ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ

Երևանի Թումանյանի անվան այգում բացվել է Հակոբ Հակոբյանի «Որս» քանդակը

Մայիսի 23, 2024
Մշակութային լուրեր

ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի աջակցությամբ մայիսի 23-ին Երևանի Թումանյանի անվան այգում բացվել է մեծանուն հայ արվեստագետի «Որս» քանդակը:

Քանդակի տեղադրմանը նախորդել է ակտիվ աշխատանքային համագործակցություն Հակոբ Հակոբյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումները կազմակերպող աշխատանքային խմբի, մասնավորապես՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի…

Արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման արդյունքները

Մայիսի 23, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրել է արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների՝ մայիսի 18-ին և 19-ին կայացած կամավոր ատեստավորման արդյունքները:

Մշակույթի ուղղությամբ կամավոր ատեստավորմանը, ընդհանուր առմամբ, հայտագրվել է 398 մանկավարժական աշխատող, որոնցից ատեստավորմանը մասնակցել է 341-ը։ Գրանցված արդյունքները, ըստ փոխնախարարի, գոհացուցիչ են. մասնակիցների մեծ մասը՝ 212…

Առաջին անգամ կիրականացվի մասնագիտական առարկաներ դասավանդող մանկավարժների կամավոր ատեստավորում

Մայիսի 23, 2024
Հարցազրույցներ, ելույթներ

Մայիսի 22-ին ԱԺ-ն ընդունել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքը, որը ոլորտի զարգացման նոր ընթացակարգերի և մոտեցումների հեռանկար է ապահովելու՝ մասնագիտական կրթության համակարգը դարձնելով արդյունավետ՝ հատկապես աշխատանքի վրա հիմնված ուսուցման առումով:

Նախնական մասնագիտական ուսհաստատություններ՝ ուսումնարանները, այս տարի կունենան 2610, իսկ միջին մասնագիտական ուսհաստատությունները՝ քոլեջները՝ 7490 շրջանավարտ:

Այս մասին…

Մանկապարտեզ հաճախելու հնարավորություն մինչև երկու տարեկան երեխաների համար

Մայիսի 23, 2024
Լուրեր կազմակերպություններից

Նախադպրոցական կրթության համակարգում նոր ծրագիր է փորձարկվում. 2024-2025 ուսումնական տարում Երևանի, Գյումրու, Հրազդանի և Վանաձորի 9 մանկապարտեզներում կբացվեն վաղ տարիքի խմբեր՝ նախատեսված 1-2 տարեկան երեխաների համար:

Խմբերից յուրաքանչյուրում կընդգրկվի 20 երեխա: Նախադպրոցական կրթության ոլորտի բարեփոխումներով նախատեսված այս ծրագիրն իրականացվելու է համայնքային ենթակայությամբ գործող ՀՈԱԿ-ներում:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտնել…

Հայ բռնցքամարտիկները Թաիլանդում մասնակցում են օլիմպիական վարկանիշային վերջին մրցաշարին

Մայիսի 23, 2024
Սպորտային լուրեր

Հայաստանի բռնցքամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները Թաիլանդում մասնակցում են Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար վարկանիշային վերջին մրցաշարին:

Արդեն կայացել է մրցաշարի վիճակահանությունը։ Մայիսի 24-ին` մրցումների առաջին օրը, հայ մարզիկներից ռինգ դուրս կգան Արթուր Բազեյանը (57 կգ) և Գուրգեն Մադոյանը (71 կգ)։ Բազեյանը կմենամարտի Մարոկկոյի ներկայացուցչի հետ, իսկ Գուրգեն Մադոյանի…

ԿԳՄՍ նախարարը գրառում է կատարել Իրանի դեսպանատան սգո մատյանում

Մայիսի 23, 2024
Միջազգային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն:

ՀՀ ԿԳՄՍ նախարարը ցավակցական գրառում է կատարել սգո մատյանում՝ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց ողբերգական մահվան կապակցությամբ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը զորակցություն է…

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը կշարունակվի. Արաքսիա Սվաջյանն ամփոփել է ուսումնական տարին

Մայիսի 23, 2024
Հարցազրույցներ, ելույթներ

Ավարտին մոտեցող 2023-24 ուսումնական տարին բարդ էր և մարտահրավերներով լի. իրականացվել են մի շարք ծրագրեր ու փոփոխություններ, որոնցից ամենակարևորը ՀՀ հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումն էր:

Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ այսօր հրավիրված մամուլի…

Կառավարությունը հաստատել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի ընտրության արդյունքները

Մայիսի 23, 2024
Լուրեր կազմակերպություններից

Գործադիրն այսօրվա նիստում հաստատել է «Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի համաձայն՝ պետական բուհի ռեկտորն ընտրվում է բաց մրցույթով՝ ուսումնական հաստատության խորհրդի գաղտնի քվեարկությամբ: Ռեկտորի ընտրության արդյունքները հաստատում է հիմնադիրը, որը Հայաստանի…

Ի գիտություն բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների. մեկնարկում է պետական աջակցության ծրագրով բուհերի դիմում-հայտերի ընդունումը

Մայիսի 23, 2024
Պաշտոնական

«Հանրակրթության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով մասնագիտական գործունեությունը դադարեցրած բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժները բակալավրի կրթական աստիճանով մանկավարժի որակավորում ստանալու համար պետք է դիմեն մանկավարժական որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատություն՝ համապատասխան կուրսում ուսումնառելու կամ շարունակելու ուսումնառությունը՝ այն ընդհատված լինելու դեպքում։

Նախընտրած բարձրագույն ուսումնական հաստատություն (ընդունող հանձնաժողովին) դիմում-հայտեր ներկայացնելու ժամկետն է 2024…

Հստակեցվել են մի շարք կրթահամալիրների կառուցման պատվիրակման աշխատանքները

Մայիսի 23, 2024
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2024 թվականի պետական բյուջեով կրթահամալիրների կառուցման համար նախատեսված գումարի շրջանակում կատարվել է վերաբաշխում կատարողների միջև՝ 2 մլրդ 920 մլն դրամի չափով:

Գործադիրի նիստում հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ որոշման արդյունքում Քաղաքաշինության կոմիտեից Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին են…