ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ծանրամարտի ԱԱ․ Հակոբ Մկրտչյանը 6-րդն է

Դեկտեմբերի 13, 2022
Սպորտային լուրեր

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում շարունակվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում այսօր պայքարի են դուրս եկել 96 կգ քաշային ծանրորդները։ Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ են դուրս եկել Հակոբ Մկրտչյանն ու Դավիթ Հովհաննիսյանը։

Հակոբ Մկրտչյանը, որը 2019 թվականի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն է, երկամարտի 368 կգ արդյունքով զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։ Պոկում վարժությունում Մկրտչյանը ցույց է…

«Հովերը» և «Վրացական սինֆոնիետտան» համատեղ համերգով հանդես են եկել նաև Թբիլիսիում

Դեկտեմբերի 13, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության աջակցությամբ Թբիլիսիի Շ. Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Հովեր» պետական կամերային երգչախմբի ու «Վրացական սինֆոնիետտա» Թբիլիսիի պետական կամերային նվագախմբի համատեղ համերգը:

Համերգը կայացել է հայ-վրացական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի շրջանակում: Միջոցառմանը ներկա…

Վոլեյբոլի առաջնություն

Դեկտեմբերի 13, 2022
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Լ.Սողոմոնյանը անցկացրեց վոլեյբոլի առաջնություն։

Վոլեյբոլը թիմային մարզախաղ է:

Խաղում են 6-ական մարզիկից կազմված 2 հակառակորդ թիմերով։ Խաղի նպատակն է` ափերի, ձեռքերի կամ մարմնի` գոտկատեղից վեր ցանկացած մասի հարվածով գնդակն անցկացնել ցանցի վրայով այնպես, որ այն ընկնի մրցակցի կիսադաշտը: Ընդ որում` թիմերից յուրաքանչյուրն իրավունք…

Այցելում ենք Ռուսաստանի Դաշնություն

Դեկտեմբերի 13, 2022
Դպրոցական անցուդարձ

Եղվարդի N 3 հիմնական դպրոցում հայտարարվել է դասղեկի բաց դասերի ամիս։ Յուրաքանչյուր դասարան պետք է ներկայացնի որևէ եվրոպական երկիր։

Ճանապարհորդությունը շարունակվում է...

Այս անգամ այցելում ենք Ռուսաստանի Դաշնություն։

Եղվարդի N 3 հիմնական դպրոցի Առաջին «ա» դասարանում դասղեկի բաց դաս էր (դասվար` Ռ. Արսենյան)։ Թեման` Ռուսաստանի դաշնություն։ Դասը հագեցած էր ասմունքով, ռուսական ազգային…

Առողջության օր

Դեկտեմբերի 13, 2022
Դպրոցական անցուդարձ

Մարդու առողջությունը փխրուն է և կարող է խաթարվել, հետևաբար առողջությունը անհրաժեշտ է խնամել և ամրապնդել:

Մասիս քաղաքի հ․3 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը, բուժքույր Ի.Ապերյանն անցկացրեցին սեմինար՝ առողջության, հիգիենիայի կանոնների պահպանման, ՄԻԱՎ-ի, ՁԻԱՀ-ի վերաբերյալ։

Խոսեցին վնասակար սովորությունների մասին, մատնանշեցին դրանց բացասական ազդեցությունը մարդու առողջության վրա: Դիտեցին տեսանյութ,ապա ներկայացրեցին ՁԻԱՀ-ի ծագման պատճառները, ընթացքը…

Աշնան շունչը

Դեկտեմբերի 13, 2022
Դպրոցական անցուդարձ

Ինչքան գեղեցիկ, կախարդական, հոգուն հարազատ, մեկիս համար մութ ու գորշ, մյուսի համար գույնզգույն և վառ է աշունը: Աշունը ամենասիրելի տարվա եղանակն է: Այդ ժամանակ բոլոր տերևները կարմրում, դեղնում են,փողոցները դատարկվում են, ամենուրեք մեղմ զեփյուռն է փչում, և ծառի տերևները մեղմիկ օրորվելով ընկնում են ցած:

Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցի նախասարհում…

Ծանրամարտի ԱԱ․ Անդրանիկ Կարապետյանը 12-րդ, Վարդան Մանուկյանը՝ 16-րդ տեղերն են զբաղեցրել

Դեկտեմբերի 12, 2022
Սպորտային լուրեր

Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում շարունակվում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հայաստանի ներկայացուցիչներից այսօր պայքարի են դուրս եկել 89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը։

Անդրանիկ Կարապետյանը, հանդես գալով A խմբում, երկամարտի 352 կգ (166+186) արդյունքով զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը: Նա պոկում վարժությունում գլխավերևում պահել է 166 կգ կշռող ծանրաձողը և գրավել…

«ԳիտՍԵՐունդ»-ն ամփոփել է իր աշխատանքները՝ միաժամանակ ազդարարելով ծրագրի նոր ուսուցչական աշխատարանների բացումը

Դեկտեմբերի 12, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է «ԳիտՍԵՐունդ» ծրագրի 4-րդ տարվա «Ինտեգրում» խորագիրը կրող փուլը:

Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, որն իր խոսքում կարևորել է ծրագիրը և գոհունակություն հայտնել կրթության ոլորտում ձևավորված համագործակցության և արդյունավետ աշխատանքի վերաբերյալ:

«ԳիտՍԵՐունդ»-ը գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկայի…

Մեր հաղթողը

Դեկտեմբերի 12, 2022
Դպրոցական անցուդարձ

Սևանի համայնքապետարանի կողմից նոյեմբերի 8-19-ը հայտարարած «Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման» խորագրով լուսանկարչական աշխատանքների մրցույթի հաղթող է ճանաչվել Լճաշեն գյուղի Ա.Տեր – Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի 7-րդ «բ» դասարանի շնորհալի աշակերտ Ջանշիկ Սասունի Հովհաննիսյանը:

Դպրոցի տնօրինությունը շնորհավորում է մեր սիրելի սանին և մաղթում ուսման մեջ նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:

Արա Խզմալյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում կմասնակցի ԱՊՀ-ի ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովին

Դեկտեմբերի 12, 2022
Միջազգային լուրեր

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը դեկտեմբերի 11-14-ը Տաշքենդում մասնակցում է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 15-րդ համաժողովին և Հումանիտար համագործակցության խորհրդի ու Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի խորհրդի համատեղ նիստին:

ԱՊՀ մասնակից պետությունների ստեղծագործական և գիտական մտավորականության 15-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Արա Խզմալյանի…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: