ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Անիմացիոն ֆիլմերի (մուլտֆիլմերի) պաստառների մրցույթ 10-18 տարեկան պատանիների համար

Ապրիլի 17, 2023
Մշակութային լուրեր

Հայկական անիմացիայի 85-ամյակի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ անցկացվում է անիմացիոն ֆիլմերի (մուլտֆիլմերի) պաստառների մրցույթ։

Մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 10-18 տարեկան արվեստասեր և շնորհալի երեխաներն ու պատանիները Հայաստանից, Արցախից և սփյուռքից: Մասնակիցները կարող են լինել ինչպես կրթական հաստատություններ հաճախող, այնպես էլ որևէ մասնագիտական հաստատություն չհաճախող և…

Ոչ ֆորմալ կրթության հնարավորություն՝ Սյունիքի մարզի երիտասարդների համար

Ապրիլի 17, 2023
Լուրեր կազմակերպություններից

Գորիսի պետական համալսարանը հայտարարում է անվճար ոչ ֆորմալ դասընթացների ընդունելություն Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Տեղ և Տաթև համայնքների, այդ թվում՝ արցախյան վերջին պատերազմի մասնակիցների, պատերազմի ազդեցությունն իրենց վրա կրած հասարակության այլ շերտերի երիտասարդների համար։

Դասընթացը կազմակերպվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ոչ ֆորմալ կրթական գործիքակազմով մասնագիտական վերապատրաստման…

Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում

Ապրիլի 17, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի 196 կգ արդյունքով (87+109 կգ): Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել է փոքր բրոնզե մեդալներին:

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Ալեքսանդրա Գրիգորյանը 179 կգ արդյունքով (80+99 կգ) երկամարտում…

Մարմնամարզիկները ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում

Ապրիլի 17, 2023
Սպորտային լուրեր

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը Թուրքիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել; Հայաստանի հավաքականն այս գիշեր վերադարձել է հայրենիք:

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն Արթուր Դավթյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը՝ ոսկե մեդալ նվաճելով հենացատկի վարժությունում: Եզրափակչում Դավթյանը երկու հիանալի ցատկից հետո հավաքել է 15.033…

Հայ կինոն տոնում է հիմնադրման 100-ամյակը. հոբելյանական միջոցառումների մեկնարկը տրված է

Ապրիլի 17, 2023
Մշակութային լուրեր

Հայկական կինոն 2023 թվականին տոնում է հիմնադրման 100-ամյակըև ապրիլի 16-ը հայտարարվել է Հայ կինոյի օր:

Այս առթիվ ձևավորվել է ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողով, որի գլխավորությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է տասնյակից ավելի միջոցառումներ և ծրագրեր մայրաքաղաք Երևանում և մարզերում:

Հայ կինոյի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների բացումը տեղի է ունեցել Ա.…

«Շրջակա միջավայրի և հատկապես հուշարձանների պահպանությունը յուրաքանչյուրիս պարտքն է». Ժաննա Անդրեասյան

Ապրիլի 17, 2023

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրն է։ Օրվան ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը կազմակերպել է շաբաթօրյակ «Ագարակ» պատմահնագիտական արգելոցի տարածքում։

Շաբաթօրյակին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արաքսիա Սվաջյանը և Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր…

Սոցիալական աշխատողի ինստիտուտը կարևոր է կրթական համակարգի համար. Արաքսիա Սվաջյան

Ապրիլի 14, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է «Համայնքի սոցիալական աշխատողը բարեփոխումների կենտրոնում» խորագրով միջոցառմանը, որի նպատակն է ընդգծել սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման կարևորությունը ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգի բարեփոխումների ընթացքում:

Միջոցառմանը, որը կազմակերպվել է «Հասանելի համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում, ներկա են եղել նաև ծրագրի…

Ծանրամարտի Եվրոպայի առաջնություն. հայ մարզիկների մրցելույթների ժամանակացույցը

Ապրիլի 14, 2023
Սպորտային լուրեր

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Հայաստանի ներկայացուցիչները Եվրոպայի առաջնությունում պայքարը կսկսեն ապրիլի 16-ից: Մրցումները կանցկացվեն ապրիլի 15-23-ը:

Ներկայացնում ենք հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը Եվրոպայի առաջնությունում՝

Ապրիլի 16, ժամը 17:30՝ Իզաբելա Յայլյան, Ալեքսանդրա Գրիգորյան (55 կգ)
Ապրիլի 17, ժամը 20:00 ՝…

Հայ կինոյի 100-ամյակ. զգալիորեն ավելացվել է կինոարտադրությանը և կինոժառանգության պահպանությանն ուղղված պետական բյուջեն

Ապրիլի 14, 2023
Մշակութային լուրեր Հարցազրույցներ, ելույթներ

Հայկական կինոն 2023 թվականին տոնում է հիմնադրման 100-ամյակը: Այս առթիվ ձևավորվել է ՀՀ կառավարական հոբելյանական հանձնաժողով, որի գլխավորությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է տասնյակից ավելի միջոցառումներ և ծրագրեր:

Հոբելյանական տարվան ընդառաջ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը,Հայաստանի ազգային…

Վարչապետն ընդունել է ծանրամարտի միջազգային և Եվրոպայի ֆեդերացիաների նախագահներին

Ապրիլի 14, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդին և Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտիին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, առաջնության նախապատրաստման և կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Կարեն…

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: