ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սպարտակիդայի ծրագրով աշակերտների միջև անցկացվել են բազկամարտի և հրաձգության եզրափակիչ փուլի մրցումները

Ապրիլի 18, 2023
Սպորտային լուրեր

8-12-րդ դասարանների աշակերտների միջև Սպարտակիադայի ծրագրով կայացել են բազկամարտի և հրաձգության հանրապետական եզրափակիչ փուլի մրցումները, որոնց մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների ուժեղագույն մարզիկները:

Բազկամարտի մրցումներում թիմային 1-ին տեղը զբաղեցրել է Երևան քաղաքի հավաքական թիմը, 2-րդ լավագույն արդյունքը ցույց է տվել Տավուշի մարզի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սյունիքի մարզի հավաքական թիմը:

Սպարտակիադայի արդյունքներով աղջիկների անհատական պայքարում տարբեր քաշային կարգերում 1-ին մրցանակային տեղը զբաղեցրել են Բելլա Խեմչյանը (Տավուշի մարզ), Սյուզաննա Մանուկյանը (Շիրակի մարզ), Աշխեն Խաչյանը (Սյունիքի մարզ) և Էլեն Հովհաննիսյանը (ք. Երևան):

Տղաների պայքարում տարբեր քաշային կարգերում 1-ին մրցանակային տեղեր են գրավել Էդիկ Մանվելյանը և Հովհաննես Աբելյանը (Արմավիրի մարզ), Գևորգ Առաքելյանը (Տավուշի մարզ), Արմեն Սաֆարյանը (Շիրակի մարզ), Զարե Ղազարյանը և Գեղամ Խաչատրյանը (ք. Երևան):

Հրաձգության եզրափակիչ փուլին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 11 հավաքական թիմեր: Թիմային 1-ին տեղը գրավել է Սյունիքի, 2-րդ տեղը՝ Լոռու, իսկ 3-րդ տեղը՝ Արմավիրի մարզի հավաքական թիմերը:

Աղջիկների անհատական պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Աննա Ավետիսյանը (Սյունիքի մարզ), 2-րդ տեղը՝ Զվարթ Մովսիսյանը (Արմավիրի մարզ), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Էլինա Մարտիրոսյանը (Սյունիքի մարզ):

Տղաների անհատական պայքարում լավագույն եռյակն այս տեսքն ունի՝

1-ին մրցանակային տեղ՝ Իշխան Աթոյան (Արմավիրի մարզ)
2-րդ տեղ՝ Նարեկ Ներսիսյան (Կոտայքի մարզ)
3-րդ տեղ՝ Դավիթ Հայրապետյան (Սյունիքի մարզ)

Սպարտակիադայի ծրագրով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված մարզերը և մարզիկ-մարզուհիները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատատասխան հավաստագրերով, մեդալներով, հուշանվերներով և գավաթներով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…