ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԲՈԿ նախագահ Կարեն Քեռյանն ամփոփել է ընթացիկ տարին

Դեկտեմբերի 17, 2021
Հարցազրույցներ, ելույթներ

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիսում ամփոփել է ընթացիկ տարվա աշխատանքները:

Այս տարի Հայաստանում հաստատվել են 171 թեկնածուական և դոկտորական աստիճաններ: Պաշտպանությունների ցուցանիշը 2020 թվականի համեմատ` շատ քիչ տարբերությամբ աճել է, սակայն նախորդ տարիների համեմատ` նկատելի նվազել է: Ըստ Կարեն Քեռյանի՝ նվազումը նկատելի է` վերջին 6 տարիների հետ համեմատած, ինչը բավարար չէ գիտնականների սերնդափոխության ու պրոֆեսորադասախոսական կազմի համալրման համար: Նախկինում տարեկան լինում էր մոտ 600 պաշտպանություն:
Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահը նշել է, որ 2018 թվականից հետո պայման է դրվել, ըստ որի՝ պետք է ունենալ տպագրած աշխատանք «Web of Scince», «Scopus» շտեմարաններում տեղ գտած պարբերականներում: Դրանից հետո դոկտորականների թիվը նվազել է, սակայն Կարեն Քեռյանը նշել է, որ ընթացիկ տարում, 2020-ի համեմատ, դոկտորականների պաշտպանության աճ է նկատվում: Կարեն Քեռյանը նաև կարծում է, որ պետք է ավելացնել ասպիրանտական տեղերի թիվը. «Ապագայի համար այնպիսի քաղաքականություն է որդեգրվել, որ պաշտպանության քանակն աճի՝ գիտնականների բանակն ավելացնելու նպատակով: Այժմ ԿԳՄՍ նախարարությունում քննարկումներ են ընթանում, և, կարծում եմ, որ մոտակա ժամանակներում հնարավորություն կունենանք ասպիրանտական տեղերն ավելացնելու»: Եթե տեղերը շատ լինեն, ապա շատ կլինեն պաշտպանությունները, մյուս կողմից՝ այն կարող է հանգեցնել որակի նվազմանը: ԲՈԿ-ի նախագահի խոսքով՝ այստեղ կարևոր է եղած պոտենցիալի հաշվի առնելը: Անհրաժեշտ են համալիր ուսումնասիրություններ՝ հասկանալու, թե որ ուղղությամբ որքան մասնագետներ են հարկավոր:
Կարեն Քեռյանը կարևոր է համարել որակական պահանջների, աստիճանաշնորհման համակարգի փոփոխությունների անհրաժեշտությունը:

ԲՈԿ նախագահն անդրադարձել է նաև գիտական պաշտպանություններում գրագողությունների խնդրի լուծմանը: Նա նշել է, որ այդ հարցում Բարձրագույն որակավորման կոմիտեն իրավական դաշտում փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում՝ աստիճանազրկման կարգի մշակմամբ:

«Այդ կարգը հնարավորություն կտա պաշտպանությունից հետո՝ նույնիսկ տարիներ անց, գրագողությունը հայտնաբերելու դեպքում անձին զրկելու գիտական աստիճանից: Ինչպես հնարավոր է վարորդական իրավունքից վարորդին զրկել, այդպես էլ այս պարագայում պետք է լինի այդ հնարավորությունը: Այս առաջարկն ընդգրկված է ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրում»,-ասել է Կարեն Քեռյանը:

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի խոսքով՝ կարգը զսպող ու կանխարգելիչ գործիք է լինելու, ոչ թե աստիճանազրկման սպառնալիք՝ հարյուրավոր դեպքեր ունենալու նպատակով:

«Հայցորդը կհասկանա, որ եթե նույնիսկ հաջողվի պաշտպանել, ապա, միևնույնն է, հետագայում էլ գրագողությունը բացահայտելու դեպքում նա կզրկվի գիտական աստիճանից»,- մեկնաբանել է Կարեն Քեռյանը:

Աստիճանազրկման կարգից բացի, Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահի կարծիքով՝ անհրաժեշտ է նաև իրականացնել գրագողությունը բացահայտող ծրագրի արդիականացումը ու այն հասանելի դարձնել ավելի լայն շերտի, մասնավորապես՝ գիտական հոդվածներ հրապարակող պարբերականներին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…