ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ռազմամարզական ճամբարի ծրագիրը կընդլայնվի. քննարկում ԿԳՄՍ նախարարությունում

Սեպտեմբերի 7, 2021

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հրավիրած աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել է այս ամռանը փորձարկված մարզառազմական ճամբարի ծրագրի ընդլայնման հարցը:

«Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի գիտելիքների ու գործնական հմտությունների զարգացմանը միտված մարզառազմական ճամբարի 12-օրյա ծրագիրն այս տարի կյանքի է կոչվել առաջին անգամ` հունիսի 22-ից հուլիսի 4-ն…

Գևորգ Մանուկյանը՝ ԱՊՀ երկրների առաջին խաղերի արծաթե մեդալակիր

Սեպտեմբերի 7, 2021
Սպորտային լուրեր

Հայաստանը 5-րդ մեդալն է նվաճել Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերում:

Կորեշ մարզաձևում արծաթե մեդալի է արժանացել Գևորգ Մանուկյանը: Նա 65 կգ քաշային կարգում երկու հաղթանակ է տոնել՝ առավելության հասնելով Աբդուրախմոն Էգամովի (Ուզբեկստան) և Նուրսուլթան Նուրսեյթովի (Ղազախստան) նկատմամբ, իսկ եզրափակչում զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ռաբանի Նուրգալիևին:

Ավելի վաղ Հայաստանի մարզական…

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագիր ՀՀ Արմավիրի մարզի համայնքներում

Սեպտեմբերի 7, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ՀՀ Արմավիրի մարզի Բամբակաշատ, Մայիսյան, Մեծամոր, Փշատավան և Սարդարապատ համայնքներում իրականացվում է «Ազգային արժեքների պահպանությունն ու տարածումը Արմավիրի համայնքներում» ծրագիրը՝ մարզում գործող «Հույսի Մեծամոր» հասարակական կազմակերպության կողմից:

Ծրագրի նպատակն է նպաստել մարզի 5 համայնքների պատանիների շրջանում ոչ նյութական մշակութային ժառանգության իրազեկմանը, այդ ժառանգության արժևորմանն ու տարածմանը:…

Վահրամ Դումանյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Սեպտեմբերի 7, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը սեպտեմբերի 7-12-ն աշխատանքային այցով կլինի Ռուսաստանի Դաշնությունում:

ԿԳՄՍ նախարարը Կազանում կմասնակցի «Ռուսաստան – սպորտային պետություն» («Россия – спортивная держава») ֆորումին, դրա շրջանակում նախատեսված խորհրդակցություններին և քննարկումներին, ԱՊՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով խորհրդի նիստին: Այցի շրջանակում նախատեսված են նաև առանձին հանդիպումներ…

«Ամրոց» ֆիլմի նկարահանումները սկսվել են

Սեպտեմբերի 7, 2021
Մշակութային լուրեր

Սիցիլիայում մեկնարկել են ռեժիսոր Ջեսիկա Վուդվորթի և հայկական կողմի համապրոդյուսեր Անժելա Ֆրանգյանի «Ամրոց» լիամետրաժ խաղարկային նախագծի նկարահանումները։ Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի, Իտալիայի, Նիդեռլանդների և Բուլղարիայի համատեղ արտադրություն է։

Տեղեկացնենք, որ ֆիլմին Հայաստանն ունի ինչպես ֆինանսական, այնպես էլ ստեղծագործական մասնակցություն. այն ստացել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությունը, իսկ գլխավոր դերակատարներից մեկը…

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է ՀԲ տարածաշրջանային պատասխանատուների հետ

Սեպտեմբերի 7, 2021
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի և ՀԲ-ի Հայաստանի գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատի հետ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը:

Ողջունելով հյուրերին` նախարար Վահրամ Դումանյանը շեշտել է, որ ԿԳՄՍ նախարարությունը ՀԲ-ի հետ…

«Վարչապետի գավաթ». փոփոխություններ մրցման կանոնակարգում

Սեպտեմբերի 6, 2021
Սպորտային լուրեր

Սեպտեմբերի 19-ին կայանալիք «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի կանոնակարգում կատարվել են որոշ փոփոխություններ:

Մրցաշարին մասնակցելու պարտադիր պայմաններում կատարվել է լրացում: Ըստ այդմ՝ հեծանվավազքին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ բժշկի համապատասխան թույլտվություն կամ տեղեկանք առողջության վերաբերյալ և մրցաշարին մասնակցելու հետևանքով առաջացող ռիսկերի գնահատման և ստանձնման պայմանագիրը, որը…

Հայ բռնցքամարտիկները 4 մեդալ են նվաճել ԱՊՀ երկրների առաջին խաղերում

Սեպտեմբերի 6, 2021
Սպորտային լուրեր

Կազանում ընթացող ԱՊՀ երկրների առաջին խաղերում հայ մարզիկներն առաջին մեդալներն են նվաճել:

Սեպտեմբերի 2-ից Կազանում ընթանում են ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որոնց մասնակցում է 14-23 տարեկան շուրջ 1600 մարզիկ: Հայաստանն այս խաղերում ունի 55 ներկայացուցիչ, նրանցից 4-ն արդեն մեդալ է նվաճել:

Բռնցքամարտի հավաքականից Հարություն Խաչատրյանը (52), Հայկ Թադևոսյանը (54 կգ),…

Արա Խզմալյան. «Սպենդիարյանն իր կենցաղով, առօրյայով, կեցվածքով եվրոպական արժեքների փաստումն էր մեր երկրում»

Սեպտեմբերի 6, 2021
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի կազմակերպմամբ «Սպենդիարյան-150» երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 5-ին Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում տեղի է ունեցել աննախադեպ բացօթյա համերգ:

Համերգին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել Արքեպսիսկոպոս Աջապահյանը, Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվավոր հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը, Երևանի և…

Սեպտեմբերից մի շարք գիտական թեմաներ կֆինանսավորվեն

Սեպտեմբերի 6, 2021
Լուրեր կազմակերպություններից

Հաստատվել է գիտական խմբերի մեկնարկի կամ լաբորատորիաների (բաժինների) ամրապնդման աջակցության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը՝ http://scs.am/files/cank-starting-2021.pdf

Ֆինանսավորման գործընթացը կսկսվի 2021 թ. սեպտեմբերից: Դրամաշնորհները կտրամադրվեն 36 ամիս տևողությամբ 4-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերի ղեկավարների նախաձեռնությամբ ներկայացված և մրցութային կարգով ընտրված հավակնոտ և բեկումնային թեմաներին:

Մրցույթի վերաբերյալ մանրամասները՝ https://www.youtube.com/watch?v=hhknfcFJmFM

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Հարգելի ուսուցիչներ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Գործողություններ բազմությունների հետ » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին,կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…