ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Քաղաքացիական կրթության ուղղությամբ աշխատանքները կարևոր են. Ժաննա Անդրեասյան

Մարտի 29, 2023
Միջազգային լուրեր

Մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության համագործակցությամբ իրականացվող «Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» հնգամյա (2022-2027) ծրագիրը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսյա Սվաջյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Քելլի Սթրիքլենդը, այլ միջազգային և տեղական գործընկերներ, կրթական ոլորտի ներկայացուցիչներ։

Նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ծրագրի մեկնարկը, նշել է, որ այն համահունչ է ՀՀ կառավարության՝ կրթության ոլորտում իրականացվող քաղաքականությանը. «Քաղաքացիական կրթության ուղղությամբ աշխատանքները երբեք շատ չեն կարող լինել, և գործընկերների մասնակցությունը կարող է խրախուսել և խթանել մեր նախաձեռնած ընդհանուր փոփոխությունները: Կարևոր է, որ համագործակցությունն իրապես դարձնենք արդյունավետ՝ ոչ թե կրկնելով մեկս մյուսի գործողությունները, այլ լրացնելով իրար, ծածկելով բացերը, ամբողջացնելով աշխատանքը՝ ի շահ մեր երեխաների և հանրության»:

Նախարարն ընդգծել է այն հանգամանքը, որ ծրագիրն իրականացվում է ոչ միայն ֆորմալ, այլև ոչ ֆորմալ ձևաչափով: Նա հույս է հայտնել, որ ֆորմալ կրթության մակարդակում հասարակագիտության ուսուցման բարելավումը, որն ամենաառանցքային խնդիրներից մեկն է, այս աշխատանքի արդյունքում կդառնա ավելի որակյալ:

«Հաճախ ենք նշում ԲՏՃՄ առարկաների կարևորությունը մեր կյանքում ու գիտության մեջ, և քիչ է շեշտվում հասարակագիտության դերի մասին: Ցանկացած ոլորտի գիտելիք կարող է դառնալ անօգուտ, եթե չունենք հասարակագիտական վերլուծություն, պատկերացում՝ օգտագործելու տեխնոլոգիաներն ու բնագիտական գիտելիքը»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաև ծրագրի՝ ՀՀ երիտասարդական պետական քաղաքականությանը համահունչ լինելու հանգամանքը: Նա անդրադարձել է պետական աջակցությամբ իրականացվող այն ծրագրերին, որոնք նպատակաուղղված են երիտասարդների կարողությունների զարգացմանը, նոր հնարավորությունների ստեղծմանը, շարունակական կրթության ապահովմանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը՝ որպես վստահելի գործընկերոջ և վերահաստատել համագործակցության պատրաստակամությունը:

Ծրագիրն իրականացնում է «Փրոջեքթ Հարմոնի Հայաստանի» գլխավորած կոնսորցիումը՝ «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի», «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն–ՍԻՎԻՏԱՍ»-ի, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի անդամակցությամբ։ Ծրագրի հիմնական գործընկերն է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Ծրագիրը կտեղայնացնի երիտասարդների դրական զարգացման միջազգային գործիքակազմի կարևոր միջոցները, կաջակցի հանրակրթական պետական չափորոշչի փորձարկմանն ու ներդրմանը՝ «Հասարակագիտություն» առարկայի մոտ 1000 ուսուցչի վերապատրաստման, դասավանդման 50 տեսանյութերի արտադրության, ուսումնական նախագծերի կազմակերպման, 55 դպրոցում քաղաքացիական մասնակցության խմբակների ստեղծման միջոցով։ Այս բոլոր ուղղություններով արդեն սկսել են աշխատանքները․ հրապարակվել են ձեռնարկներ, կազմակերպվել դասընթացներ մարզերում և մայրաքաղաքում։

Ծրագրով նախատեսված է նաև ՀՀ-ում երիտասարդների մասնակցության գնահատման գործիքի մշակում, ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի դերի բարձրացում, կրթական հաստատություններում քաղաքացիական կենտրոնների գործարկում, դպրոցական ու երիտասարդական նախագծերի ֆինանսավորում, ամառային դպրոցների և երիտասարդական էքսպոների կազմակերպում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գեղագիտական դաստիարակությունը և  մաթեմատիկան

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի դասաժամերին հաճախ հարկ է լինում թեորեմներ ապացուցել , խնդիրներ կամ օրինակներ լուծել գրատախտակին: Կախված այն բանից, թե մենք ինչպես ենք օգտագործում գրատախտակը, ստանում ենք տարբեր արդյունք-ներ: Օրինակ՝ գրատախտակը խնայողաբար…

  • «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը»

    Թեմայի հեղինակ՝ Վիոլետա Կոստանդյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ և հրավիրում քննարկման «Թվային քաղաքացիական կրթության կարևորությունը» թեմայի շուրջ: Արդի կրթական համակարգի անքակտելի մասն է կազմում թվային կրթությունը, քանզի մեդիա զարգացած դարաշրջանում այլ կերպ հնարավոր…

  • Ուղղագրական կարողությունների զարգացումը

    Թեմայի հեղինակ՝ Լարիսա Մկրտչյան

    Հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ բոլորիդ և հրավիրում քննարկման <<Ուղղագրական կարողությունների զարգացումը և սխալների կանխումը վարժությունների ճանապարհով>> թեմայի շուրջ: Տարրական դպրոցի հիմնական խնդիրներից մեկը կրտսեր դպրոցականների գրավոր և բանավոր խոսքի զարգացումն…

  • Առցանց նյութեր, որոնք թեմայի դասավանդումը դարձնում են առավել մատչելի

    Թեմայի հեղինակ՝ Արմինե Ս․

    Ոչ մեկի համար այլևս գաղտնիք չէ, որ ԱԲ արդեն բոլոր բնագավառներում է, առավել ևս հանրակրթության: Բազմաթիվ գործիքներ դասը դարձնում են մատչելի, տեսանելի ու գրավիչ: Առավել հետաքրիր են ինտերակտիվ մոդելները: Ինճպե…

  • Բարեվարքությունը՝ որպես մանկավարժի նկարագրի հիմնասյուն

    Թեմայի հեղինակ՝ Նաիրա Մելիքյան

    Կրթական հաստատության աշխատողի բարեվարքությունը ենթադրում է պատշաճ վարքագիծ՝ համապատասխան ընդհանուր էթիկական արժեքներին, սկզբունքներին և նորմերին: Այն ապահովում է հանրության վստահությունը հանրակրթության բնագավառի և մանկավարժական աշխատողների նկատմամբ: Բարեվարքությունը սոսկ կանոնների հետևում…