ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նախագիծ. կսահմանվի ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը

Մայիսի 2, 2022
Պաշտոնական

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ին կայացած նիստում քննարկվել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին›› օրենքի նախագիծը, որը հեղինակել են ԱԺ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանը, Թագուհի Ղազարյանը, Կնյազ Հասանովը և Հասմիկ Հակոբյանը:

Օրենքում լրացումներ կատարելու նպատակն է կարգավորել լրացուցիչ կրթական ծրագրերի իրականացման կարգը, որպեսզի պայմաններ ստեղծվեն՝ ճանաչելու քաղաքացիների ստացած ոչ ֆորմալ ու ինֆորմալ կրթությունը:

Հիմնական զեկուցող, մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է բովանդակային, խմբագրական և տեխնիկական բնույթի առաջարկներ, որոնք ընդունվել են: Որոշակի հոդվածների առնչությամբ գործադիրն առաջարկել է դրանց ուժի մեջ մտնելու ժամկետները սահմանել 2023 թ. և 2024 թ., որպեսզի համապատասխան մարմիններին հնարավորություն տրվի կազմակերպել և կյանքի կոչել բարեփոխման ամբողջ գործընթացը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, կարևորելով օրենսդրական նախաձեռնությունը, մի քանի դիտարկում է արել` հիմնականում խմբագրական բնույթի:

«Մենք ունենք ընկալում և համաձայնեցված ձևակերպում, որ ինֆորմալ կրթությունը վերաբերում է ուսումնառության գործընթացին, և սա արտացոլված է նախագծում: Հետևաբար, ունենք զուտ խմբագրական խնդիր, որպեսզի ինֆորմալի պարագայում ուսուցման փոխարեն կիրառվի ուսումնառություն բառը: Ինչ վերաբերում է ընդհանուր դիտարկումներին, դրանք երկուսն են: Առաջինը հետևյալն է` իրականացման մակարդակում օրենքը նախատեսում է բավականաչափ մեծածավալ գործողություններ, որոնք ռեսուրսների պլանավորման ժամանակացույցի կազմման և իրականացման մեխանիզմների իրատեսական նախագծման կարիք ունեն»,- շեշտել է փոխնախարարը: Այդ պատճառով, ըստ Ժաննա Անդրեասյանի, անհրաժեշտ է, որպեսզի իրականացման բուն գործընթացը մեկնարկի 2024 թվականից, ինչը հնարավորություն կտա բյուջետային պլանավորման գործընթաց անել և նախապատրաստական աշխատանքներ իրականացնել:

Նախարարի տեղակալը փաստել է՝ ավելի լուրջ և համակարգային խնդիր կա, որն ընդհանուր վերանայման կարիք ունի` կրթական համակարգի նոր տրամաբանության ներքո:

«Քանի որ ԿԳՄՍ նախարարությունը կրթության զարգացման պետական ծրագրի նախագծով առաջ է քաշել նաև կրթական օրենսդրության ընդհանուր վերանայման խնդիր և նույնիսկ կրթական օրենսգիրք ունենալու հարց, կարծում եմ, որ դրա շրջանակում կկարողանանք ավելի գլոբալ և արմատական վերանայումների գնալ` հասկացությունների մակարդակում դրանք համահունչ դարձնելով ժամանակակից միտումներին»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:

Փոխնախարարի ձևակերպմամբ՝ նախագիծը կարևոր է նաև գաղափարական իմաստով, և միակ հարցն այն է, որ պետք է մտածված աշխատանք տանել` կարևոր դրույթներն իրականություն դարձնելու համար, որին էլ ուղղված են ՀՀ կառավարության առաջարկները:

Նշենք, որ օրենքի նախագծով հնարավոր կլինի կարգավորել օրենսդրական ճգնաժամը, ամրապնդել լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման գործընթացները, ինչպես նաև առավել արդյունավետ իրականացնել ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման, ճանաչման ու վկայագրման ոլորտում ներդրված պետական քաղաքականությունը, ինչպես նաև ապահովել ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը:

Դրույթներից մեկով սահմանվում է «ուսուցման ազգային ռեեստր» հասկացությունը, որը լրացուցիչ կրթական ծրագրերի և դասընթացների, ուսուցում իրականացնողների, դասընթացներին մասնակցած, գնահատված և վկայագրված, ինչպես նաև լրացուցիչ կրթական ծրագրերի, դասընթացների ընթացքի մոնիթորինգ իրականացնող, ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքները գնահատող անձանց տվյալների ազգային շտեմարան է:

Սահմանվում է, որ ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատումը և ճանաչումը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից անձի կարողությունների և որոշակի համեմատելի չափանիշների համապատասխանության փաստը հավաստելու գործընթաց է:

Հանձնաժողովը քննարկման արդյունքում դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: