ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Երիտասարդությունը՝ «Միասին ընդդեմ կոռուպցիայի». մրցույթ

Հուլիսի 14, 2021
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՈ) կազմակերպում է երիտասարդական սոցիալական հակակոռուպցիոն միջազգային մրցույթ՝ «Միասին ընդդեմ կոռուպցիայի» խորագրով:

Մրցույթի նպատակն է ընդգծել երիտասարդության և ողջ հասարակության դերը կոռուպցիայի կանխարգելման և իրավական մշակույթի զարգացման գործում:

Մրցույթի հայտեր կարող են ներկայացնել 14-35 տարեկան երիտասարդներ բոլոր երկրներից: Մրցույթն անցկացվում է 2…

Արա Խզմալյան. «Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնների միավորումը ռեսուրսների արդյունավետ օգտագործման ճանապարհն է»

Հուլիսի 13, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկայացրել է Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնները միավորելու գլխավոր դրդապատճառները:

Կամերային երաժշտական թատրոնն իր հիմնական առաքելությամբ և կանոնադրական խնդիրներով համահունչ է այն առաքելությանը և խնդիրներին, որ ունի Հ․ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը։ Ըստ փոխնախարարի՝ միավորմամբ շատ ավելի լավ պայմաններ…

Հայկական «Կաֆկայի երազը» ներկայացվել է միջազգային կինոփառատոներում

Հուլիսի 13, 2021
Մշակութային լուրեր

Հայկական կինոարտադրության «Կաֆկայի երազը» անիմացիոն ֆիլմն արդեն երկրորդ անգամ մասնակցում է «Օսկարի» որակավորում ունեցող կինոփառատոնի:

Ֆիլմն ընդգրկվել է Կատալոնիայի հեղինակավոր «SITGES» (Սիտխես) ֆանտաստիկ ֆիլմերի միջազգային 54-րդ կինոփառատոնի մրցութային ծրագրի «Anima't»՝ «Լավագույն անիմացիոն լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի» բաժնում: Փառատոնը կկայանա 2021 թ․ հոկտեմբերի 7-17-ը Սիտխես քաղաքում:

Ամերիկյան կինոակադեմիան Կատալոնիայի ֆանտաստիկ և…

Ավարտական վկայականներ են հանձնվել ՀՊՏՀ-ի 2020-2021 ուստարվա շրջանավարտներին

Հուլիսի 13, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի 2020-2021 ուսումնական տարվա շրջանավարտներին հուլիսի 12-ին կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ հանձնվել են ավարտական վկայականները (դիպլոմներ):

Բակալավրիատի և մագիստրատուրայի շրջանավարտներին շնորհավորել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատրյանը, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ՀՊՏՀ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, բուհի աշխատակիցներ։ Այս…

Վերականգնվում է Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցին

Հուլիսի 13, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ Սյունիքի մարզի Բնունիսի Սբ. Աստվածածին եկեղեցու վերականգնման և տարածքի մասնակի բարեկարգման աշխատանքները կավարտվեն տարեվերջին:

2020 թ. մեկնարկել են ՀՀ Սյունիքի մարզի Բնունիս համայնքի վարչական տարածքում գտնվող 19-րդ դ. թվագրվող Սբ. Աստվածածին եկեղեցու (հանրապետական նշանակության հուշարձան) շինարարական աշխատանքները:

Եկեղեցու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը 2016 թ. իրականացվել է 83-ամյա բարերար Ռոզա Մինասյանի…

Նոր հեռանկարներ հայկական բռնցքամարտի զարգացման համար. Կարեն Գիլոյանն ընդունել է AIBA-ի նախագահին

Հուլիսի 13, 2021
Սպորտային լուրեր

Հայկական բռնցքամարտն ընթանում է զարգացման նոր ուղով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի (AIBA) նախագահ Ումար Կրեմլյովին: Աշխատանքային հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Ողջունելով Ումար Կրեմլյովի այցը Հայաստան՝ Կարեն Գիլոյանը կարևորել է բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի…

Tête-à-Tête (Դեմ-դիմաց) համերգաշարի չորրորդ համերգին կհնչի Շուբերտի ստեղծագործությունը

Հուլիսի 13, 2021
Մշակութային լուրեր

Հուլիսի 14-ի՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Tête-à-Tête (Դեմ-դիմաց) համերգաշարի չորրորդ համերգը:

Համերգին կհնչի ռոմանտիզմի դարաշրջանի ականավոր կոմպոզիտոր Շուբերտի Ֆա մաժոր օկտետը:

Այս կամերային համերգների յուրահատկությունն այն է, որ հանդիսատեսը նստում է բեմի վրա՝ անմիջապես երաժիշտների դեմ-դիմաց, իսկ բեմահարթակը կիսում՝ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի լավագույն երաժիշտների և…

ՀՀ ԳԱԱ-ում քննարկվել է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման հարցը

Հուլիսի 12, 2021
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԳԱԱ նախագահությունում այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման և գիտական կադրերի որակավորմանը վերաբերող հարցեր:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ԳԱԱ նախագահության անդամներ,…

Կարեն Գիլոյան. «Միջազգային մրցաշարերի անցկացումը պետք է շարունակական լինի»

Հուլիսի 12, 2021
Սպորտային լուրեր

Հուլիսի 13-18-ը Երևանում կանցկացվեն Եվրոպայի բասկետբոլի կանանց մինչև 20 տարեկանների առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի հանդիպումները։ Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում Հունաստանը, Շվեյցարիան, Ուկրաինան և Ալբանիան են:

Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է ՖԻԲԱ Եվրոպայի (Բասկետբոլի միջազգային ֆեդերացիա) մրցաշարերի համակարգող Սինան Տազեին, որին ուղեկցել…

Գրադարանները կարող են մասնակցել «Լավագույն գրադարան» մրցույթին

Հուլիսի 12, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայկական գրադարանային ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Լավագույն գրադարան» անվանակարգում:

«Լավագույն գրադարան» մրցույթի նպատակն է գրադարանների հանրայնացումը, լավագույն աշխատանքների խրախուսումը, գրադարանի և գրադարանավարի դերի կարևորումը, գրադարանային ոլորտի զարգացման խթանումը, ծառայությունների որակի բարելավումը, ընթերցանության խթանմանը միտված նորարարական գաղափարների ներդրումը:

•…