ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Ասուլիս. նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողները հավելավճար ստանալու հնարավորություն ունեն

Ապրիլի 4, 2023
Հարցազրույցներ, ելույթներ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարել է նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման նպատակով փաստաթղթերի ընդունում:

Գործընթացի վերաբերյալ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում մանրամասներ են ներկայացրել ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Թեհմինե Կարախանյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական մանկավարժության և մեթոդիկաների…

Հայաստանի վոլեյբոլի Մ17 տարեկան տղաների և աղջիկների առաջնության հաղթողները

Ապրիլի 4, 2023
Սպորտային լուրեր

Եղվարդ քաղաքի մարզադպրոցում օրերս ԿԳՄՍՆ աջակցությամբ անցկացվել է Հայաստանի վոլեյբոլի Մ17 տարեկան տղաների և աղջիկների առաջնությունը, որին առաջին անգամ մասնակցել են տղաների 14 և աղջիկների 10 թիմեր:

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանի խոսքով՝ մասնակիցների այս քանակն աննախադեպ է հայկական վոլեյբոլի համար:

Աղջիկների պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացել է ՀՄՄԴ…

Մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ աշակերտները նախորդ տարվա տոմսերով կարող են անվճար այցելել մշակութային հաստատություններ

Ապրիլի 4, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ դպրոցական բաժանորդային համակարգի ծրագրին միացած թանգարանները, թատրոնները և համերգային կազմակերպությունները շարունակելու են աշակերտներին ընդունել 2022 թվականի տպագրված տոմսերով մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ:

2023 թվականի համար նախատեսված տոմսերի տրամադրման վերաբերյալ՝ նախարարությանը կներկայացնի լրացուցիչ տեղեկություններ:

Հիշեցնեք, որ դպրոցական բաժանորդային համակարգի…

Քննարկվել են ուսումնական հաստատություններում ջրի հասանելիության և սանիտարահիգիենիկ պայմանների վերաբերյալ հարցեր

Ապրիլի 4, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկա է գտնվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից կազմակերպված «ՀՀ-ում դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների ջրի հասանելիության և սանիտարահիգիենիկ պայմանների համապարփակ հետազոտություն» ծրագրի արդյունքների ներկայացման և քննարկման աշխատաժողովին:

Աշխատաժողովի նպատակն էր ՀՀ հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական ուսումնական հաստատություններում իրականացնել ջրի հասանելիությունը և սանիտարահիգիենիկ պայմաններ ապահովող…

Աշխատանքային այց պետական աջակցությամբ վերականգնվող հուշարձանների տարածք

Ապրիլի 4, 2023
Մշակութային լուրեր

Մեկնարկում են 2023 թ․ պետական բյուջեով նախատեսված՝ պատմության և մշակույթի հուշարձանների վերականգնման աշխատանքները։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության աշխատակիցները մարտի 30-ին այցելել են Տավուշի և Լոռու մարզերի՝ 2023 թ. պետական միջոցների հաշվին վերականգնվող հուշարձանների տարածք՝ աշխատանքների մեկնարկից առաջ ի հայտ եկած խնդիրները տեղում քննարկելու, ինչպես նաև շինարարական…

Տավուշի մարզի դպրոցների տնօրենները կիսվել են հանրակրթության նոր չափորոշչի ներդրման փորձով

Ապրիլի 4, 2023
Լուրեր կազմակերպություններից

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ պայմանավորված՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում տեղի է ունեցել հանդիպում, որին մասնակցել են Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Արարատի, Լոռու, Գեղարքունիքի մարզերի և Երևանի ուսումնական հաստատությունների վերապատրաստված տնօրեններ:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության վարչության պետի պարտականությունները կատարող Սուսաննա Ազատյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար…

Ծանրամարտի պատանեկան հավաքականը թիմային առաջին հորիզոնականն է զբաղեցրել աշխարհի առաջնությունում

Ապրիլի 4, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված աշխարհի Մ17 տարեկանների առաջնությունում զբաղեցրել է թիմային առաջին հորիզոնականը: Հայ պատանի ծանրորդները 6 մեդալ են նվաճել երկամարտում:

Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող է ճանաչվել 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը, +102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) և Աշոտ Մարգարյանը (96 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։

Աղջիկների պայքարում երկամարտում երրորդ…

Մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրումը

Ապրիլի 3, 2023
Պաշտոնական

Ապրիլի 15-ից մեկնարկում է 2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2023 թվականի բուհերի ընդունելության համար բուհի և մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը:

Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև ապրիլի 15-ը գրավոր դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը ապրիլի…

Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» ծրագրի 5 անվանակարգերը

Ապրիլի 3, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների համահայկական մրցույթի կազմկոմիտեի 2023 թ. անդրանիկ նիստը, որը վարել է կազմկոմիտեի նախագահ, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Քննարկմանը ներկա է եղել Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ…

Մարմնամարզիկները 2 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել Թուրքիայում անցկացված աշխարհի երիտասարդական առաջնությունում

Ապրիլի 3, 2023
Սպորտային լուրեր

Սպորտային մարմնամարզության Հայաստանի երիտասարդական հավաքականը Թուրքիայում մասնակցել է աշխարհի երկրորդ առաջնությանը և նվաճել 2 ոսկե ու 1 արծաթե մեդալ: Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:

Հայաստանի հավաքականի կազմում աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող է դարձել Համլետ Մանուկյանը՝ նժույգթափերի և օղակների վարժությունում: Նժույգթափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը հավաքել է 14.633 միավոր և…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: