Մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի ստեղծագործություններն այսօր էլ արդիական են ու երբեք չմարող, որովհետև հայրենիքը նրա ստեղծագործության գլխավոր հերոսն է: Նրանցում արտացոլված են ողջ հայության ցավն ու հպարտությունը:
Մասնավորապես (Ամբոխները խելագարված) պոեմում հեղափոխությունը ներկայացվում է քաղաքների, գյուղերի, ստեպների ժողովրդական զանգվածների միջոցով, այնպես, ինչպես մեր օրերում ժողովուրդը ոտքի է ելել աշխարհակարգի դեմ, հինը կործանելու, նորը կառուցելու համար…
Չարենցը մեծարում է հեղափոխության դյուցազնական ոգին և հենց այս հանգամանքի գաղափարական տողատակով, դպրոցի գրադարանում, գրադարանավարի շաբաթի շրջանակում, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արփենիկ Հայրապետյանը բաց դաս անցկացրեց 8-րդ <<ա>>, 8-րդ <<գ>> դասարաններում համանուն պոեմի ներկայացմամբ:
Ժողովրդական պայքարի պատմական վեհությունը դասի ողջ ընթացքում ուղեկցվեց Արամ Խաչատրյանի <<Ջութակի կոնցերտի>> հնչողության ներքո, որում ավյունով լեցուն կատարումը ներկաներին փոխադրեց աշխույժ գործողությունների ասպարեզ:
Ինչ խոսք, իր իսկ Չարենցի եզրույթով` պարմանիներին ականջահաճո կլիներ սիրո մեղեդին, բայց ժամանակի հրամայականը ճակատագրական իրողությունն է …
Կապանի N 5 հիմնական դպրոց
Բարև Ձեզ, հարգելի՛ գործընկերներ: Մեր դպրոցական առօրյայում հաճախ ենք տեսնում մի պատկեր, որը մեզ՝ հայոց լեզվի և գրականության ուսուցիչներիս, ստիպում է շատ ավելի խորը մտածել մեր առարկայի դերի մասին: Այսօրվա…
«Երեք անձրևանոց» Մեթոդը դասի ամփոփման, անդրադարձի (ռեֆլեքսիայի) և արդյունքների համախմբման արդյունավետ ու ակնառու ինտերակտիվ հնար է: Այն օգնում է սովորողներին տեքստի ընկալումից ստացած տպավորությունները խմբավորել ըստ 3 առանցքային ուղղությունների՝ էմոցիոնալ/հաճելի,…
Part 1: Word Formation Read the three short texts below. Use the word given in capitals at the end of some of the lines to form a word that fits…
ՀՊՉ նոր պահանջների համատեքստում մեր առաջնային խնդիրն է սովորողների մոտ ձևավորել ոչ թե պատրաստի գիտելիք վերարտադրելու, այլ ինքնուրույն, քննադատաբար մտածելու և սեփական դիրքորոշումն արտահայտելու կարողունակություններ: Հաճախ ենք հանդիպում իրավիճակի, երբ…
Խաղային մեթոդների կիրառումը տարրական դասարաններում՝ որպես ուսուցման արդյունավետության բարձրացման միջոց Մեթոդական հոդված Ներածություն Ժամանակակից կրթական գործընթացում կարևոր խնդիրներից է սովորողների ակտիվ ներգրավվածության ապահովումը, հետաքրքրության խթանումը և ուսումնական նյութի արդյունավետ յուրացումը:…