ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

«Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագիրը չի առնչվում ռազմահայրենասիրական պարապմունքների անցկացմանը

Դեկտեմբերի 16, 2022
Պաշտոնական

Դպրոցներում ռազմահայրենասիրական պարապմունքների դադարեցման վերաբերյալ տարածվող լուրերն ապատեղեկատվություն են։

Ժաննա Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնում նշանակվելուց հետո «Անվտանգ դպրոցներ» միջազգային հռչակագրի վերաբերյալ որևէ շրջաբերական գրություն ՀՀ հանրակրթական դպրոցներին չի ուղարկվել: Ի դեպ, նախարարն ի պաշտոնե շրջաբերական չի ուղարկում: Ժաննա Անդրեասյանը գրությունը ստորագրել է դեռևս որպես ոլորտը համակարգող նախարարի տեղակալ: Նշված շրջաբերականը բովանդակային որևէ առնչություն…

Արցախում առկա իրավիճակը երեխաների հիմնարար իրավունքների, այդ թվում՝ կրթության իրավունքի խախտում է

Դեկտեմբերի 16, 2022
Պաշտոնական

Արցախում առկա իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշտական կապի մեջ է ԱՀ ԿԳՄՍ նախարարության հետ:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ԱՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանի հետ քննարկել է Արցախի երեխաների կրթության ապահովման խնդիրը: Ներկայում Արցախի շուրջ 22000 երեխաներ զրկված են իրենց կրթության իրավունքի իրացումից՝ ջեռուցման…

Քննարկվել են կրթական համակարգի բոլոնյան բարեփոխումները

Դեկտեմբերի 16, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը մասնակցել է ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «Կրթական բարեփոխումները Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում (ԵԲԿՏ)» խորագրով քննարկմանը, որն անցկացվել է ԵՊՀ-ում։

2005 թ․ սկսած Հայաստանն անդամակցում է Եվրոպական բարձրագույն կրթության տարածքին։ Հրավիրված քննարկման նպատակն էր ՀՀ տարածքում գործող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր…

«Քույր-դպրոցներ» ծրագիրը կամփոփվի ինքնատիպ համերգաշարով

Դեկտեմբերի 16, 2022
Մշակութային լուրեր

Դեկտեմբերի 18-ին, 21-ին և 23-ին Երևանում կիրականացվեն Երևանի ու ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագրի տարեկան եզրափակիչ համերգ-միջոցառումները:

Դեկտեմբերի 18-ին` ժամը 17:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա համերգաշարի բացումը, որի ընթացքում «Հայրենիք՝ Հայաստան» խորագրով ցուցահանդեսով կներկայանան Երևանի և ՀՀ մարզերի արվեստի դպրոցների սաները` շուրջ 80…

Թանգարանը երեխայի կյանքում

Դեկտեմբերի 16, 2022
Դպրոցական անցուդարձ

Միտքը` օրվա բեռը ցած դրած, մտել է մի հին աշխարհ… ուր պատմություն է ու մշակույթ, ուր գիտություն է ու աշխատանք:

Դեկտեմբերի 14-ին 5-րդ «բ» դասարանը դասղեկ Ա. Քարամյանի և ԴԱԿ Հ. Մեսրոպյանի ուղեկցությամբ այցելեցին Կապանի երկրագիտական թանգարան: Այնտեղ պահպանված ժառանգությունն անմիջապես գրավեց երեխաների ուշադրությունը, և թանգարանի տնօրեն Ա. Հայրապետյանի հարցին`…

Կառավարությունը ՀՀ պետական բյուջեի միջոցներից կփոխհատուցի 2020 թ. Արցախյան պատերազմի մասնակիցների հերթական խմբի ուսման վարձը

Դեկտեմբերի 15, 2022
Պաշտոնական

Կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով հատկացնել 93 մլն 974.6 հազար դրամ՝ շահառուների հերթական խմբի (364 սովորողի) մեկ ուսումնական տարվա մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման նպատակով:

Փոխատուցումը կտրամադրվի բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն ներկայացրած՝ Պաշտպանության նախարարության համապատասխան տեղեկատվության հիման վրա։

Չինաստանի դեսպանատանը կայացել է չինարեն սովորողների և դասավանդողների պարգևատրման արարողությունը

Դեկտեմբերի 15, 2022
Լուրեր կազմակերպություններից

Հայաստանում Չինաստանի դեսպանատանը կայացել է չինարեն սովորողների և դասավանդողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:

Պատվոգրերը հանձնել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը: Միջոցառմանը ներկա են եղել չինարենի ուսուցիչներ, դասախոսներ, աշակերտներ և ուսանողներ:

Ողջույնի խոսքում նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ…

Հայաստանյան պատվիրակությունը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիայի 50-ամյակին նվիրված համաժողովին

Դեկտեմբերի 15, 2022
Մշակութային լուրեր

ՌԴ Կազան քաղաքում օրերս տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության պահպանության կոնվենցիայի 50-ամյակին նվիրված համաժողով:

Այս հարթակն ընդգրկում էր ինչպես պատմության ու մշակույթի հուշարձանների, այնպես էլ բնության հուշարձանների հետ կապված թեմատիկ կլոր-սեղաններ:

Համաժողովին մասնակցել են 56 երկրի ոլորտային ներկայացուցիչներ՝ նախարարներ, նախարարների տեղակալներ, դեսպաններ, խորհրդականներ, գերատեսչությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, երիտասարդ մասնագետներ։

ՌԴ…

Սպորտային մեծ նվաճումներ ունեցող մարզիկների միանվագ դրամական մրցանակի չափը կկրկնապատկվի

Դեկտեմբերի 15, 2022
Սպորտային լուրեր

Սպորտային մեծ նվաճումներ ունեցող մարզիկներին և նրանց մարզիչներին պետության կողմից տրվող միանվագ գումարը կկրկնապատկվի:

Որոշումն ընդունվել է Կառավարության դեկտեմբերի 15-ին կայացած նիստում: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանը: Մինչ հարցի զեկուցումը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ժաննա Անդրեասյանին՝ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ…

Վարչապետը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարարին

Դեկտեմբերի 15, 2022
Պաշտոնական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն և ԿԳՄՍ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Ժաննա Անդրեասյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախկին նախարար Վահրամ Դումանյանին կատարած աշխատանքի համար և համոզմունք հայտնել, որ նրա ներուժը կներգրավվի մեր երկրի և կրթության ոլորտի զարգացման գործում: «Պարոն Դումանյանը նախարար է նշանակվել…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: