ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հովհաննես Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Օգոստոսի 6, 2021
Սպորտային լուրեր

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ) դարձել է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող խաղերի կիսաեզրափակչում Բաչկովը պարտվել է ամերիկացի Քեյշոն Դևիսին՝ այդպիսով արժանանալով բրոնզե մեդալի:

Եվրոպայի կրկնակի չեմպիոնը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ հաղթել էր Ռայան Ալստոնին (Անտիգուա և Բարբուդա), 1/8 եզրափակչում պարտության էր մատնել ադրբեջանցի Ջավիդ Չալաբիևին, իսկ քառորդ եզրափակչում՝ Ուզբեկստանի ներկայացուցիչ Էլնուր Աբդուրաիմովին:

Սա 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի 4-րդ մեդալն է. ավելի վաղ ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձել են արծաթե մեդալակիր, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ բրոնզե:

Այսօր պայքարի էր դուրս եկել նաև ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ): Մեկնարկային գոտեմարտում նա պարտվել է աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Գաջիմուրադ Ռաշիդովին (Ռուսաստանի Օլիմպիական կոմիտե): Եթե վերջինս դուրս գա եզրափակիչ՝ Թևանյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն կստանա:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն