետևյալ անվանակարգերում.

1) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն տնօրեն.

2) Հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի լավագույն տեղակալ.

3) Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն ուսուցիչ՝ հետևյալ բնագավառներում՝

ա.…

Ամփոփում 2024. «Վարպետության դաս. Մեկնարկ» կրթամշակութային ծրագիր

Հունվարի 3, 2025
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոն ՀԿ-ն 2024 թ. ընթացքում իրականացրել է «Վարպետության դաս. Մեկնարկ» կրթամշակութային ծրագիրը. իրականացվել է 12 վարպետության դաս։

Ծրագրում ներգրավվել են հայ կատարողական արվեստում բազմամյա փորձ ունեցող 10 առաջատար մասնագետներ՝ ինչպես երիտասարդ, այնպես էլ ավագ սերնդի ներկայացուցիչներ, և արտասահմանյան 2 մասնագետներ, որոնք իրականացրել են իրենց…

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան