ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Կընդլայնվի հայ-վրացական կրթական համագործակցությունը

Հոկտեմբերի 22, 2021

Համաձայն ՀՀ վարչապետի որոշման՝ կրթության ոլորտում հայ-վրացական համագործակցության աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ պատվիրակությունը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, մեկնել է Վրաստան (Թբիլիսի):

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Ստորագրող կողմերն էին ԿԳՄՍ նախարարի…

Նոյեմբերի 8-14-ը Հայաստանում կանցկացվի Մեդիագրագիտության շաբաթ

Հոկտեմբերի 22, 2021
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարությունը «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ նոյեմբերի 8-14-ը հայտարարում է Մեդիագրագիտության շաբաթ՝ #դիմակայումենք խորագրով:

Մեդիագրագիտության շաբաթվա ծրագրերին կարող են միանալ դպրոցները, բուհերը, նախադպրոցական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները, նախարարության ենթակայությամբ գործող թանգարանները, գրադարանները և կրթական այլ կենտրոններ՝ կազմակերպելով հանդիպումներ, դասեր, քննարկումներ, խաղեր և այլն:

Շաբաթվա ընթացքում առաջարկվում է ստեղծել…

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքները ներկայացրել է Կառավարության նիստում

Հոկտեմբերի 21, 2021
Պաշտոնական

ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 21-ի նիստում մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը տեղեկատվություն է ներկայացրել ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի վերաբերյալ:

Համաձայն նախարարի ներկայացրած տեղեկատվության` կամավոր ատեստավորմանը մասնակցելու հայտ ներկայացրած 1372 ուսուցիչներից առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցել են 996 ուսուցիչներ, ինչը կազմում է դիմած ուսուցիչների 72,6…

«Yerevan Open» շախմատային մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր

Հոկտեմբերի 21, 2021
Սպորտային լուրեր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտին է մոտենում «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը, որի շրջանակում արդեն 7 տուրի պարտիաներ են կայացել: 7-րդ տուրից հետո մրցաշարի առաջատարն Ուկրաինայի ներկայացուցիչ Վիտալի Սիվուկն է՝ 6,5 միավորով:

Ուկրաինացի գրոսմայստերն այս տուրում մրցել է hնդիկ գրոսմայստեր Նարայանանի դեմ, որի հետ մինչ այդ կիսում էին առաջատարությունը,…

Հայաստանի եվրոպական համալսարանը նշում է հիմնադրման 20-ամյակը

Հոկտեմբերի 21, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի եվրոպական համալսարանը նշում է հիմնադրման 20-ամյակը: Այդ կապակցությամբ այսօր բուհում հրավիրվել է հանդիսավոր նիստ: Միջոցառմանը մասնակցել են պետական գերատեսչությունների, գործընկեր միջազգային և տեղական կառույցների ներկայացուցիչներ, բուհի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները:

Եվրոպական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Բաղդասարյանը, շնորհավորելով ներկաներին, նշել է, որ 20 տարի առաջ ՀՀ կառավարության և Ֆրանսիայի,…

Սպորտային նպաստի ծրագիրը կլինի շարունակական

Հոկտեմբերի 21, 2021
Սպորտային լուրեր

ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 21-ին կայացած նիստում որոշվել է հավելյալ գումար հատկացնել մեծ նվաճումների սպորտին:

Ըստ այդմ` 2021 թվականի օրացուցային պլանով նախատեսված աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցաշրջանը եզրափակելու և այդ մրցումներում մասնակցության վարկանիշ ձեռք բերած մարզիկներին, ինչպես նաև ՀՀ հավաքական թիմերի մարզիչներին ու բժիշկներին սպորտային նպաստ տրամադրելու նպատակով հատկացվել է 114…

Կոնսերվատորիան 100 տարեկան է. կայացել է հոբելյանական գլխավոր միջոցառումը

Հոկտեմբերի 21, 2021
Մշակութային լուրեր

Հայաստանի միակ երաժշտական բուհը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, 2021 թվականին նշում է իր 100-ամյա հոբելյանը: Այս տարի բուհում կայացած բոլոր միջոցառումները նվիրված են հոբելյանին։

Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հոկտեմբերի 20-ին տեղի է ունեցել գլխավոր միջոցառումը. թատրոնի VIP սրահում կայացել է հոբելյանական նամականիշի մարման արարողությունը,…

Հայ պարարվեստի մեծ երախտավոր Նորայր Մեհրաբյանի ծննդյան 80-ամյակին նվիրված համերգ-հանդիսություն

Հոկտեմբերի 21, 2021
Մշակութային լուրեր

Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա հոբելյանական համերգ՝ նվիրված հայ պարարվեստի մեծ երախտավոր, անվանի խորեոգրաֆ, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան 80-ամյակին:

Համերգ-հանդիսությանը կմասնակցի Նորայր Մեհրաբյանի ստեղծած վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը:

Կներկայացվեն մաեստրոյի ինքնատիպ ձեռագրին հատուկ խորեոգրաֆիկ համարների կատարումներն ու կյանքի վավերագրումը, որոնք անդրադարձ են մի ամբողջ մշակութային…

Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը՝ «Yerevan Open»-ի բլից մրցաշարի երրորդ մրցանակակիր

Հոկտեմբերի 20, 2021
Սպորտային լուրեր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտին է մոտենում «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը, որը կազմակերպել է Երևանի շախմատի ֆեդերացիան՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ:

«Yerevan Open»-ի բլից մրցաշարում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը երրորդ հորիզոնականն է զբաղեցրել: Կայացած 9 բլից պարտիաներից հետո Հայաստանի հավաքականի ներկայացուցիչը վաստակել է 7,5 միավոր և եզրափակել լավագույն…

Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը 20 տարեկան է

Հոկտեմբերի 20, 2021
Լուրեր կազմակերպություններից

Այս տարի նշվում է Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի հիմնադրման 20-ամյակը, որը Ֆրանսիայի և Հայաստանի միջև համագործակցության հիմնաքարերից մեկն է:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում այսօր տեղի է ունեցել կենտրոնի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, պետական գերատեսչությունների և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, հյուրեր:

Կրթության ոլորտում…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: