ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր - 2025» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական նախագծերի ցանկը:
Մրցույթի արդյունքներով մինչև 35 տարեկան 2-4 երիտասարդ գիտաշխատողներից բաղկացած 25 գիտահետազոտական խմբեր կիրականացնեն 24 ամիս տևողությամբ նախագծեր:
Մրցույթն իրականացվել է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառներով ու մասնագիտություններով:
ԱԺ հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկվել են «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը` նշելով, որ նախագծով առաջարկվում է հաստատել մի շարք լիազորող նորմեր:
«Նախագծով հստակեցվում են երիտասարդական քաղաքականության սուբյեկտները, սահմանվում են երիտասարդի տարիքը, երիտասարդական քաղաքականության հիմնական դերակատարները, դրանց…
ԱԺ հերթական նիստում քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Հիմնական զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո հիմնականում տեխնիկական բնույթի մի քանի փոփոխություններ են կատարվել՝ իրավական տեսակետից…
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը հայտարարում է ոլորտային փորձագետների հավաքագրում:
Ընտրված փորձագետները կներգրավվեն ոչ ֆորմալ (լրացուցիչ) կրթական ծրագրերի (կարճաժամկետ, միկրոորակավորումների) փորձաքննություն իրականացնելու նպատակով ձևավորվող մասնագիտական խմբերում:
Փորձագետի հավակնորդին ներկայացվող պահանջներ՝
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Աբովյանի թիվ 2 նորակառույց հիմնական դպրոցի բացման արարողությանը:
Նրան ուղեկցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նրանք շրջել են դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 4 մլրդ դրամ: Այն իրականացվել է…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի նախաձեռնած «Շարունակական մասնագիտական զարգացում՝ հանուն արդյունավետ դասավանդման» խորագրով երկօրյա համաժողովի բացմանը՝ նախատեսված անգլերեն դասավանդող ուսուցիչների համար:
Միջոցառմանը մասնակցել և համաժողովի մասնակիցներին ողջունել են նաև Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը և Բրիտանական խորհրդի հայաստանյան…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին:
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն 2025 թ. մարտի 1-ից մարտի 14-ը ներառյալ՝ առցանց եղանակով՝ https://schoolexams.emis.am/ հղումով:
Համակարգը կգործի 24-ժամյա ռեժիմով:
Հավաստագրման քննությունների ժամանակացույցը կհաստատվի և…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
«405 կրթական դաշինք» զարգացման հիմնադրամը նպատակ ունի տեղական ու միջազգային կրթական կառույցների ու պետության միջև բովանդակ համագործակցության զարգացման միջոցով նպաստել ՀՀ-ում և սփյուռքում մատուցվող կրթության…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը:
Հավակնորդների քննությունը, ըստ ժամանակացույցի, տեղի կունենա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (hասցե` Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2) մարտի 4-ին և 5-ին՝…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության նիստում տեղեկացրել է, որ ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում եկամտային հարկից վերադարձի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հրապարկված են նախարարության կայքում:
Մասնավորապես` ԿԳՄՍՆ կայքում բացվել է «Սոցիալական կրեդիտ» բաժինը, որն ունի «Նախադպրոցական հաստատություններ», «Հանրակրթական հաստատություններ», «Քոլեջներ», «Բուհեր», «
Գրականության քարտեզագրում. Ուսուցման նոր փիլիսոփայություն ​ Գրական երկերի ինտեգրումը (համադրումը) ժամանակակից դպրոցում համարվում է բարձրակարգ մտածողության զարգացման լավագույն միջոցը: Այն թույլ է տալիս աշակերտին տեսնել ոչ թե առանձին գրքեր, այլ…
Որպես ուսուցիչներ՝ մենք բոլորս գիտակցում ենք, որ ժամանակակից կրթությունն այլևս անհնար է պատկերացնել առանց Արհեստական Բանականության (ԱԲ): Արդյո՞ք մենք չենք բախվում մի վտանգավոր իրականության, որտեղ տեխնոլոգիան սկսում է խոչընդոտել սովորողի…
Պատմության դասավանդումը ժամանակակից դպրոցում պահանջում է ոչ միայն գիտելիքների փոխանցում, այլ նաև սովորողների ակտիվ ներգրավվածություն, քննադատական և ստեղծարար մտածողություն, ինչպես նաև քաղաքացիական դիրքորոշման ձևավորում: Ելնելով վերոնշյալից՝ փորձել եմ իմ ներդրումն…
«Հարգելի՛ գործընկերներ, «Շրջված դասարան» (Flipped Classroom) մոդելը կիրառելիս ես բախվեցի մի շատ կարևոր խնդրի. ծնողների ընկալմանը: Շատ ծնողներ կարծում են, որ եթե երեխան տանն է դիտում դասի տեսանյութը, ուրեմն ուսուցիչը…
Ժամանակակից լեզվակրթության ամենամեծ մարտահրավերներից մեկը ուսումնական խմբերի բազմամակարդակ բնույթն է: Միևնույն դասարանում հաճախ սովորում են աշակերտներ, որոնք ունեն լեզվական տարբեր պատրաստվածություն, բառապաշարի տարբեր պաշար և ընկալման արագություն: Այս պայմաններում ուսուցիչը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց