ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

2023 թ. Հայ կինոյի հիմնադրման 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների համալրման նպատակով ընդունվում են առաջարկներ

Դեկտեմբերի 5, 2022
Մշակութային լուրեր

ՀՀ վարչապետի 2022 թվականի հուլիսի 7-ի N 789-Ա որոշմամբ ստեղծված Հայ կինոյի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական հանձնաժողովը 2023 թվականին հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով հավաքագրել է առաջարկներ (կցված է):

Շահագրգիռ կազմակերպություններն և անձինք կարող են հանդես գալ նոր առաջարկներով ու նախաձեռնություններով՝ առկա ծրագրերը համալրելու կամ հարստացնելու նպատակով:

Նոր ծրագրերի առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն մինչև 2022 թվականի դեկտեմբերի 12-ը՝ հետևյալ էլեկտրոնային հասցեներին՝ secretariat@escs.am / lusine.sargsyan@escs.am, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանին ուղղված ուղեկցող գրությամբ:

Առաջարկը պետք է ներառի՝

  • հակիրճ բովանդակություն (1 էջ),
  • նախահաշիվ,
  • տեղեկատվություն՝ անցկացման վայրի և ժամկետների վերաբերյալ,
  • տեղեկատվություն՝ համաֆինանսավորման վերաբերյալ (առկայության դեպքում),
  • տեղեկատվություն՝ դիմումատուի (անհատ, կազմակերպություն) վերաբերյալ:

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել` +374 10 599 631 հեռախոսահամարով, Ժամանակակից արվեստի վարչություն (Լուսինե Սարգսյան):

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…