ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ի գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմող քաղաքացիների

Նոյեմբերի 8, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2022 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու վերաբերյալ եզրակացություն տվող հանձնաժողովի նիստը:

Գիտական ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի արդիականացման համար հատկացվել է մոտ 3 միլիարդ դրամ

Նոյեմբերի 8, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է գիտության ոլորտում ենթակառուցվածքների, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցություն տրամադրելու մրցույթի շահառուների ցանկը:

Այս տարի գիտական կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար տրամադրվել է աննախադեպ ֆինանսավորում՝ շուրջ 2 միլիարդ 933 միլիոն դրամ: Մրցույթը հայտարարվել էր 2022 թվականի հունիսի 1-ին:

Համեմատության համար նշենք, որ…

Երեխաների առցանց անվտանգության պաշտպանության ուղեցույցներ

Նոյեմբերի 8, 2022
ՏՀՏ նորություններ

«Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ն Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) հետ համատեղ Հայաստանում անցկացնում է Երեխաների առցանց անվտանգությանը նվիրված ծրագիր:

Ծրագրի առաջին փուլի շրջանակներում ստեղծված «Համացանցի ռեսուրսների անվտանգ օգտագործում» կրթական հեռավար մուլտիմեդիա դասընթացը բաց և անվճար ռեսուրս է և տեղակայված է https://onlinesafety.am/ համացանցային հասցեում։ Դասընթացի և ծրագրի շրջանակներում անցկացված մրցույթի մասին տեղեկատվությունը մեր…

Միասնական ու հաղթանակած

Նոյեմբերի 8, 2022
Դպրոցական անցուդարձ

Եթե ուզում եք շուտ հասնել, քայլեք միայնակ, եթե ուզում եք հեռուն հասնել, քալյեք միասին:

Հոկտեմբերի 15-16-ը Մարտունի քաղաքում կայացավ բռնցքամարտի միջազգային կարգի առաջնություն՝ նվիրված ՀՀ անկախության 31-րդ տարեդարձին: Առաջնությանը մասնակցում էին թիմեր ՀՀ-ից, Արցախից, Վրաստանից և Աջարյայից՝ շուրջ 150 բռնցքամարտիկ, որոնց թվում էին նաև Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի…

Արևաբույր «Ա» տառը

Նոյեմբերի 8, 2022
Դպրոցական անցուդարձ

Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի առաջին «Ա» դասարանում (դասվար՝ Վարսիկ Կարապետյան) «Ա» տառի ուսուցման բաց դաս էր: Դասասենյակը կահավորված էր դասին համահունչ դիտողական պարագաներով:

Յուրահատուկ էր «Այբբենարանի» մուտքը:

Վերցրու Այբբենարանն
ՈՒ քայլիր ինձ հետ,
Ես քեզ ցույց կտամ
Մի լույս արահետ,
Ձեռքիցդ բռնած՝ կտանեմ ես քեզ,

Քու տառերեդ ազատություն կբուրեն

Նոյեմբերի 8, 2022
Դպրոցական անցուդարձ

«Խունկ կբուրեն
Որդան կարմիր ու մագաղաթ կը բուրեն,
Վանք կբուրեն,
Ապաշխարանք կբուրեն,
Խաչ ու Նարեկ-աղոթք, ողբ ու շարական կբուրեն,
Ուր որ ըլլան հողմացրիվ ,ուր որ գաղթեն - Վարդապե'տ,
Քու տառերեդ ազատություն կբուրեն»:

IX ա դասարանի աշակերտները Զահրատի այս խոսքերով սկսեցին իրենց միջոցառումը` նվիրված թարգմանչաց…

Moodle վերապատրաստման դասընթաց

Նոյեմբերի 7, 2022
Սփյուռքի լրատու Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) հետ համատեղ Սփյուռքի կրթօջախների ուսուցիչների համար նախատեսում է իրականացնել վերապատրաստումների 4-շաբաթյա ծրագիր՝ Համահայկական կրթական 10-րդ խորհրդաժողովի բանաձևի դրույթներից ելնելով:

Ծրագրի նպատակն է բարձրացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը՝ հեռավար ուսուցման կազմակերպման հմտությունների զարգացման, տեղեկատվական տեխնոլոգիաների ու կրթության ոլորտում նորարարական մոտեցումների ուսումնասիրման և կիրառման…

ԿԳՄՍ նախարարության պարգևների են արժանացել ՀՊՄՀ պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչներ

Նոյեմբերի 7, 2022
Պաշտոնական

ՀՊՄՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումների շրջանակում պրոֆեսորադասախոսական կազմի մի խումբ ներկայացուցիչներ բուհի գործունեության մեջ ունեցած ավանդի համար արժանացել են ԿԳՄՍ նախարարության ոսկե մեդալի և պատվոգրերի:

Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Խ. Աբովյանի անվան հայկական պետական…

Հայաստանում մեկնարկել է մեդիագրագիտության շաբաթը

Նոյեմբերի 7, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանում նոյեմբերի 7-13-ն անցկացվում է մեդիագրագիտության շաբաթ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿհամատեղ ջանքերով։

Մեդիագրագիտության շաբաթվա բացման արարողությանն այսօր ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և ՄՆԿ տնօրեն Նունե Սարգսյանը:

Արսեն Բաղդասարյանը կարևորել է ԿԳՄՍ նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համագործակցությունը՝ ընդգծելով, որ մեդիագրագիտությունը՝ որպես…

Կայացել է շախմատի, բասկետբոլի և սեղանի թենիսի սպարտակիադա 7-12-րդ դասարանների աշակերտական թիմերի միջև

Նոյեմբերի 7, 2022
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների միջև «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով անցկացվել են շախմատի, բասկետբոլի և սեղանի թենիսի հանրապետական մրցումներ։

Շախմատի մրցումներում հաղթող է ճանաչվել Շիրակի մարզի հավաքական թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է Լոռու մարզի, իսկ երրորդ տեղը՝…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: