ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այցելություն Շիրակի մարզի ուսումնական հաստատություններ

Հունիսի 2, 2025
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Շիրակի մարզ, ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Այցին մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Առաջին կանգառը եղել է Արթիկ համայնքի թիվ 4 մանկապարտեզը: Վերջինիս հիմնանորոգման ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 243 մլն դրամ։ Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Նոր Կյանք բնակավայրում կառուցված մանկապարտեզ, որը նախատեսված է 100 երեխայի համար: Ծրագրի արժեքն ավելի քան 521 մլն դրամ է:

Երկրի ղեկավարը ծանոթացել է Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրում կառուցված նոր մանկապարտեզում ստեղծված պայմաններին: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 273 մլն 801 հազար դրամ է, որից 219 մլն 041 հազար դրամը կամ 80 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը:

Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար: Վարչապետն այցելել է նաև Գյումրիի նորակառույց «Զանգակ» մանկապարտեզ, որը նախատեսված է 100 երեխայի համար։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 203 մլն դրամ։

Նիկոլ Փաշինյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եղել են նաև Արեգնադեմի նորակառույց միջնակարգ դպրոցում: Մոդուլային դպրոցի կառուցման աշխատանքների արժեքը կազմել է 739 մլն դրամ: Վարչապետը ողջունել և շնորհավորել է ներկաներին դպրոցի կառուցման ավարտի առիթով:

Երկրի ղեկավարը կարևորել է դպրոցաշինության ծրագրերի պատշաճ իրականացումը, ինչպես նաև նորակառույց ուսումնական հաստատությունները նոր գույքով ապահովելու անհրաժեշտությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն