Մասնագիտությամբ տնտեսագետ և ֆրանսերենի գիդ-թարգմանիչ Ազատուհի Ղուկասյանն այն 60 ուսուցիչներից մեկն է, որը մասնակցում է ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրին:
Նա հայերենը սիրելի է դարձնում հայ երեխաների համար Ռուսաստանի Սոչի քաղաքում. արդեն 3 տարի է՝ Սոչիի թիվ 100 միջնակարգ դպրոցում դասավանդում է հայոց լեզու՝ որպես արտադասարանական առարկա: Բացի դրանից՝ հայոց լեզու և հայրենագիտություն է դասավանդում հայկական «Արարատ» մասնավոր պարային ստուդիայում, որտեղ երեխաները սովորում են պար, վոկալ և դհոլ: «Արարատ» պարային ստուդիան ծառայում է որպես հայկական դաստիարակության կենտրոն. պարը, ինչպես Ազատուհի Ղուկասյանն է նշում, համախմբել է երեխաներին նաև լեզվի շուրջ: Մանկավարժը երկար տարիներ եղել է նաև Սամարայի Հայորդաց տան տնօրենը:
Հայոց լեզվի խմբակը ռուսական դպրոցում ձևավորվում է տարրական դասարանների շրջանում՝ նախապես հայտարարություն տարածելուց հետո: Աշակերտները բաժանվում են մի քանի խմբերի և հայերեն են սովորում շաբաթը 2 անգամ: Անցած տարի Սոչիի թիվ 100 միջնակարգ դպրոցում եղել է 70 աշակերտ, իսկ «Արարատում»՝ 30:
Նրա խոսքով՝ դասընթացների նկատմամբ հետաքրքրությունը պահելն ու մեծացնելը, մակերեսային գիտեիքից խորքային գիտելիքի անցնելը մեծ ջանք ու նվիրում են պահանջում: Եվ դա արվում է ոչ միայն դասերի, այլև տարաբնույթ միջոցառումների միջոցով:
«Իմ առաքելությունն իրականացնելու համար ես շաբաթը երկու անգամ 3-ժամանոց ճանապարհ եմ անցնում՝ հասնելու դպրոց և նույնքան էլ վերադառնում: Սակայն դա անում եմ մեծ ոգևորվածությամբ և սիրով: Իմ աշխատանքի արդյունքը դասընթացների շուրջ ծավալվող հետաքրքրվածությունն է. նպատակ կա զարգացնելու և ընդլայնելու խմբակի շրջանակները նաև բարձր դասարաններում»,- պատմում է Ազատուհի Ղուկասյանը:
Որպես հաջողություն՝ Ազատուհի Ղուկասյանն արձանագրում է դպրոցում հայոց լեզվի արտադասարանական պարապմունքներին նաև այլազգիների՝ ռուս, թաթար աշակերտների մասնակցությունը:
«Նրանք ևս շատ ընդունակ աշակերտներ են և լրջությամբ են մոտենում դասընթացներին»,- ժպտալով պատմում է ուսուցչուհին:
Նրա գնահատմամբ՝ սփյուռքում աշխատող ուսուցիչների ամեն մի խոսքը քարոզչություն է՝ հայերենի, հայկականության. «Մենք պետք է այնքան վստահ լինենք մեր արածի վրա, որ ավելի լայն շրջանակի վարակենք ու ներգրավենք»:
Ազատուհի Ղուկասյանի գործունեության մեջ հետաքրքրական է նաև դպրոցում համշենահայերի հետ աշխատանքը: Նա փաստում է՝ համշենահայերենը գրական արևելահայերենից զգալիորեն տարբերվում է, և այդ երեխաների հետ աշխատանքը որքան դժվար, նույնքան հետաքրքիր է:
Անդրադառնալով վերապատրաստման ծրագրին՝ ուսուցչուհին այն կարևոր է համարում ունեցած գիտելիքը զարգացնելու, նոր հմտություններ ձեռք բերելու տեսանկյունից:
«Քեզ տալիս են նոր գործիքներ և սովորեցնում նոր մեթոդներ, որի արդյունքում մտահորիզոնդ լայնանում է, և ավելի ինքնավստահ ես դառնում: Հաջորդ քայլերն արդեն քեզնից են կախված՝ թե որ գործիքը քո տեղում, քո աշխատանքում ինչպես կադապտացնես: Գալիս ես հայրենիք, լիցքավորվում ես ու վերադառնում՝ ավելի մեծ լսարաններ գրավելու: Ես այսպես եմ տրամադրված»,- ասում է Ազատուհի Ղուկասյանը՝ կարևորելով նախաձեռնողականությունն ու ինքնակրթվելու շարունակական ձգտումը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ողջո՛ւյն, սիրելի գործընկերներ: Այսօր նախագծային ուսուցումը դարձել է մեր աշխատանքի կարևորագույն մասը: Ուզում եմ կիսվել 4-րդ դասարանում իմ իրականացրած փոքրիկ փորձով. Թեման. Ընտրեցինք միջառարկայական թեմա (օրինակ՝ «Մեր համայնքի էկոլոգիան»): Ընթացքը.…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Նոր չափորոշիչների ներդրմամբ ձևավորող գնահատումը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Ուզում եմ կիսվել մի քանի արդյունավետ գործիքներով, որոնք կիրառում եմ իմ դասարանում. «Ելքի քարտեր». Դասի վերջում…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Ներկայացնում եմ «Բարդ բառերի կոնստրուկտոր» թվային խաղ-վարժությունը՝ ստեղծված LearningApps հարթակում: Ինչո՞ւ է սա արդյունավետ. Տեսողական բաժանում. Բառերը տրոհված են արմատների (օրինակ՝ Ջր-ա- և -ման): Ինքնաստուգում. Աշակերտը վայրկյանական…
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց