ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ են կատարվել «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ) և պետական կրթաթոշակ տալու կարգը, ինչպես նաև նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման չափը հաստատելու մասին» 2006 թ. հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ։
Ներկայում գործող իրավական ակտերով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կրթաթոշակի հստակ չափ սահմանված չէ: Որոշմամբ համապատասխանեցվում են գործող իրավական ակտերի դրույթները, և հստակեցվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կրթաթոշակի չափը:
Կրթաթոշակի տրամադրման քաղաքականության նոր մոտեցումներից ելնելով՝ 2023 թ. ընդունվել է ՀՀ կառավարության որոշում, որով, ըստ առաջադիմության, 70-77 000 դրամ կրթաթոշակ է տրամադրվում պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով (ԲՏՃՄ ուղղությամբ մասնագիտական մանկավարժություն) սովորողներին, ինչպես նաև 50 000 դրամ՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքով նախատեսված ֆունկցիոնալության ծանր կամ խոր աստիճանի սահմանափակում ունեցողներին։
ՀՀ բուհերում, բացառությամբ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի, կրթաթոշակի շեմ սահմանված չէ (գործում են առանձին անվանական կրթաթոշակներ): «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի ընդունման պահից (2002թ.) առանց ծնողական խնամքի մնացած երեխաները ստացել են 7500 դրամ պետական կրթաթոշակ՝ ՀՀ վարչապետի 1999 թ. ապրիլի 14-ի N 217 որոշմամբ սահմանված 5000 դրամ կրթաթոշակի 150 տոկոսի չափով:
Ընդունված որոշմամբ ամրագրված դրույթները կարգավորում են բուհերում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին տրվող կրթաթոշակի տրամադրման գործընթացը: Մասնավորապես՝ սահմանվել է, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին վճարվում է կրթաթոշակ՝ ՀՀ կառավարության 2023 թ. օգոստոսի 24-ի N 1430-Ն որոշման 2-րդ կետով սահմանված 50 000 դրամ կրթաթոշակի 150 տոկոսի չափով մինչև սովորողի 23 տարին լրանալը, որը կազմում է 75 000 դրամ։ Ընդ որում՝ միաժամանակ այլ պետական կրթաթոշակների հավակնելու դեպքում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող սովորողը կարող է օգտվել դրանցից առավելագույն չափ ունեցող կրթաթոշակի իրավունքից, որի դեպքում ևս կիրառվում է առավելագույն չափի 150 տոկոսը:
Այս կարգավորումը թույլ է տալիս պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող սովորողներին հավակնել մինչև 70 000-77 000 դրամ կրթաթոշակի 150 տոկոսին (105 000-115 500)։
Կարգը նախատեսված է նաև մինչև 2023-2024 ուսումնական տարին սահմանված կարգով բուհ ընդունված առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող սովորողների համար, այսինքն՝ կարգավորումները տարածվելու են թիրախային խմբի բոլոր սովորողների վրա:
Որոշմամբ ամրագրվել է նաև, որ սահմանված կարգով բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ուսումնառող այն սովորողները, որոնք զորակոչվելու պահին ունեն առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձի կարգավիճակ, ծառայության ավարտից հետո մինչև ուսումնառության ավարտը պահպանում են համապատասխան ուսումնական հաստատությունում կրթաթոշակ ստանալու հնարավորությունը (անգամ 23 տարին լրանալուց հետո): Նույն մոտեցումը կիրառվելու է նաև հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող սովորողների նկատմամբ։
Որոշումը բխում է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թ. զարգացման ծրագրով» ամրագրված սկզբունքներից՝ կրթաթոշակների տրամադրման մեխանիզմների էական լավարկման միջոցով մատչելի և հասանելի կրթության ապահովում, այդ թվում՝ հասարակության խոցելի խմբերի համար, ինչը կապահովի նաև «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի պահանջները:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց