ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Փետրվարի 5, 2024
Սփյուռքի լրատու

Աստուածային նախախնամութեամբ 1939 թուականէն ի վեր անխափան գործող Պէյրութի Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանը այս տարի՝ 2024-ին կը բոլորէ իր հիմնադրութեան 85-րդ ամեակը:

Աստուծոյ հոգածութեան մէջ վստահութեամբ, վարժարանի կրթական ընտանիքը կը պատրաստուի ոգեկոչելու նշանակալի այս իրադարձութիւնը եւ արժանաւորապէս նշելու սիրելի հաստատութեան հարուստ պատմութիւնն ու ձեռքբերումները:

1 Փետրուար 2024-ին, առաջնորդութեամբ Հայ կաթողիկէ Պէյրութի թեմի ընդհանուր փոխանորդ եւ Հայ կաթողիկէ Պատրիարքապատկան վարժարաններու վարչական խորհուրդի նախագահի տեղակալ Գերապայծառ Հայր Գաբրիէլ Թ.Ծ.Վ. Մուրատեանի, վարժարանի 85-ամեակի կազմակերպիչ յանձնախումբը, գլխաւորութեամբ տնօրէն պարոն Կրէկուար Գալուստի այցելութիւն մը տուաւ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ն. Ա. Գ. Տ. Տ. Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Կաթողիկոս Պատրիարքին, անոր օրհնութիւնն ու հովանաւորութիւնը ստանալու համար նախատեսուող ձեռնարկներուն:Հոգեւոր Տէրը օրհնեց եւ հաստատեց յանձնախումբին ներկայացուցած նախագիծը եւ կատարեց շարք մը թելադրանքներ՝ առ ի լրացումն անոր:Առ այդ, բարձր հովանաւորութեամբ Տանն Կիլիկիոյ Կաթողիկէ Հայոց Ն. Ա. Գ. Տ. Տ. Ռաֆայէլ Պետրոս ԻԱ. Կաթողիկոս Պատրիարքին, Մեսրոպեանի 85-ամեակին առիթով պիտի կատարուին հանրային հետեւեալ միջոցառումները.

1.      ԱՍՏՈՒԾՈՅ ԾԱՌԱՅ. ՎԱՐԺԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴԻՐ ԳՐԻԳՈՐ ՊԵՏՐՈՍ ԺԵ. ԱՂԱՃԱՆԵԱՆ ԿԱՐՏԻՆԱԼԻ ԿԻՍԱՆԴՐԻԻ ԲԱՑՈՒՄ, ձեռամբ Ն. Ա. Գ. Տ. Տ. ՌԱՖԱՅԷԼ ՊԵՏՐՈՍ ԻԱ. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ, Հինգշաբթի, 21 Մարտ 2024-ին, երեկոյեան ժամը 6:30-ին, Մեսրոպեան վարժարանի մուտքին:

2.      ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ, զոր պիտի մատուցանէ Ն. Ա. Գ. Տ. Տ.  ՌԱՖԱՅԷԼ ՊԵՏՐՈՍ ԻԱ. ԿԱԹՈՂԻԿՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿԷ ՀԱՅՈՑ,

Հինգշաբթի, 21 Մարտ 2024-ին, երեկոյեան ժամը 7:00-ին, Պուրճ Համուտի Հայ Կաթողիկէ Սուրբ Փրկիչ եկեղեցւոյ մէջ:

3.      85-ԱՄԵԱԿԻ ՀԱՆԴԻՍՈՒԹԻՒՆ, 9 Մայիս 2024-ին, երեկոյեան ժամը 8:00-ին, Պուրճ Համուտի Յովհաննէս Պօղոսեան սրահին մէջ:

4.      85-ԱՄԵԱԿԻ ԿՐԹԱԿԱՆ ՀՈՒՆՁՔԻ ՅԱՆՁՆՈՒՄ (Մեսրոպեանի 2023-2024 աւարտական հանդէս), 24 Մայիս 2024-ին, երեկոյեան ժամը 8:00-ին, վարժարանի շրջափակին մէջ:

5.      ՄԵՍՐՈՊԵԱՆԻ ՇՈՒՇԻ պարախումբին ելոյթները, 25-26 Մայիս 2024-ին, երեկոյեան ժամը 8:00-ին, Պուրճ Համուտի Յովհաննէս Պօղոսեան սրահին մէջ:

Ընդառաջ կը մնանք բարի ու խաղաղ օրերու մէջ իրականացնելու տօնական այս միջոցառումները առ ի յարգանք 85 տարիներու վրայ վարժարանի վերելքին նպաստած նուիրեալներու մեծ փաղանգին եւ առ ի գօտեպնդում մեսրոպեանական շարունակուող առաքելութեան:

 

 

ՏՆՕՐԷՆՈՒԹԻՒՆ
Հայ կաթողիկէ Մեսրոպեան բարձրագոյն վարժարանի

  • Թվային բուրգ․ տեսանելի լուծում՝ տրամաբանական մտածողության միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    «Անհայտ բաղադրիչի գտնելը» թեմայի շրջանակում երկրորդ դասարանի սովորողների համար թղթից պատրաստել եմ դիդակտիկ մոդել՝ թվային բուրգ: Մոդելի միջոցով երեխաները ակնառու կերպով տեսնում են առաջադրանքի լուծման ամբողջ ընթացքը: Առանձին թղթե մոդելը…

  • Գրական ստեղծագործության բազմակողմանի ընկալումը՝ դերային հարցազրույցի միջոցով

    Թեմայի հեղինակ՝ Մարիամ Մատինյան

    Գրական ստեղծագործության ուսումնասիրությունը չպետք է սահմանափակվի միայն ընթերցանությամբ և բովանդակության վերաբերյալ հարցերին պատասխանելով: Կարևոր է, որ սովորողները կարողանան խորությամբ ընկալել բնագիրը, բացահայտել նրա գլխավոր ասելիքը, գաղափարական առանցքն ու հեղինակի ուղերձը,…

  • Գրականություն`առանց սահմանների

    Թեմայի հեղինակ՝ Տաթուշ

    Գրականություն` առանց սահմանների. Ինչպե՞ս դասական տեքստերը դարձնել կենդանի և կիրառելի ապագայի քաղաքացու համար «Գրականությունը ժամանակի մեջ ճանապարհորդություն է, բայց նրա վերջնակետը միշտ մարդու սիրտն է»: Հաճախ մենք՝ հայոց լեզվի և…

  • Ինտերակտիվ մեթոդների դերը

    Թեմայի հեղինակ՝ Anna Babayan

    Ինտերակտիվ մեթոդների դերը 4-րդ դասարանցիների քննադատական մտածողության եւ համագործակցային հմտությունների ձեւավորման գործում Բանալի բառեր: ինտերակտիվ մեթոդներ, 4-րդ դասարան, քննադատական մտածողություն, համագործակցություն, կրտսեր դպրոց, «6 մտածող գլխարկներ», փոխուսուցում: Ներածություն Հանրակրթության պետական…

  • Օտար լեզվի դասավանդման մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Սիրանուշ Մելքոնյան

    Հարգելի գործընկեր, ուզում եմ խոսել մի թեմայի մասին, որը վստահ եմ կհետաքրքրի օտար լեզու դասավանդող ուսուցիչներին: Գաղտնիք չէ, որ ժամանակակից աշխարհում օտար լեզուների իմացությունը կարևոր դեր ունի անձի կրթական, մասնագիտական…