ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Երևանի Գևորգ Արշակյանի անվան թիվ 22 հիմնական դպրոցում տեղի է ունեցել բարեգործական միջոցառում

Դեկտեմբերի 23, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը 44-օրյա պատերազմի հերոս, Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, ԵՊՀ լավագույն ուսանող, ԵՊՀ բրոնզե մեդալակիր, ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանի անունը կրող Երևանի թիվ 22 հիմնական դպրոցում մասնակցել է բարեգործական միջոցառմանը:

Ամանորյա ցուցահանդես տոնավաճառը կազմակերպվել էր հերոսի մայրիկի՝ ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի նախաձեռնությամբ: Ցուցահանդեսին…

Ամանորյա համերգաշար՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկից

Դեկտեմբերի 23, 2022
Մշակութային լուրեր

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) երաժշտական տարբեր ժանրերի սիրահարներին և տարիքային խմբերին կներկայացնի տոնական համերգաշար:

Դեկտեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը՝ 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա ‹‹Ամանորը՝ Սինատրայի երգերով›› խորագրով համերգը՝ Ֆիլհարմոնիկի և հայ լավագույն էստրադային երգիչների կատարմամբ: Կհնչեն Ֆրենկ Սինատրայի հայտնի և սիրված ստեղծագործությունները: Դիրիժորի…

Եգիպտոսն աշխարհի երեխաների աչքերով. մրցույթ՝ 4-18 տարեկան երեխաների և պատանիների համար

Դեկտեմբերի 23, 2022
Մշակութային լուրեր Միջազգային լուրեր

Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակույթի նախարարությունը «Մշակույթի ազգային կենտրոնի» համագործակցությամբ 4-18 տարեկան երեխաների և պատանիների համար կազմակերպում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել նաև Հայաստանի երեխաներն ու պատանիները:

Մրցույթն անցկացվում է հետևյալ խորագրերով՝

  • Եգիպտոսն աշխարհի երեխաների աչքերով,
  • Ձեռագործ խաղալիք,
  • Լուսանկարչություն:

Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2023 թվականի մարտի…

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին

Դեկտեմբերի 23, 2022
Միջազգային լուրեր

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

Ողջունելով դեսպանին` Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի բնագավառներում հայ-չինական կապերի և փոխգործակցության զարգացումը: Շնորհակալություն հայտնելով շարունակական աջակցության համար՝ նախարարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել մի շարք ընթացիկ ծրագրերի իրականացմանը և նախանշել հետագա համագործակցության…

«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրի ֆինանսավորումը կավելանա

Դեկտեմբերի 23, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ իրականացվող «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում 2022 թվականին (դեկտեմբերի 1-ի դրությամբ) սուբսիդավորվել է 787 ընտանիք` 227-ը՝ Երևանից, 560-ը՝ ՀՀ մարզերից։

Ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին. այս ընթացքում ՀՀ պետական բյուջեից շարունակական սուբսիդավորում է տրվել 5574 ընտանիքի` ներառյալ 2022 թվականի…

Հատկացումներ` դպրոցների հրատապ խնդիրների լուծման նպատակով

Դեկտեմբերի 23, 2022
Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Գեղարքունիքի մարզպետարանի ենթակայությամբ գործող մի շարք հանրակրթական դպրոցների հատկացվել են կապիտալ դրամաշնորհներ՝ ընթացիկ խնդիրների լուծման նպատակով:

Որոշումը կայացվել է Կառավարության դեկտեմբերի 22-ի նիստում` դպրոցների՝ նախորդ տարիներից գոյացած խնայողությունների հաշվին կատարված վերաբաշխմամբ:

Հատկացված 28 մլն 404 հազար դրամով իրականացվելու են հետևյալ աշխատանքները՝

• Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոցի համար նախատեսվում է ձեռք բերել…

Կայացել է Ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 20-րդ նիստը

Դեկտեմբերի 22, 2022
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կենտրոնական բանկում այսօր տեղի է ունեցել ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 20-րդ նիստը:

Ծրագիրը մեկնարկել է 2014 թվականից: Այն համակարգում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Կենտրոնական բանկը: Նիստին մասնակցել և ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Կարևոր է նշել այն ձեռքբերումները,…

2023 թվականի աշնանը Հայաստանը կհյուրընկալի սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը

Դեկտեմբերի 22, 2022
Սպորտային լուրեր

Սամբոյի մեծահասակների աշխարհի 2023 թվականի առաջնությունը նոյեմբերի 10-12-ը կանցկացվի Երևանում։ Այս մասին հայտնել է Սամբոյի միջազգային ֆեդերացիան՝ FIAS-ը։

«FIAS-ի գործկոմի անդամները որոշել են հաստատել Հայաստանի թեկնածությունը՝ հաշվի առնելով այս տարվա հոկտեմբերին սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության անցկացման հաջող փորձը Երևանում»,- ասվում է FIAS-ի տարածած հաղորդագրության մեջ։

ՀՀ կրթության,…

Իմ աշխարհը հեքիաթ է

Դեկտեմբերի 22, 2022
Դպրոցական անցուդարձ

Դեկտեմբերի 22-ին Տավրուսի միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Լաուրա Ավետիսովան աշակերտների հետ անց կացրեց նկարչության մրցույթ «Աշխարհն իմ աչքերով» թեմայով:

Աշակերտները թղթին հանձնեցին իրենց մտապատկերները, մտահղացումները, երևակայությունները: Այն հեքիաթ է, որտեղ մարդիկ ապրում են ուրախ ու երջանիկ, զինվորները ծառայում են հանուն խաղաղ երկնքի, հանուն փողփողացող եռագույնի:

Նկարները դասակարգվեցին որպես մրցույթ,…

Աշակերտները 2022 թ. տոմսերով կարող են մշակութային կազմակերպություններ այցելել մինչև 2023 թ. ապրիլի 1-ը

Դեկտեմբերի 22, 2022
Մշակութային լուրեր

Դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրին միացած թանգարանները, թատրոնները և համերգային կազմակերպություններն աշակերտներին շարունակելու են ընդունել 2022 թվականի տոմսերով մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը:

2023 թվականի համար նախատեսված տոմսերի տրամադրման վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:

Հիշեցնենք, որ ծրագիրը նախատեսված է պետական հանրակրթական դպրոցների 1-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ուղեկցող ուսուցիչների համար (յուրաքանչյուր 10 աշակերտի համար՝…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: