Երեխաների ամառային կրթությունը միշտ էլ եղել է Վորլդ Վիժն կազմակերպության ուշադրության կենտրոնում և ի շահ երեխաների, ի նպաստ նրանց առողջ զարգացման, ամենայն կամեցողությամբ իրականացվում է «Նավակ» հանգիստը։
Օգոստոսի 2-ից 7-ը ՎՎ Կապանի գրասենյակի նախաձեռնությամբ և օժանդակությամբ սոցիալական տարբեր խմբերի 56 երեխաներ իրենց ամառային հանգիստն անցկացրին Կապանի N5 հիմնական դպրոցում գործող «Նավակ» ճամբարում։
Դպրոցի տարածքն ու պայմաններն իհարկե, հարմար են նման գործունեություն իրականացնելու համար, սակայն հարկ է նշել, որ մինչև մեկնարկը, կազմակերպիչ օղակի ներկայացուցիչները մի քանի անգամ այցելել են հյուրընկալող դպրոց, ըստ անհրաժեշտության ապահովել ժամանցային գույքով (ձայնարկիչ, բարձրախոս, սպորտային և գրասենյակային պարագաներ), կատարել կահավորման աշխատանքներ։
Ավարտվեց առաջին հերթափոխը և հարկ է ուրախությամբ արձանագրել, որ ամառային անմոռանալի օրերի համար՝ ներգրավված երեխաներն ու նրանց ծնողները հայտնեցին իրենց գոհունակությունը թե սննդի, թե կեցության, թե մանկավարժական կազմի վերաբերյալ։
Ճամբարականների կրթադաստիարակությունն իրականացնում են Նաիրա Ծատրյանը (Քրիստոնեական դաստիարակության կենտրոն), Շուշանիկ Մանուչարյանը (Մանկական կենտրոն), Անի Բաղդասարյանը (Կապանի N1 հիմնական դպրոց) և Արևիկ Հայրապետյանը (Կապանի N5 հիմնական դպրոց), որոնք տարիներ շարունակ աջակցում են ՎՎ գրասենյակի ծրագրերին։
Օգոստոսի 9-ին սկսվեց երկրորդ հերթափոխը։
Կապանի N 5 հիմնական դպրոց
Ինչպե՞ս կարդալ գիրք,երբ հեռախոսը ձեռքիդ է: 1)Առաջարկեք սկսել օրական ընդամենը 15-20 էջից: Դա տևում է մոտ 20 րոպե, բայց ստեղծում է կայուն սովորույթ: Կարևորը ոչ թե քանակն է, այլ պարբերականությունը:…
Հարգելի՛ ուսուցիչներ, այս անգամ ուզում եմ անդրադառնալ կրտսեր դպրոցականների դեզադապտացիային, բավականին նուրբ և կարևոր թեմա է: Սա այն վիճակն է, երբ երեխան չի կարողանում հարմարվել դպրոցական կյանքի նոր պահանջներին, ինչը…
«Իրավունքը՝ որպես պաշտպանիչ վահան» ·«â€‹Գիտեմ իմ իրավունքները․ պաշտպանված եմ»: ·«Մարդու իրավունքները վահան են ոչ թե ուժեղի, այլ արդարի ձեռքում»: ​Իրավունքը պաշտպանում է մարդուն կամայականությունից: Օրենքը սահմանում է սահմաններ և դառնում…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ուզում եմ խոսել մի բանի մասին, որի մասին սովորաբար լռում ենք մեթոդական միավորումների ժամանակ: Մենք բոլորս էլ ունենք այդ «բարդ» աշակերտը, ով չի լսում, խանգարում է, տեղից…
Հարգելի գործընկերներ,այսօր առավել քան երբևէ խնդիր է սովորողների ներգրավվածությունը դասապրոցեսին:Համացանցն ու սոցիալական ցանցերը երեխաներին սովորեցնում են շատ արագ մեծ ծավալի ինֆորմացիայի տիրապետել,որի արդյունքում նրաք, անկախ իրենց կամքից,այլևս դժվարանում են ջանք…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց