ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Գլխավոր դատախազությունն իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության է հանձնել Հայաստանի պատմության թանգարանին

Փետրվարի 15, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Դատախազության և Ազգային անվտանգության ծառայության համագործակցության արդյունքում 2023 թվականի փետրվարի 15-ին իրեղեն ապացույց ճանաչված արծաթե իրերը պահպանության են հանձնվել Հայաստանի պատմության թանգարանին: Պահպանության հանձնված մշակութային արժեք հանդիսացող արծաթե իրերը գոտիների զարդատախտակներ են, գոտիների հատվածներ և թեյի սպասքահամալիր (շաքարաման և վեց բաժակակալ):

Թանգարանային նմուշների…

Քննարկվել են հայ-ճապոնական համագործակցության հեռանկարները

Փետրվարի 15, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին և կարևորել հայ-ճապոնական բարեկամական կապերի զարգացումը՝ համոզմունք հայտնելով, որ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստանի…

Քննարկվել են ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնության անցկացմանը վերաբերող հարցեր

Փետրվարի 15, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ծանրամարտի Եվրոպայի 2023թ․ առաջնության անցկացման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել հանձնաժողովի նիստը:

Նիստին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Հանդիպման սկզբում Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջնությանը մնացել են հաշված շաբաթներ…

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության դեսպանին

Փետրվարի 15, 2023
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին ու Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ներկայացուցիչներին:

Հանդիպմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ժաննա Անդրեասյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է երկու բարեկամական երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ կրթության, գիտության, մշակույթի,…

Սերը մեր դպրոցում

Փետրվարի 15, 2023
Դպրոցական անցուդարձ

Անթաքույց փաստ է, որ սիրով կատարված ամեն բան արդյունավետ է ավելի: Պատահական չէ, որ դպրոցի աշակերտական խորհուրդը հենց այս օրը նշանավորել է տարիներ ի վեր, որպես ինքնակառավարման օր:

Դպրոցի ավանդույթի համաձայն, նախապես համակարգված գրաֆիկով ընտրում են ուսուցիչներն իրենց փոխարինողներին, աշխատում նրանց հետ օրվա դասացուցակին համապատասխան, ապա հաստատվում է տնօրենի կողմից:

Հայտնի են Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մրցանակակիրները

Փետրվարի 14, 2023
Սպորտային լուրեր

Երևանի «Դինամո» մարզահամալիրում կայացել են Հայաստանի բռնցքամարտի երիտասարդների առաջնության եզրափակիչ մենամարտերը։

Տղամարդկանց 13 և կանանց 4 քաշային կարգերում հայտնի են դարձել հաղթողներն ու մրցանակակիրները։

Տղամարդկանց պայքարում Հայաստանի երիտասարդական առաջնության ոսկե մեդալները նվաճել են Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Էրիկ Առստամյանը (54 կգ), Գոռ Ազիզյանը (57 կգ), Ոսկան…

Ձյուդոիստ Արտյոմ Ղալաչյանը՝ Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր

Փետրվարի 14, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի ձյուդոյի մեծահասակների հավաքականը փետրվարի 10-14-ը Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ մասնակցել է Բուլղարիայի Սոֆիա քաղաքում անցկացված Եվրոպայի բաց վարկանիշային մրցաշարին և մեկ մեդալ նվաճել։

Հայաստանի ներկայացուցիչ, 66 կգ քաշային Արտյոմ Ղալաչյանը, տանելով 5 հաղթանակ, զբաղեցրել է երրորդ հորիզոնականն ու արժանացել է բրոնզե մեդալի:

Հայաստանի հավաքականի կազմում «EUROPEAN OPEN 2023» մրցաշարին մասնակցել…

Հավելավճարներ կտրամադրվեն գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչներին

Փետրվարի 14, 2023
Պաշտոնական

Ուսուցիչների վարձատրության բարելավման, ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման քաղաքականության շրջանակում 2023 թ. պետական բյուջեով նախատեսված են մի քանի նոր նախաձեռնություններ։ Մասնավորապես՝ 2023 թվականի սեպտեմբերից հավելավճարներ կտրամադրվեն գյուղական մինչև հարյուր աշակերտ ունեցող դպրոցների շուրջ 4418 ուսուցիչների:

Նպատակ ունենալով խրախուսել նոր ուսուցիչների մուտքը դպրոցներ և լրացնել առկա թափուր տեղերը՝ 2023 թվականի սեպտեմբերից հանրապետության…

Հայտնի են գնդակային հրաձգության Հայաստանի բաց առաջնության հաղթողները

Փետրվարի 14, 2023
Սպորտային լուրեր

Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում օրերս կայացել է գնդակային հրաձգության Հայաստանի մեծահասակների բաց առաջնությունը:

Մրցաշարին շուրջ 80 մարզիկ է մասնակցել Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցից, Հրաձգության հանրապետական մարզադպրոցից, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրից, Գյումրիի և Վանաձորի մարզադպրոցներից:

Առաջնությունն անցկացվել է առանց տարիքային սահմանափակման: Մրցաշարի ուժեղագույն մարզիկներ են ճանաչվել Էլմիրա Կարապետյանն ու Գոռ Խաչատրյանը:

Օդամղիչ…

Առցանց վեբինար սփյուռքահայ, Հայաստանի և Արցախի ուսուցիչների համար

Փետրվարի 14, 2023
Սփյուռքի լրատու

Ս.թ. փետրվարի 11-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության Հայկական վիրտուալ համալսարանը (ՀԲԸՄ ՀՎՀ) հետ համագործակցաբար սփյուռքահայ, Հայաստանի և Արցախի ուսուցիչների համար կամզակերպել է առցանց վեբինար: Վեբինարն անցկացրել է «Հայ ճարտարապետության ուսումնասիրողներ» հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը՝ ներկայացնելով հիմնադրամի աշխատանքը և վերջերս լույս տեսած «Արցախի վտանգված…

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում>> թեման և սիրով հրավիրում քննարկման: Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Արդյո՞ք խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Հարգելի ուսուցիչներ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «Գործողություններ բազմությունների հետ » և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին,կանեք մեջբերումներ ու առաջարկություններ : Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…