«Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ն Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) հետ համատեղ Հայաստանում անցկացնում է Երեխաների առցանց անվտանգությանը նվիրված ծրագիր:
Երեխաներին առցանց անվտանգության խնդիրներին ծանոթացնելու և առցանց անվտանգության կանոնները ներկայացնելու նպատակով, ծրագրի շրջանակներում ստեղվծվել է «Համացանցի ռեսուրսների անվտանգ օգտագործում» կրթական հեռավար մուլտիմեդիա դասընթացը (հղումը՝ https://onlinesafety.am/), որը բաց և անվճար ռեսուրս է և բաղկացած է երեք մակարդակից՝ հիմնական, միջին և ընդլայնված:
Դասընթացը նախատեսված է նախադպրոցական տարիքից մինչև ավագ դպրոցի աշակերտների, ուսանողների, ուսուցիչների և ծնողների համար:
Յուրաքանչյուր մակարդակն ավարտելիս առաջարկվում է հանձնել թեստ և ստանալ վկայական:
Հարգելի ուսուցիչներ,
ծրագրի կազմակերպիչները խնդրում են, մեկ դաս նվիրել առցանց անվտանգությանը և երեխաներին ծանոթացնել դասընթացի հետ: Խրախուսել, որպեսզի երեխաները անցնեն դասընթացը և ստանան վկայական: Դասընթացն անցելու համար գրանցվելու կարիք չկա, պարզապես անհրաժեշտ է ընտրել համապատասխան մակարդակը՝ ըստ տարիքային խմբի և սեղմել անցնել ուսումնառությանը ստեղնը: Դասընթացը կիսատ թողնելու և հետագայում շարունակելու դեպքում անհրաժեշտ է անցնել այն միևնույն համակարգչից, որպեսզի պահպանվի նախորդ անցած փուլերը: Վերջում թեստերը հանձնելուց հետո կառաջարկվի լրացնել անուն ազգանունը և ստանալ վկայական:
Դասընթացին մասնակցած և վկայական ստացած երեխաները հնարավորություն կստանան մասնակցել մրցույթի և ստանալ մրցանակներ:
Առցանց անվտանգությանը նվիրված դասն անցկացնելու դեպքում պետք է տրամադրել տեղեկատվություն դասին մասնակցած աշակերտների քանակի վերաբերյալ՝ նշելով տղաների և աղջիկների քանակը: Տվյալ տեղեկատվությունը, դասի ժամանակ արված նկարներով պետք է ուղարկել info@operator.am հասցեին: Հարցերի դեպքում կարող եք գրել վերոնշյալ էլ փոստի հասցեով:
Շնորհակալություն առցանց անվտանգության կարևորագույն հարցում Ձեր կողմից ցուցաբերված աջակցության համար:
Կազմակերպիչների տեղեկատվական նամակը դպրոցներին՝ բոլոր մանրամասներով, կցվում է։
«Արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա» Ներածություն Արհեստական բանականությունը ժամանակակից աշխարհի ամենաարագ զարգացող տեխնոլոգիական ուղղություններից է, որն աստիճանաբար փոխում է մարդու առօրյան, կրթական գործընթացը և մասնագիտական գործունեությունը: Կրթության…
Հարգելի՛ գործընկերներ, Այսօր ցանկանում եմ ներկայացնել երկու հետաքրքիր մոտեցում, որոնք կարելի է կիրառել տարբեր առարկաների դասաժամերին՝ սովորողների մտածողությունը, ստեղծագործականությունն ու ակտիվ մասնակցությունը խթանելու նպատակով: «Կլաստեր» մեթոդ Այս մեթոդի միջոցով սովորողները…
Օտար լեզվի դասավանդման ընթացքում տեքստի հետ աշխատանքը հաճախ սահմանափակվում է ընթերցանությամբ, թարգմանությամբ և հարցերին պատասխանելով: Սակայն նույն տեքստը կարող է դառնալ ստեղծագործական մտածողության, հաղորդակցական կարողությունների և համագործակցային հմտությունների զարգացման արդյունավետ…
Ժամանակակից կրթության կարևորագույն նպատակներից է ձևավորել սովորող, որը կարողանում է ոչ միայն վերարտադրել գիտելիքը, այլև ինքնուրույն մտածել, վերլուծել, արտահայտել սեփական կարծիքը և հիմնավորել այն: Ռուսաց լեզվի 7–9-րդ դասարաններում այս նպատակին…
Ժամանակակից կրթության մեջ արհեստական բանականության (ԱԲ) գործիքները նոր հնարավորություններ են ստեղծում դասավանդման գործընթացն առավել հետաքրքիր, ստեղծագործական և արդյունավետ կազմակերպելու համար: Ռուսաց լեզվի 2–9-րդ դասարաններում ԱԲ գործիքների կիրառումը կարող է նպաստել…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց