«Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ն Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) հետ համատեղ Հայաստանում անցկացնում է Երեխաների առցանց անվտանգությանը նվիրված ծրագիր:
Ծրագրի առաջին փուլի շրջանակներում ստեղծված «Համացանցի ռեսուրսների անվտանգ օգտագործում» կրթական հեռավար մուլտիմեդիա դասընթացը բաց և անվճար ռեսուրս է և տեղակայված է https://onlinesafety.am/ համացանցային հասցեում։ Դասընթացի և ծրագրի շրջանակներում անցկացված մրցույթի մասին տեղեկատվությունը մեր պորտալում հրապարակվել է սույն թվականի մայիսի 10-ին։
Անցած ժամանակահատվածում Հայաստանի դպրոցներում անցկացվել են համացանցի անվտանգ օգտագործման վերաբերյալ դասընթացներ, որոնց մասնակցել են 1400 աշակերտ` 730 տղա, 670 աղջիկ, 68 ուսուցիչ: Իսկ 3696 հոգի մասնակցել են «Համացանցի ռեսուրսների անվտանգ օգտագործում» կրթական հեռավար մուլտիմեդիա դասընթացին և ստացել վկայականներ (տվյալները՝ «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ի)։
Թարգմանվել և տեղայնացվել է նաև Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից ստեղծված՝ երեխաների առցանց պաշտպանության վերաբերյալ երեք ուղեցույց, որոնք նախատեսված են ծնողների/մանկավարժների, ոլորտի և քաղաքականություն մշակողների համար: Երեխաների առցանց պաշտպանության թեմայով՝ Հեռահաղորդակցության միջազգային միության ուղեցույցներն առաջարկությունների համապարփակ փաթեթներ են այն մասին, թե ինչպես նպաստել երեխաների և երիտասարդների համար անվտանգ և հզորացնող առցանց միջավայրի զարգացմանը: Դրանք նախատեսված են շահառու, հետաքրքրված բոլոր կողմերի համար։
Ուղեցույցները հասանելի են «Հայկական կրթական միջավայր» պորտալի «Պաշարների շտեմարան» կայքում։
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ՝ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾՆՈՂՆԵՐԻ ԵՒ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ՝ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՈԼՈՐՏԻ ՀԱՄԱՐ
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…
Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…
Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…
Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…
Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…