Գնահատման և թեստավորման կենտրոնը հայտարարություն է տարածել, համաձայն որի` բարձրագույն ուսումնական հաստատությունների այս տարվա դիմորդները հանրակրթական, նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ավարտական փաստաթղթերը dimord.am կայքում կարող եք մուտքագրել մինչև սույն թվականի հուլիսի 14-ը` ժամը 23:59-ը ներառյալ։
Հանրակրթական ավարտական փաստաթղթի սերիայի և համարի փոխարեն դիմորդները կարող են լրացնել 4-ից 6…
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
Նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ ունենալու դեպքում անհրաժեշտ է զանգահարել ԿԳՄՍՆ իրավաբանական վարչություն, հեռ.՝ 010 599 662:
«Սա Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան է, և մենք հպարտ ենք՝ տեսնելով ողջ աշխարհից այսքան շատ մասնակիցների: Հատուկ ցանկանում եմ ողջունել բոլոր օլիմպիականներին:
Շնորհավորում եմ բոլորիդ ձեր երկրներում Կենսաբանության օլիմպիադայի հաղթող ճանաչվելու կապակցությամբ:
Այս առումով կարող եմ ասել` դուք բոլորդ հաղթողներ եք:
Կենսաբանության բնագավառում ձեր ակնառու ձեռքբերումները կճանաչվեն և կպարգևատրվեն այսօր…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում մեկնարկել է Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Հուլիսի 10-17-ը կինոարվեստի երկրպագուները հնարավորություն կունենան վայելելու ամենամյա կինոտոնը:
Փառատոնի պաշտոնական բացման արարողությանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա…
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են աշխարհի շուրջ 70 երկրից ժամանած թիմեր, պատվիրակություններ, հյուրեր: Վարչապետի աշխատակազմի ղեկավարը միջոցառմանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում, մասնավորապես, նշել է.
«Կառավարության հարգելի անդամներ,
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը:
Ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի» նախագահ Րիոչի Մացուդան, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Հանդիսությանը մասնակցել…
2022 թ. փետրվարի 28-ին «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամից ստացված՝ «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրմանը վերաբերող գրությանն ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարարությունը մարտի 17-ի գրությամբ հիմնադրամին տեղեկացրել է, որ «… նախատեսվող մոնումենտալ քանդակ-համալիրի տեղադիրքը որոշելիս անհրաժեշտ է հաշվի առնել «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ…
Հուլիսի 10-18-ը Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան առաջին անգամ տեղի է ունենալու Հայաստանում:
Հայաստան են ժամանելու 64 երկրների աշակերտական թիմեր` յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Օլիմպիադային կմասնակցեն 3 դիտորդ երկրներ, միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամներ, ընդհանուր առմամբ` 500 օտարերկրյա պատվիրակներ:
Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադային ընդառաջ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի…
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը համատեղում են ջանքերը Հայաստանում և դրա սահմաններից դուրս դասական երաժշտության զարգացման, հայ կոմպոզիտորների ժողովրդականացման և ճանաչման, նրանց ստեղծագործությունների հանրահռչակման գործում։ Կարևորելով նշված ուղղությունները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը հուլիսի 8-ին Արամ Խաչատրյան տուն-թանգարանում ստորագրել են համագործակցության հուշագիր՝ «Հայ կոմպոզիտորական…
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր մասնակցել են «Ներգրավված քաղաքացի» համալսարանական դասընթացի մասնակիցների վկայականների հանձնման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին:
Դասընթացը միտված էր խթանելու քաղաքացիական ակտիվության, ժողովրդավարական կառավարման և մարդու իրավունքների ընկալմանը Հայաստանում՝ կիրառելով ժամանակակից ինտերակտիվ ուսուցման մեթոդներ։
Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝…
Միգուցե խնդիրը ոչ թե երեխաների մեջ է, այլ այն միջավայրում, որը մենք ստեղծում ենք: Երբ ընթերցանությունը վերածվում է հետաքրքիր արկածի՝ դերերով կարդալ, պատկերացնել ավարտը, նույնիսկ փոխել պատմության ընթացքը, երեխան սկսում…
Լռության արվեստը. Միմը խոսքի բացակայություն չէ, այլ հոգու հետ խոսելու միջոց, երբ խոսքերն անիմաստ են: Միմերի մտքերը լռության փիլիսոփայություն են, որտեղ ժեստն ավելի կարևոր է, քան խոսքերը, իսկ ճշմարտությունը կայանում…
Տարրական դպրոցում ֆիզիկական դադարները (հաճախ կոչվում են ֆիզկուլտ-դադար, ֆիզդադար կամ դինամիկ դադար) շատ կարևոր և օգտակար միջոց են 6–10 տարեկան երեխաների համար: Դրանք կարճ (սովորաբար 2–5 րոպե) շարժական ընդմիջումներ են…
Որպես հասարակագիտության ուսուցիչ՝ կարծում եմ, որ միջառարկայական ուսուցումը հատկապես նպատակային է մեր առարկայի պարագայում: Հասարակագիտական թեմաները բնականորեն առնչվում են պատմությանը, քաղաքագիտությանը, իրավագիտությանը, գուցե տարօրինակ հնչի, բայց նույնիսկ՝ գրականությանը, և այդ…
Հարգելի՛ գործընկերներ, մենք ապրում ենք տեղեկատվական գերհագեցված դարաշրջանում, որտեղ երեխան ամեն օր բախվում է հարյուրավոր տեսողական ու թվային ազդակների: Այս պայմաններում ընթերցասիրության ձևավորումը դառնում է ոչ միայն լեզվական հմտության զարգացում,…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց