ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Քննարկվել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում հայ-ռուսական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարները

Դեկտեմբերի 6, 2022
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին:

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արա Խզմալյանը:

Ողջունելով Միխայիլ Շվիդկոյի այցը ԿԳՄՍ նախարարություն՝ Վահրամ Դումանյանն անդրադարձել է «Հայաստանի մշակույթի օրերը Ռուսաստանում»…

«Նոր անուններ» միջազգային փառատոնն իր շուրջն է համախմբել հինգ տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողների

Դեկտեմբերի 6, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Մշակույթի գործիչների ընկերակցություն» ՀԿ-ն դեկտեմբերի 10-13-ը կանցկացնի «Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 11-րդ միջազգային փառատոնը:

2022 թվականին պատանի երաժիշտ-կատարողների ներկայացուցչական հավաքին կմասնակցեն Հայաստանի, Արցախի, Ռուսաստանի, Վրաստանի, ԱՄՆ-ի, Իրանի շուրջ 5 տասնյակ շնորհալի պատանի երաժիշտ-կատարողներ՝ միջազգային և հանրապետական մրցույթների ու փառատոների բազմակի դափնեկիրներ, տարբեր հիմնադրամների կրթաթոշակառուներ:

«Նոր անուններ» պատանի երաժիշտ-կատարողների…

«Դասարվեստ» կրթամշակութային ծրագրի շրջանակում բարձրարվեստ ստեղծագործություններ են ցուցադրվել ՀՀ մարզերում և համայնքներում

Դեկտեմբերի 6, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային պատկերասրահը 2022 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին իրականացրել է «Դասարվեստ» կրթամշակութային ծրագիրը:

Ծրագրի շրջանակում ՀՀ 10 մարզերի դպրոցներում աշակերտներին ներկայացվել են բարձրարվեստ ստեղծագործություններ: Ծրագիրն աշակերտներին բացառիկ հնարավորություն է տվել ծանոթանալու Հայաստանի ազգային պատկերասրահի գործունեությանը, կառուցվածքին, թանգարանային առարկա հասկացությանը, վերջինիս անվտանգության ու պահպանման հատուկ կանոններին, ինչպես նաև թանգարանի կարևորագույն…

Չեխիային նվիրված բաց դաս

Դեկտեմբերի 6, 2022
Դպրոցական անցուդարձ

Եղվարդի N 3 հիմնական դպրոցում հայտարարվել է դասղեկի բաց դասերի ամիս։ Յուրաքանչյուր դասարան պետք է ներկայացնի որևէ եվրոպական երկիր։ Մեկնարկը տրված է...

Դեկտեմբերի 2-ին, Եղվարդի N 3 հիմնական դպրոցի IV «գ» դասարանում դասղեկի բաց դաս էր ՝ նվիրված եվրոպական երկրներից մեկին՝ Չեխիային:

Երեխաները նախօրոք դասվար՝ Ա. Հովհաննիսյանի, հանձնարարությամբ հավաքել էին…

Դեկտեմբերի 5-ը կամավորների միջազգային օրն է

Դեկտեմբերի 5, 2022
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Այսօր ողջ միջազգային հանրությունը նշում է կամավորների օրը։ Այս օրն այն մարդկանց համար է, ովքեր ընտրել են մարդկությանն անշահախնդիր ծառայելու ու բարդ իրավիճակներում հայտնված անձանց աջակցելու ուղին։

Կամավորների միջազգային օրը հաստատվել է 1985 թվականի դեկտեմբերի 17-ին Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 40-րդ նստաշրջանի ժամանակ և այդ թվականից ի վեր հանդիսանում է…

2023 թ. Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների համալրման նպատակով ընդունվում են առաջարկներ

Դեկտեմբերի 5, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ վարչապետի 2022 թվականի հուլիսի 7-ի N 789-Ա որոշմամբ ստեղծված Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2023 թվականին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրել է առաջարկներ (կցված է):

Շահագրգիռ կազմակերպություններն և անձինք կարող են հանդես գալ նոր առաջարկներով ու նախաձեռնություններով՝ առկա ծրագրերը համալրելու կամ հարստացնելու նպատակով:

Նոր ծրագրերի առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել…

Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Կոլումբիայում մեկնարկող աշխարհի առաջնությունում

Դեկտեմբերի 5, 2022
Սպորտային լուրեր

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում այսօր մեկնարկում է ծանրամարտի տղամարդկանց և կանանց աշխարհի հերթական առաջնությունը։

Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս կգա 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Նա ԱԱ-ում պայքարը կսկսի դեկտեմբերի 9-ին:

Դեկտեմբերի 12-ին մրցահարթակ դուրս կգան և մեդալների համար կպայքարեն Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը, որոնք երկուսն էլ հանդես են գալիս…

Բովանդակալից դաս

Դեկտեմբերի 5, 2022
Դպրոցական անցուդարձ

Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի «Արվեստի պատմություն» ուսումնական խմբակի ղեկավար Ամալյա Սարիբեկյանը կազմակերպեց բաց դաս՝ նվիրված հայ անվանի նկարչուհիներ՝ Մարիամ և Երանուհի Ասլամազյաններին:

Դասին մասնակցում էին խմբակի սաները՝ 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններից:

Դասի ընթացքում Վալենտինա Ղազարյանը, Մանե Ղարիբյանը, Կարինե Քոլոզյանը պատմեցին նկարչուհիների մանկության, պատանեկության…

Քննարկման առանցքում հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրացման խնդիրներն էին

Դեկտեմբերի 5, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները. օրենքից առաջ և հետո» խորագրով կլոր սեղան-քննարկմանը, որը նախաձեռնել էր ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը:

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ու Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (IFES) համագործակցության շրջանակում ձևավորվել է աշխատանքային հարթակ՝ հաշմանդամություն ունեցող…

Հայաստանը միացել է Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ևս մեկ ծրագրի

Դեկտեմբերի 5, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Հայաստանի ազգային պատկերասրահը միացել է «Իմպրեսիոնիզմի ուղիներ» նախագծին, որով ընդլայնվում է Հայաստանի ներգրավվածությունը Եվրոպայի խորհրդի «Մշակութային ուղիներ» ծրագրին:

Նոյեմբերի 29-ին «Իմպրեսիոնիզմի ուղիների» գլխավոր ասամբլեայի նիստում Հայաստանի ազգային պատկերասրահը պաշտոնապես ընտրվել է նախագծի անդամ։

Այս համագործակցությունը նոր հնարավորություններ է ստեղծում եվրոպական մշակութային համայնապատկերում հայկական մշակույթի հանրահռչակման, միջմշակութային երկխոսության և համատեղ նոր ծրագրերի…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: