2022 թվականի ապրիլի 23-ից նոյեմբերի 27-ը Հայաստանը կմասնակցի ժամանակակից արվեստի հեղինակավոր հարթակ հանդիսացող Վենետիկի 59-րդ միջազգային բիենալեին, որն այս տարի կազմակերպվում է «Երազների կաթը» («The Milk of Dreams») խորագրի ներքո:
Վերջինս հղում է Լեոնորա Քարինգթոնի նույնանուն գրքին, որում սյուրռեալիստ արվեստագետը, ըստ բիենալեի համադրող Չեչիլ Ալեմանիի, նկարագրում է «կախարդական աշխարհ, որտեղ կյանքը երևակայության տարբեր շերտերի ներքո մշտապես նոր պատկերավորուﬓեր է ստանում, և որտեղ յուրաքանչյուրը կարող է փոխվել, կերպարանափոխվել` դառնալով այլ մարդ կամ առարկա»:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը Վենետիկի Բիենալե ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով ապրիլի 21-ին մեկնել են Իտալիայի Հանրապետություն (Վենետիկ):
2022 թվականին Վենետիկի միջազգային բիենալեին Հայաստանը կներկայանա հայ-լիտվացի արվեստագետ և կոմպոզիտոր Անդրիուս Հարությունյանի «Ղարիբ» նախագծով, որը հաղթող էր ճանաչվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2021 թ. կազմակերպված մրցույթի արդյունքում:
Ցուցահանդեսը ներկայացնում է Անդրիուս Հարությունյանի նոր ստեղծագործությունների և ինստալացիաների շարք, որի հիմնական տարրերն են ձայնը և երաժշտությունը: Նախագիծն աղերսվում է հունահայ ﬕստիկ, կոմպոզիտոր Գ. Ի. Գյուրջիևի գաղափարաբանությանը, ում ﬕասին լինելու մտորուﬓերը, հնագույն գիտելիքների վրա հիﬓված երաժշտական համակարգերի ստեղծման տեսությունը, հիպնոտիկ երաժշտությունը, ինչպես աքսորի, այնպես էլ գոյաբանության փիլիսոփայությունն առանցքային են դարձել նախագծի համար:
Բիենալեի հրավերին համահունչ՝ «Ղարիբ» նախագիծը հետագծում է երևակայական մի ճամփորդություն՝ ուսումնասիրելով Մերձավոր Արևելքի երկրներում համընդհանուր տարածում ստացած մշակութային մի շերտ՝ բացահայտելով վերջինիս արդիականության լայն և խորը զարգացումները՝ որպես տարբեր աշխարհագրական տարածությունների, մշակույթների և պատմությունների համընդհանուր գաղափար: Որպես Արևելքին բնորոշ պատմագրական և հայեցակարգային հասկացություն` «Ղարիբը» սահմանում է պատկանելության և օտարացման համաժամանակյա լինելիության մի եղանակ, որը դուրս է Արևմուտքի պատկերակարգերից և ընկալվում է որպես ժամանակի, տարածության ռիթմի և ներդաշնակի ընկալումներին տարահունչ:
2022 թ. Վենետիկի բիենալեի հայաստանյան տաղավարի հանձնակատարն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, նախագծի համադրողներն են Անի Դավիդյանը և Ելենա Սորոկինան:
Նախագծի շրջանակում նախատեսվում է «Ղարիբ» գրքի, ինչպես նաև նույնանուն գրքույկի հրատարակում: Հայկական տաղավարի պաշտոնական բացումը կկայանա 2022 թ. ապրիլի 21-ին:
Վենետիկի 59-րդ միջազգային բիենալեին Հայաստանի մասնակցությունը կարևորագույն իրադարձություն է ժամանակակից արվեստի հեղինակավոր հարթակում նոր երկխոսությունների զարգացման, ինչպես նաև ոլորտում համագործակցության սերտացման, նոր կապերի և պայմանավորվածությունների ձեռքբերման ուղղությամբ:
Տեղեկանք: Հայաստանը տարիներ շարունակ մասնակցում է երկու տարին մեկ անգամ տեղի ունեցող Վենետիկի բիենալեին։ 2019 թ. Հայաստանի ազգային տաղավարը ներկայացրել է համադրող Սուսաննա Գյուլամիրյանը՝ «Հեղափոխության Սենսորիում» նախագծով: 2017 թ. Հայաստանի ազգային տաղավարը ներկայացրել են Ռաֆայել Մեգալը, Ժան Պողոսյանը և Միրո Պերսոլան, իսկ 2015 թ. «Armenity/Հայություն» խորագրով Հայաստանի տաղավարն արժանացել է բիենալեի առաջին` «Ոսկե Առյուծ» մրցանակին:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Ֆունկցիայի հասկացությունը » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն Ստեղծել քննարկման…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
«Воспитание — великое дело: оно решает судьбу человека» (Лев Толстой) Каждый просмотренный мультфильм — часть этого воспитания, особенно если он содержит мораль. Уважаемые коллеги, предлагаю важную и увлекательную тему для…
ՆՈՒ նպատակ Ծանոթացնել աշակերտներին Հայաստանի Առաջին Հանրապետության պատմական նշանակության գործիչներին, ուսումնասիրել նրանց գործունեությունը: Զարգացնել 10-րդ դասարանի աշակերտների պատմագիտական մտածողությունը, հայրենասիրությունը:: Խթանել աշակերտների ինքնուրույն ճանաչողական գործունեության հմտությունները, նպաստել նրանց
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի: