ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արթուր Դավթյանը՝ Եվրոպայի եռակի չեմպիոն

Հունիսի 2, 2025
Սպորտային լուրեր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի առաջատար, Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության հենացատկի վարժության եզրափակչում՝ կարիերայում երրորդ անգամ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:

Հայաստանի ներկայացուցիչներից ավելի վաղ ԵԱ-ի չեմպիոնությունը նվաճել էր նաև Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը դարձել էր արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը՝ բրոնզե մեդալակիր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն