ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել է «Creative Armenia» հիմնադրամի «Artbox Hub» ծրագիրը. ընդունվում են հայտեր

Մարտի 30, 2023
Մշակութային լուրեր

Հայաստանի ստեղծարար արդյունաբերության և մշակույթի ոլորտների խրախուսմանն ուղղված «Կատապուլտ» ստեղծարար ակսելերացիոն ծրագրի շրջանակում, մեկնարկում է «Artbox Hub» ծրագիրը: Նախագիծն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունների, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայկական բարեգործական ընդհանուր միության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա:

Ծրագիրը ստեղծվել է «Creative Armenia» հիմնադրամի կողմից և իրականացվում է Հայաստանում Եվրոպական Միության ֆինանսավորմամբ, ՀԲԸՄ Հայաստանի հետ համագործակցությամբ։

«Artbox Hub»-ը միտված է խթանելու Հայաստանում մշակութային հաստատությունների գործունեությունը՝ ընտրված հաստատություններին տրամադրելով 50 հազար եվրոյի չափով դրամաշնորհ՝ ակտիվացնելու ստեղծարար կենտրոնները։

«Artbox Hub»-ը 8-շաբաթյա առցանց ծրագիր է՝ Հայաստանում ստեղծարար ոլորտներում գործող մշակութային հաստատությունների համար։ Ծրագրի միջոցով մասնակից հաստատություններին հնարավորություն կընձեռվի տարածքը վերածել համայնքային ներկայանալի մշակութային կենտրոնի։

Աշխատելով առաջատար մենթորների և միջազգային մշակութային հաստատությունների առաջնորդների հետ՝ մասնակից կազմակերպությունները կվերաիմաստավորեն իրենց մոտեցումը՝ մարքեթինգի, հաճախորդների ակտիվացմանն ու եկամտի մոդելների բարելավման առումով։ Նրանք կմշակեն տարածքներին նոր շունչ հաղորդելու, հասանելի և հետաքրքիր մշակութային կենտրոններ ստեղծելու ռազմավարություն։ Ծրագրի ավարտին հաստատությունները կներկայացնեն տարածքները մշակութային ստեղծարար կենտրոնների վերածելու նախագծերը. կընտրվեն լավագույն 3-ը, որոնք կստանան դրամաշնորհ ու բրենդավորման աջակցություն՝ ծրագիրը կյանքի կոչելու համար:

«Artbox Hub» ծրագրի իրականացման նպատակով ընդունվում են հայտեր ստեղծարար այն հաստատություններից, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանի Հանրապետության սահմաններում և ցանկանում են առավելագույնի հասցնել իրենց համայնքի ներգրավումը, եկամուտները և տեսանելիությունը։ Ծրագիրը նախատեսված է ստեղծարար բոլոր ոլորտներում գործող կազմակերպությունների և տարածքների համար, որոնք կարիք ունեն մշակելու նոր մոտեցումներ համայնքներում և արվեստի ոլորտում ավելի ներգրավված, ակտիվ ու կայուն ներկայություն հաստատելու նպատակով։

«Artbox Hub»-ը ինկուբատորի և աքսելերատորի մոդելների վերակերտումն է՝ կոչված տրամադրելու ռազմավարական աջակցություն և ֆինանսավորման ուղիներ արվեստի բոլոր ոլորտներում գործող անհատներին, նախագծերին և կազմակերպություններին։ Մի շարք ժամանակակից ծրագրերի միջոցով «Artbox Hub»-ը զարգացնում է առևտրային կենսունակություն, լսարանի աճ և ներդրումային ստեղծագործական արտադրանքներ:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետը 2023 թվականի ապրիլի 28-ն է։ Ծրագրին ծանոթանալու և հայտերը ներկայացնելու համար պետք է այցելել artbox.am/hub կայքէջ։ Հավելյալ հարցերը կարող եք ներկայացնել ren@creativearmenia.org էլփոստով` Artbox նախագծի ղեկավար Իռեն Ստեփանյանին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…