ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 29-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»» օրենքի նախագիծը: Կառավարության հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի տեղակալը նշել է, որ օրենսդրական նախաձեռնության…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 7-ը կանցկացնի «Հնագիտական ապակի. ճանաչում, պահպանում և վերականգնում» խորագրով գիտագործնական դասընթաց:
Դասընթացը նախատեսված է հնագիտական ապակե ժառանգության վերականգնում իրականացնող հայաստանյան մասնագետների համար:
Վերականգնողների բնագավառը Հայաստանում ունի զարգացման, կանոնակարգման, իսկ առանձին մասնագիտացումների գծով նաև համալրումների…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Օրբելի եղբայրների տուն-թանգարանում տեղի է ունեցել «Լևոն Օրբելու կյանքը և գիտական գործունեությունը» խորագրով հոբելյանական միջոցառում` նվիրված հռչակավոր գիտնականի ծննդյան 140-ամյակին:
Միջացառումը մեկնարկել է թանգարանի ստեղծման պատմության ներկայացմամբ, քանի որ տուն-թանգարանի հիմնադրումն իրականացվել է մեծ գիտնականի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ այն տանը, որտեղ ծնվել է Լևոն Օրբելին:
Միջոցառման ընթացքում…
Տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան…
Բելառուսում ավարտվել է Ֆիզիկայի միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են աշխարհի 9 երկրի դպրոցականներ:
Հայաստանի թիմի 7 մասնակիցներն օլիմպիադայի կրտսեր և ավագ խմբերում ցուցաբերել են բարձր արդյունքներ` նվաճելով 1 արծաթե և 6 բրոնզե մեդալներ:
ՀՀ-ն ներկայացնող կրտսեր խմբի բոլոր երեք մասնակիցները՝ Նարեկ Գալստյանը, Մակիչ Կարապետյանը և Գոռ Հասրաթյանը, արժանացել են բրոնզե…
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ հանդես կգա Սանկտ Պետերբուրգի Շոստակովիչի անվան ակադեմիական ֆիլհարմոնիայի մեծ համերգասրահում և Պետական ակադեմիական կապելլայի համերգասրահում:
Պետերբուրգյան հյուրախաղերը կանցկացվեն ‹‹Համաշխարհային գլուխգործոցներ›› խորագրի ներքո, որը թույլ կտա նվագախմբին ներկայանալ իր կատարողական հնարավորությունների ողջ հմայքով:
Կհնչեն Ա.…
Նոյեմբերի 26-27-ը Վրաստանի Թբիլիսի քաղաքում անցկացվել է սուսերամարտի պատանիների միջազգային մրցաշար, ինչպես նաև Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի առաջնություն, որոնց մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Ճկասուսեր զենքաձևից Հայաստանը ներկայացրել են պատանիների և մինչև 14 տարեկանների հավաքականները։
Պատանիների հավաքականի կազմում միջազգային մրցաշարի հաղթող է ճանաչվել Արսեն Դադայանը, իսկ Գագիկ Մորիկյանը և Սերգեյ…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ 2-րդ դասարանի հանրակրթական առարկաների դասագրքերի ստեղծման նպատակով:
Հանրակրթական առարկաների դասագրքերին ներկայացվող ընդհանրական պահանջներն են՝
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Դիվիզի» արվեստների սինթեզ մշակութային կազմակերպությունը և ինքնազբաղ կոլեկտիվ Հայաստանի «Դիվիզի» երգչախումբն իրականացրել են «Երիտասարդ կոմպոզիտորների մրցույթ-փառատոն» ծրագիրը:
Մրցույթ-փառատոնն անցկացվել է «Խմբերգային ստեղծագործություն» անվանակարգում՝ նվիրված կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացու» մեդալակիր, պրոֆեսոր Լևոն Չաուշյանի հիշատակին:
Ծրագրի շրջանակում իրականացվել է երիտասարդ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունների մրցույթ: Մասնագիտական հանձնաժողովը հաղթող է ճանաչել երկու ստեղծագործություն՝ «Kyrie eleison» (Արմեն Գևորգյան) և «Հովեր»…
http://translator.am/ համացանցային հասցեում գործում է ISMA համակարգը, որն ապահովում է բազմաթիվ՝ բացատրական, թարգմանչական և այլ կրթական գործառույթների իրականացում։
Այս նյութում ներկայացնում ենք ISMA համակարգի ընդամենը մի քանի հնարավորությունների մասին համառոտ տեղեկատվություն, իսկ, թե «Ի՞նչ է անում ISMA-ն», կարող եք կարդալ այստեղ՝ http://translator.am/am/help.html։