ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

««Հրաշագործը» ներկայացումը համատեղ աշխատանքի և մասնագիտական լավատեսության ամուր հիմք է». Արա Խզմալյան

Նոյեմբերի 1, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական և Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնների համատեղ նախաձեռնությամբ բեմադրվել է Ու. Գիբսոնի «Հրաշագործը» ներկայացումը:

Նոյեմբերի 2-ին և 3-ին Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնում տեղի կունենա «Հրաշագործը» ներկայացման երևանյան առաջնախաղը:

Այսօր «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում ՀՀ ԿԳՄՍ…

Մարմնամարզության ԱԱ․ Հայաստանի 4 ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ

Նոյեմբերի 1, 2022
Սպորտային լուրեր

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի 4 անդամներ հաղթահարել են Լիվերպուլում ընթացող աշխարհի առաջնության որակավորման փուլը և դուրս եկել եզրափակիչ։

Որակավորման փուլի արգելքը հաղթահարել են Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանը, Եվրոպայի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը և…

«Ապագա կայունության ղեկավարներ» ծրագրին մասնակցելու հրավեր

Նոյեմբերի 1, 2022
Լուրեր կազմակերպություններից

Աբու Դաբիի Ապագայի էներգիայի կազմակերպությունը (Մասդար) առաջարկում է բարձր առաջադիմությամբ 5 ուսանողների մասնակցել «Ապագա կայունության ղեկավարներ» ծրագրի 5-րդ թողարկմանը:

Եռօրյա ծրագիրը կոչված է կրթելու և մոտիվացնելու ուսանողներին ու երիտասարդ մասնագետներին՝ դառնալու կայունության առաջնորդների հաջորդ սերունդը, որը կարող է առաջ տանել կայունության օրակարգը:

Մասնակցության պայմաններից են անգլերենի գերազանց իմացությունը և բակալավրի…

Աշակերտի ձայնը

Նոյեմբերի 1, 2022
Դպրոցական անցուդարձ

Նոյեմբերի 1-ին, երկար դասամիջոցին, դպրոցի աշակերտական խորհուրդը գումարեց հերթական նիստը` տնօրեն Ս. Հարությունյանի մասնակցությամբ:

Օրակարգում

1. Հերթապահության գործընթացի և կարգապահության վիճակի մասին: (Արիաննա Լաչինյան )

2. Ջեռուցման մասին (Վալենտինա Գևորգյան)

3. Ուսումնական գործընթացը կաբինետային ռեժիմով կազմակերպելու մասին: (Հրաչյա Փարամազյան)

Քննարկելով օրակարգի հարցերը, հաշվի առնելով աշակերտների կարծիքը և դպրոցի պայմանները, ի գիտություն ընդունելով…

Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջում ուսուցումն իրականացվելու է ֆրանսիական մոդելի տեղայնացմամբ

Նոյեմբերի 1, 2022
Լուրեր կազմակերպություններից

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, Ֆրանսիայի Օը-դը-Սեն նահանգի պատվիրակությունը` նահանգապետ Ժորժ Սիֆրեդիի գլխավորությամբ, այցելել են Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին` շնորհակալություն հայտնելով համագործակցության…

Սպորտային մարզիչները նույնպես կամավոր ատեստավորման միջոցով կարող են աշխատավարձի բարձրացում ունենալ

Նոյեմբերի 1, 2022
Սպորտային լուրեր

Ազգային ժողովում կայացել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ «Մարզական ֆեդերացիաների ֆինանսական խնդիրները» թեմայով քննարկումը, որին մասնակցել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Քննարկումը վարել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Նա նշել է, որ սպորտային մարզիչները նույնպես 2023 թ. ապրիլի 1-ից կարող…

Վահրամ Դումանյանը հետևել է մանկապարտեզի տնօրենի հավաստագրման քննությունների ընթացքին

Նոյեմբերի 1, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր մեկնարկել են նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման քննությունները, որոնք անցկացվում են առաջին անգամ:

Քննությունների ընթացքին հետևել են ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Վահրամ Դումանյանը հաջողություն է մաղթել բոլոր հավակնորդներին՝ նշելով, որ նրանք իրականացնում են շատ կարևոր առաքելություն. «Ի…

Սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը՝ համաշխարհային «Operalia-2022» մրցույթի հաղթող

Նոյեմբերի 1, 2022
Մշակութային լուրեր

Լատվիայի ազգային թատրոնում Պլասիդո Դոմինգոյի հովանու ներքո անցկացվող «Operalia-2022» համաշխարհային մրցույթում Հայաստանը ներկայացնող սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճել է առաջին մրցանակը:

Օպերային արվեստի ամենահեղինակավոր մրցույթում տաղանդաշատ երգչուհին արժանացել է նաև «Ռոլեքս» ընկերության «Rolex Prize of the Audience» հանդիսատեսի մրցանակին:

Հոկտեմբերի 30-ին կայացած մրցույթին մասնակցել են բազմաթիվ տաղանդավոր երիտասարդ երգիչներ՝ աշխարհի տասնյակ երկրներից։

Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը նվիրված էր Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին

Հոկտեմբերի 31, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 8-ից հոկտեմբերի 30-ն անցկացվել է մեծանուն երաժիշտ և դիրիժոր, մեծ մտավորական ու քաղաքացի Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված Երևանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը:

Օրերս տեղի է ունեցել փառատոնի փակման համերգը, որը նշանավորվել է աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Կռիլովի ելույթով: Անվանի ջութակահարի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ հնչել…

Նամականիշ՝ նվիրված Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 30-ամյակին

Հոկտեմբերի 31, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում այսօր տեղի է ունեցել հունիսի 7-ին շրջանառության մեջ դրված «ՄԱԿ-ը Հայաստանում. մեր երազանքների ապագան» թեմայով նամականիշի ներկայացումը` նվիրված Հայաստանում ՄԱԿ-ի գործունեության 30-ամյակին:

Միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նամականիշի ներկայացմանը ներկա են եղել նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՀՀ արտաքին գործերի…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: