Հաշվի առնելով, որ վերջին շրջանում քննարկվում է պետության հոգածության և ուշադրության հարցը հուշարձան հանդիսացող եկեղեցիների նկատմամբ, ներկայացնում ենք 2018 թվականից առ այսօր ՀՀ պետական բյուջեի միջոցներով իրականացված եկեղեցիների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքները, ինչպես նաև կրոնական-մշակութային ժառանգության հանրահռչակմանն ու պահպանմանն ուղղված քայլերը:
2018 թվականից մինչ օրս ՀՀ պետական բյուջեի միջոցներով պատմամշակութային հուշարձանների նորոգման և ամրակայման աշխատանքների (ներառյալ՝ հնագիտական պեղումներ և գիտանախագծային փաստաթղթերի ձեռքբերում) իրականացման համար հատկացվել է 3 մլրդ 143 մլն ՀՀ դրամ։ Մասնավորապես` 8 տարվա ընթացքում նշված հատկացումներից շուրջ 1 մլրդ 688 մլն ՀՀ դրամն ուղղվել է եկեղեցիների կամ եկեղեցական համալիրների վերականգնմանը, նորոգմանը և ամրակայմանը՝ ներառյալ 2025 թվականին նախատեսված միջոցները։
2018 թ.՝ 101.051.700 ՀՀ դրամ
Ոսկեվազի Սբ.Հովհաննես եկեղեցի, Իրինդի Սբ Աստվածածին եկեղեցի, Այգեշատի Թարգմանչաց եկեղեցի, Քոբայրավանք, Սանահինի վանք, Տեղի Սբ Գևորգ եկեղեցի, Հոռոմի Սբ Հռիփսիմե եկեղեցի, Նուռնուսի 13-րդ դարի եկեղեցի
2019 թ.՝ 48,704,800 ՀՀ դրամ
Դվին հնավայրի միանավ եկեղեցի, Սոլակի Սբ. Աստվածածին եկեղեցի, Կամարիսի Սբ Հովհաննես եկեղեցի, Բնունիսի Սբ Աստվածածին եկեղեցի, Փարպիի Ծիրանավոր եկեղեցի, Մարտունու Հին Գետիկի վանք
2020 թ.՝ 60,337,300 ՀՀ դրամ
Սանահինի Սբ Ամենափրկիչ եկեղեցի, Մարմաշենի վանական համալիր, Հոռոմի Սբ Հռիփսիմե եկեղեցի, Բնունիսի Սբ Աստվածածին եկեղեցի, Շատիվանքի վանական համալիր
2021 թ.՝ 50,914.400 ՀՀ դրամ
Փարպի Ծիրանավոր եկեղեցի, Հովհաննավանքի կից կառույցներ, Թարգմանչաց եկեղեցի, Բարձրաքաշի Սբ Գրիգոր վանական համալիր, Բնունիսի Սբ Աստվածածին եկեղեցի
2022 թ.՝ 57,405.700 ՀՀ դրամ
Քոբայրավանքի սեղանատուն, Սանահինի Սբ Ամենափրկիչ եկեղեցի, Գոշավանքի գավթի տանիքածածկերի նորոգում, Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատ և աշտարակներ, Երերույքի տաճար
2023 թ.՝ 146,552.800 ՀՀ դրամ
Լոռի Բերդի միջնաբերդի եկեղեցի, Սրվեղ վանական համալիր, Բջնիի Սբ. Աստվածածին եկեղեցի, Բագարանի Շուշանավանք, Տավուշ ամրոցի եկեղեցի, Տեղի Սբ Գևորգ եկեղեցի, Քոբայրավանքի սեղանատուն, Սանահինի Սբ Ամենափրկիչ եկեղեցի, Փարպի Ծիրանավոր եկեղեցի, Այգեշատի Թարգմանչաց եկեղեցի
2024 թ.՝ 408,205.200 ՀՀ դրամ
Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցի, Սրվեղի վանական համալիր, Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցի, Քոբայրավանքի Մարիամաշեն եկեղեցի, Հաղպատ վանական համալիրի արևմտյան պարսպապատ և աշտարակներ, Լոռի Բերդի միջնաբերդի եկեղեցի, Այգեշաի Թարգմանչաց եկեղեցի, Փարպի Ծիրանավոր եկեղեցի, Հորսի Չեսար Օրբելյանի եկեղեցի
2025 թ.՝ նախատեսված է 814,570.660 ՀՀ դրամ
Պտղնու տաճար, Ծիրանավոր եկեղեց, Բյուրականի Սբ. Հովահաննես եկեղեցի, Թարգմանչաց եկեղեցի, Լոռի Բերդի միջնաբերդի եկեղեցի, Սեդվի վանական համալիր, Երերույքի տաճար, Շատիվանքի վանական համալիր, Հորսի Չեսար Օրբելյանի եկեղեցի, Գնդևազի Սբ․ Աստվածածին եկեղեցի, Սրվեղ վանական համալիր, «Տավուշ» ամրոցի պարիսպներ և եկեղեցի, Կիրանցի Սբ. Երրորդություն եկեղեցի, Աշտարակի Ծիրանավոր եկեղեցի, Քոբայրավանք համալիր, Հաղպատ վանական համալիր, Պեմզաշեն եկեղեցական համալիր, Պեմզաշենի Սբ. Առաքելոց եկեղեցի
Միաժամանակ, պետություն-մասնավոր համագործակցությամբ վերջին երեք տարիներին վերականգնվել է կամ շարունակում է վերականգնվել 19 կրոնական բնույթի հուշարձան, որից 9-ը պատկանում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, 10-ը՝ պետությանը։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող հուշարձաններ՝
Պետությանը պատկանող հուշարձաններ՝
Ընդ որում՝ եթե 2018 թվականին պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնմանը և պահպանությանը պետական բյուջեից հատկացվել է 127,2 մլն ՀՀ դրամ, ապա ներկայում այդ ցուցանիշը շուրջ 14 անգամ ավելացել է` 2025 թվականին կազմելով 1մլրդ 770 մլն ՀՀ դրամ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
ՆՈՒ նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը: Ձևավորել վերլուծելու և գնահատելու հմտություններ: Ձևավորել հետազոտական աշխատանք կատարելու
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի: