Հայաստանում նոյեմբերի 7-13-ն անցկացվում է մեդիագրագիտության շաբաթ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) համատեղ ջանքերով։
Մեդիագրագիտության շաբաթվա բացման արարողությանն այսօր ողջույնի խոսքով հանդես են եկել ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը և ՄՆԿ տնօրեն Նունե Սարգսյանը:
Արսեն Բաղդասարյանը կարևորել է ԿԳՄՍ նախարարության և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի համագործակցությունը՝ ընդգծելով, որ մեդիագրագիտությունը՝ որպես կրթության ոլորտի բաղադրիչ, ներառված է հանրակրթական նոր չափորոշիչներում, որին մեծ ուշադրություն է դարձվում. «Մեր օրերում տեղեկատվական հոսքերի և սոցիալական հարթակների ակտիվության պայմաններում խիստ անհրաժեշտություն է կրթության ոլորտում ներառել մեդիագրագիտությունը՝ օգնելու երեխաներին վաղ հասակից ճիշտ վերլուծել և կողմնորոշվել մեդիա հարթակում»:
Արսեն Բաղդասարյանը տեղեկացրել է, որ Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը ևս միացել է մեդիագրագիտության շաբաթվան: Նախաձեռնության շրջանակում, ըստ չափորոշիչներով սահմանված պահանջների, ուսուցիչներն ու աշակերտները կարող են նախագծեր ներկայացնել ԿԶՆԱԿ. լավագույնները կարժանանան վկայականների:
ՄՆԿ տնօրեն Նունե Սարգսյանի խոսքով՝ մեդիագրագիտության շաբաթը դարձել է ամենամյա գեղեցիկ ավանդույթ. «Մենք այս մեկ շաբաթվա ընթացքում ոչ թե ոլորտի խնդիրներն ենք փորձում լուծել, այլ կարևորելով մեդիագրագիտությունը՝ տարբեր միջոցառումներով փորձում ենք տարվա բոլոր շաբաթների ընթացքում այն մեր առօրյայի մաս դարձնել: Այսպիսով նաև նպատակ ունենք դպրոցական տարիքից սկսած ձևավորել քննադատական, վերլուծական մտածողություն»:
ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանը պատմել է շաբաթվա միջոցառումների մասին, ներկայացրել մեդիագրագիտության նոր ռեսուրսները՝ ՄՆԿ մշակած և ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված «Մեդիա iգիտություն» ուսումնական ձեռնարկը, ինչպես նաև համանուն առցանց դասընթացը, որոնք մշակվել են ԿԶՆԱԿ հիմնադրամի հետ համագործակցությամբ։
«Այս տարի Մեդիագրագիտության գլոբալ շաբաթվա թեման տեղեկատվության նկատմամբ վստահության վերականգնումն է․ մեզ մոտ լրատվամիջոցների, նաև պաշտոնական աղբյուրների ու լրատվության նկատմամբ վստահության ճգնաժամ կա։ Մեդիագրագիտությունը ոչ միայն բացասական տեղեկատվությունից պաշտպանվելու համար է, այլև մեդիա միջավայրը հասկանալու, տեղեկատվության բազմազանության մեջ վստահելի աղբյուրները տարբերելու, որակյալ բովանդակություն պահանջելու, պատասխանատու մեդիային ճանաչելու և սատարելու։ ՄՆԿ նոր ձեռնարկն ու առցանց դասընթացը հենց այս ամենը խթանելու նպատակ ունեն»,- իր խոսքում նշել է Լուսինե Գրիգորյանը։
Առցանց դասընթացը բաց է բոլոր հետաքրքրվողների համար: Այն 10 դասերի միջոցով օգնում է ճանաչել, ստուգել ապատեղեկատվությունը, պաշտպանված լինել առցանց վտանգներից:
Ուղեցույցների հիմքում 2021 թ. ընդունված հանրակրթության պետական չափորոշիչն ու առարկայական նոր ծրագրերն են:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել պանելային քննարկում մեդիայի ու կրթության ոլորտի մասնագետների հետ՝ Հայաստանում մեդիագրագիտության տարածման հեռանկարների ու խնդիրների շուրջ։
ՄՆԿ թիմը շաբաթվա ընթացքում կայցելի դպրոցներ, կանցկացնի դասընթացներ ուսուցիչների համար, կիրականացնի իրազեկման արշավ կազմակերպության ֆեյսբուքյան հարթակում: Բաց առցանց հանդիպումներին կարող են միանալ բոլոր ցանկացողները:
Մեդիագրագիտության հայաստանյան շաբաթը նշվում է ամեն տարի՝ UNESCO-ի Մեդիա և ինֆորմացիոն գրագիտության գլոբալ շաբաթվա շրջանակում։ Հայաստանի ուսումնական հաստատությունները, նախապես ստանալով շաբաթվա մասին ԿԳՄՍՆ շրջաբերականը, միանում են շաբաթվան՝ նախաձեռնելով դասեր, միջոցառումներ, քննարկումներ։
Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակում նոյեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, կանցկացվի քննարկում եվրոպացի մասնագետների հետ՝ «Մեդիագրագիտության տարածման եվրոպական փորձը թեմայով»: Այս տարի մեդիագրագիտության շաբաթվա միջոցառումները, կրթական նյութերը, գրառումները սոցիալական ցանցերում կտարածվեն #եսմեդիագրագետեմ, #մեդիագրագիտությանշաբաթ2022 հեշթեգերով։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան