ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Քննարկումներ՝ ներառական ծրագրերի արդյունավետության բարձրացման վերաբերյալ

Մայիսի 2, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանն ընդունել է Ընտրական համակարգի միջազգային հաստատության («ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-IFES) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ տնօրեն Ժերոմ Լեյրոյի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկայացվել են նշյալ կազմակերպության առաքելությունն ու իրականացված աշխատանքները, որոնց նպատակն է քաղաքացիական հասարակության ձևավորումը: Ծրագրերն իրականացվել են ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ՝…

1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվել են «Սպորտլանդիայի» համայնքային և մարզային փուլերի մրցումները

Մայիսի 2, 2022
Սպորտային լուրեր

2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցների 1-3-րդ և 4-6-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվել են «Սպորտլանդիա» մարզական միջոցառման համայնքային 2-րդ և մարզային 3-րդ փուլերի մրցումները:

Ներդպրոցական 1-ին փուլին մասնակցել են հազարավոր աշակերտներ: Ամենաբարձր մասնակցությունը գրանցել է Արագածոտնի մարզը, որտեղից 1-3-րդ դասարանների մրցումներին…

«Ռոմանոս Մելիքյանը և ռոմանսի ճանապարհը» ծրագիրը մեկնարկում է Տավուշի մարզից

Մայիսի 2, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջն իրականացնում է «Ռոմանոս Մելիքյանը և ռոմանսի ճանապարհը» մարզային ծրագիրը։

Ծրագիրը մայիսի 2-ին մեկնարկում է Տավուշի մարզում՝ Բերդի երաժշտական և արվեստի դպրոցի համերգային դահլիճում։ Մյուս երկու համերգները տեղի կունենան Ջերմուկում և Գյումրիում։

Մարզային այս ծրագիրը բաղկացած է երեք համերգներից, որոնց ընթացքում…

Քննարկվել է վճարային տերմինալների միջոցով թանգարանների տոմսեր ձեռք բերելու առաջարկությունը

Մայիսի 2, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել վճարային ու վճարահաշվարկային համակարգերի ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է վճարային տերմինալների փաթեթներում, որպես ծառայություն, թանգարանները ներառելու ԿԳՄՍ նախարարության առաջարկը, որը թանգարանային տոմսեր ձեռք բերելու լրացուցիչ հնարավորություն կապահովի:

«Կարծում ենք, որ երկուստեք կարող…

Նախագիծ. կսահմանվի ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը

Մայիսի 2, 2022
Պաշտոնական

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ին կայացած նիստում քննարկվել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին›› օրենքի նախագիծը, որը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանը, Կնյազ Հասանովը և Հասմիկ Հակոբյանը:

Օրենքում լրացումներ կատարելու նպատակն է կարգավորել լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման կարգը, որպեսզի պայմաններ…

Համերգ՝ նվիրված անվանի գեղանկարիչ Հենրիկ Իգիթյանի 90-ամյակին

Մայիսի 2, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը մայիսի 2-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կիրականացնի անվանի նկարիչ, արվեստաբան Հենրիկ Իգիթյանի ծննդյան 90-ամյակին նվիրված երեկո։

Համերգի մենակատարն է ջութակահար Սերգեյ Դոգադինը։ Այն կղեկավարի դիրիժոր Անդրեաս Օտտենսամերը։ Ծրագրում ներառված են Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը և թիվ 3 սիմֆոնիան։

Մինչ համերգը՝ ժամը…

ԿԳՄՍՆ աշխատակիցները մաքրել են «Հավերժության ժապավեն» և «Արձագանք» արձանների հարակից տարածքները

Մայիսի 2, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմը համապետական շաբաթօրյակի շրջանակում մաքրման աշխատանքներ է իրականացրել «Հավերժության ժապավեն» և «Արձագանք» արձանների հարակից տարածքներում։

2021 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակությամբ պետական միջոցներով իրականացվել են վերոնշյալ քանդակների վերականգնման և տարածքների բարեկարգման աշխատանքները։

Շաբաթօրյակի շրջանակում նախարար Վահրամ Դումանյանը ծանոթացել է վերականգնված արձանների ու բարեկարգված…

Տեղի է ունեցել «Համայնքային հուշարձանապահպանություն» թեմայով գիտակրթական քննարկում

Ապրիլի 29, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի նախաձեռնությամբ անցկացվել է «Համայնքային հուշարձանապահպանություն» թեմայով գիտակրթական քննարկում:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ, հանդես եկել զեկույցներով: Քննարկման առանցքային թեմաներն էին հուշարձանների պահպանության արդի հիմնախնդիրներն ու մարտահրավերները, ոլորտի իրավական կարգավորումները,…

Ամփոփվել են ԳԱԱ 2021թ.-ի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքները

Ապրիլի 29, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել ԳԱԱ 2021 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը,…

Անասնաբույժի օր. տեղի է ունեցել «Կենդանիների առողջությունը մեր առողջությունն է» համաժողովը

Ապրիլի 29, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում ապրիլի վերջին ուրբաթ օրը նշվում է որպես Անասնաբույժի օր։ Օրվա շրջանակում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ այսօր տեղի է ունեցել «Կենդանիների առողջությունը մեր առողջությունն է» խորագրով համաժողովը, որին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Նախարարի տեղակալը շնորհավորական խոսք է հղել…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: