Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ ՀՀ-ում միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների հայերենի իմացության բարելավման նպատակով:
Դրամաշնորհային մրցույթի հաղթող մասնակցին անհատույց և անվերադարձ կտրամադրվի դրամական հատկացում, որի բյուջեն կազմում է 4 մլն 560 հազար ՀՀ դրամ՝ ներառյալ ԱԱՀ:
Ծրագրի իրականացման արդյունքում նախատեսվում է ապահովել ՀՀ-ում միգրանտ ընտանիքների դպրոցահասակ (4-9-րդ դասարաններ) երեխաների հայերենի իմացության մակարդակի բարելավումը՝ դպրոցական ուսումնական նյութի յուրացման և ուսման առաջադիմության բարձրացման նպատակով:
Մրցույթին ներկայացվող ծրագրերն իրականացվում են երկու փուլով.
նախապատրաստական՝ դպրոցականների ներգրավում, խմբերի ձևավորում,
իրականացման՝ հայոց լեզվի ուսուցում 2024-2025 ուսումնական տարվա ընթացքում:
Որակավորման տվյալների չափանիշների գնահատման համար մասնակիցը հայտով ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը՝
հայերենի` որպես օտար կամ երկրորդ լեզվի ուսուցման դասընթացներ կազմակերպելու փորձառության մասին վկայող փաստաթղթերի (պայմանագրեր, հաշվետվություններ, ամփոփագրեր և այլն) պատճենները,
վարչակազմի հետ աշխատանքային պայմանագրերի և/կամ հաստատված հաստիքացուցակի պատճենները,
կազմակերպության կողմից կիրառվող ուսումնական ծրագիրը, իսկ հրատարակված ուսումնական նյութերի առկայության դեպքում`ուսումնական նյութերի ցանկը և տիտղոսաթերթերի պատճենները` նշելով հեղինակային իրավունքը,
նախկինում իրականացրած նմանատիպ դասընթացների վերջնարդյունքների մասին վկայող նյութեր` մուտքի և ելքի քննական թերթիկներ, հարցումներ, ուսումնասիրության կամ մշտադիտարկման արդյունքներ և այլն,
կորպուսային վերլուծություն կամ կազմված բառացանկ, թեմատիկ տեքստերի հավաքածու և այլն,
դասախոսների /մասնագետների/ մասնագիտական որակների, ունակությունների և կարողությունների մասին տեղեկություն /CV/:
Մրցույթի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել armeps (www.armeps.am) էլեկտրոնային համակարգով մինչև 2024 թվականի փետրվարի 20-ը՝ ժամը 14:00-ն ներառյալ։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց