ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով՝ հաստատվել են 2021 թվականի 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը:
Ըստ այդմ՝ 3-րդ քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) քննությունները կանցկացվեն 2021 թվականի հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 4-ը ներառյալ՝ Երևանի թիվ 198 ավագ դպրոցում (Նոր Նորք վարչական շրջան, 9-րդ զանգված, Վիլնյուսի…
Նախագահական նախաձեռնություններին աջակցող «Համընդհանուր գործ» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը հայտարարել է «ДоброВолец-ПРО» (Դոբրովոլեց-ՊՌՕ) մրցույթ։
Մրցույթի նպատակն է առողջության պահպանման ոլորտում սոցիալապես նշանակալի ծրագրերի իրականացման համար ներգրավել և խրախուսել 14-ից 25 տարեկան դեռահասներին և երիտասարդներին, նպաստել նրանց շրջանում ծխախոտի, ոգելից խմիչքի և այլ վնասակար նյութերի օգտագործման նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորմանը, վերոնշյալ ոլորտում աջակցել…
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը հանդիպել է Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին՝ քննարկելու գիտական համագործակցության հեռանկարները, զարգացման ուղիները, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող գիտական ոլորտները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ոչ միայն վերականգնել նախկինում ունեցած գիտական կապերը, այլև համագործակցությունը հասցնել նոր, ավելի բարձր մակարդակի՝ հաշվի առնելով…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հրավիրած աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել է այս ամռանը փորձարկված մարզառազմական ճամբարի ծրագրի ընդլայնման հարցը:
«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացմանը միտված մարզառազմական ճամբարի 12-օրյա ծրագիրն այս տարի կյանքի է կոչվել առաջին անգամ` հունիսի 22-ից հուլիսի 4-ն…
Հայաստանը 5-րդ մեդալն է նվաճել Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերում:
Կորեշ մարզաձևում արծաթե մեդալի է արժանացել Գևորգ Մանուկյանը: Նա 65 կգ քաշային կարգում երկու հաղթանակ է տոնել՝ առավելության հասնելով Աբդուրախմոն Էգամովի (Ուզբեկստան) և Նուրսուլթան Նուրսեյթովի (Ղազախստան) նկատմամբ, իսկ եզրափակչում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ռաբանի Նուրգալիևին:
Ավելի վաղ Հայաստանի մարզական…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ Արմավիրի մարզի Բամբակաշատ, Մայիսյան, Մեծամոր, Փշատավան և Սարդարապատ համայնքներում իրականացվում է «Ազգային արժեքների պահպանությունն ու տարածումը Արմավիրի համայնքներում» ծրագիրը՝ մարզում գործող «Հույսի Մեծամոր» հասարակական կազմակերպության կողմից:
Ծրագրի նպատակն է նպաստել մարզի 5 համայնքների պատանիների շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության իրազեկմանը, այդ ժառանգության արժևորմանն ու տարածմանը:…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը սեպտեմբերի 7-12-ն աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի Դաշնությունում:
ԿԳՄՍ նախարարը Կազանում կմասնակցի «Ռուսաստան – սպորտային պետություն» («Россия – спортивная держава») ֆորումին, դրա շրջանակում նախատեսված խորհրդակցություններին և քննարկումներին, ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսված են նաև առանձին հանդիպումներ…
Սիցիլիայում մեկնարկել են ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի և հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները։ Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Բուլղարիայի համատեղ արտադրություն է։
Տեղեկացնենք, որ ֆիլմին Հայաստանն ունի ինչպես ֆինանսական, այնպես էլ ստեղծագործական մասնակցություն. այն ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը, իսկ գլխավոր դերակատարներից մեկը…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի և ՀԲ-ի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատի հետ:
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը:
Ողջունելով հյուրերին` նախարար Վահրամ Դումանյանը շեշտել է, որ ԿԳՄՍ նախարարությունը ՀԲ-ի հետ…
Սեպտեմբերի 19-ին կայանալիք «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի կանոնակարգում կատարվել են որոշ փոփոխություններ:
Մրցաշարին մասնակցելու պարտադիր պայմաններում կատարվել է լրացում: Ըստ այդմ՝ հեծանվավազքին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ բժշկի համապատասխան թույլտվություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ և մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը, որը…
Նախագիծը միտված է ձևավորել հայրենաճանաչ և արժեհամակարգ ունեցող քաղաքացի:Այն ճամփորդություն է դեպի մեր արմատները`ապագան կառուցելու համար:
Դպրոցից հրաժարվելը կամ «դպրոցական ֆոբիան» լուրջ ազդակ է թե՛ ծնողների, թե՛ մանկավարժների համար: Սա սովորաբար ոչ թե պարզ ծուլություն է, այլ ներքին անհանգստության կամ արտաքին անբարենպաստ գործոնների հետևանք: Բուլի՞նգ (հալածանք)…
Նախագծային ուսուցում տարրական դպրոցում «Տառերից դեպի գիտելիք» ինտելեկտուալ խաղ Տարրական դասարաններում նախագծային ուսուցման կիրառման իմ փորձից ներկայացնում եմ «Տառերից դեպի գիտելիք» ինտելեկտուալ խաղ-նախագիծը, որը նպատակ ուներ ապահովել սովորողների ակտիվ և…
Ժամանակակից կրթության մեջ ՏՀՏ գործիքների կիրառումը կարևոր տեղ են զբաղեցնում Ֆիզկուլտուրա առարկայի դասերին : Դրանք օգնում են դասը դարձնել ավելի հետաքրքիր, արդյունավետ և ներգրավող: Ֆիզկուլտուրայի դասերին ՏՀՏ գործիքների կիրառումը հնարավորություն…
«Հարգելի գործընկերներ, կիսվում եմ իմ փոքրիկ հաջողությամբ: Հաճախ երեխաները դժվարությամբ են ընկալում պատմական կամ ազգային թեմաները, եթե դրանք մատուցվում են միայն դասագրքի տեքստով: Մենք իրականացրեցինք «Իմ հայկական արմատները» նախագիծը, որտեղ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց