ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Yerevan Open» շախմատային մրցաշարի ավարտին մնացել է 2 տուր

Հոկտեմբերի 21, 2021
Սպորտային լուրեր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտին է մոտենում «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը, որի շրջանակում արդեն 7 տուրի պարտիաներ են կայացել: 7-րդ տուրից հետո մրցաշարի առաջատարն Ուկրաինայի ներկայացուցիչ Վիտալի Սիվուկն է՝ 6,5 միավորով:

Ուկրաինացի գրոսմայստերն այս տուրում մրցել է hնդիկ գրոսմայստեր Նարայանանի դեմ, որի հետ մինչ այդ կիսում էին առաջատարությունը, և հաղթանակ տոնել:

Հնդկաստանի ներկայացուցիչ Պորանիկ Աբհիմանյուն երկրորդն է՝ 6 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Արման Միքայելյանը՝ 5,5 միավորով: Միքայելյանը 7-րդ տուրում դժվարին հաղթանակ է տարել Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Արաշ Դաղլիի նկատմամբ:

Հայաստանի ներկայացուցիչներից առաջին տասնյակում են ընդգրկվել նաև միջազգային վարպետ Դավիթ Շահինյանը և գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը: Ի դեպ, 7-րդ տուրում Շահինյանն ու Պետրոսյանը մրցել են միմյանց դեմ և ոչ-ոքի խաղացել: Դավիթ Շահինյանն իր միավորների թիվը հասցրել է 5,5-ի և գտնվում է 6-րդ հորիզոնականում, իսկ Տիգրան Պետրոսյանն 8-րդն է 5 միավորով:

Երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը: Հաղթանակների են հասել նաև արցախցի Հովիկ Հայրապետյանը և Հրայր Սիմոնյանը:

Այս տուրում պարտիաների ընթացքին հետևել է հայկական շախմատի լեգենդ, գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանը:

Հիշեցնենք, որ «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարին մասնակցում է ՖԻԴԵ-ի վարկանիշ ունեցող 311 շախմատիստ՝ 14 երկրից, այդ թվում՝ գրոսմայստերներ և միջազգային վարպետներ:

Երևանի բաց առաջնությունն անցկացվում է արդեն 3-րդ անգամ: Այս տարի մրցաշարը բաղկացած է երկու ենթախմբից` A և B: A ենթախմբի մրցաշարին մասնակցում է 129 շախմատիստ՝ աշխարհի 10 երկրից: Երևանի բաց մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով. այն բաղկացած է 9 տուրից: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 11 միլիոն դրամ:

Առաջնությունը կշարունակվի մինչև հոկտեմբերի 22-ը: «Yerevan Open»-ի ավարտին մնացել է 2 տուր: Այսօր մրցումային նախավերջին օրն է:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: