ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության նիստում տեղեկացրել է, որ ԿԳՄՍՆ համակարգման ոլորտներում եկամտային հարկից վերադարձի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հրապարկված են նախարարության կայքում:
Մասնավորապես` ԿԳՄՍՆ կայքում բացվել է «Սոցիալական կրեդիտ» բաժինը, որն ունի «Նախադպրոցական հաստատություններ», «Հանրակրթական հաստատություններ», «Քոլեջներ», «Բուհեր», «Արտադպրոցական հաստատություններ», «Ոչ ֆորմալ կրթություն», «Ուղեցույցներ» ենթաբաժինները:
«Մեր քաղաքացիները շատ հեշտությամբ կարող են տեսնել, թե որ հաստատություններն են ներառված սոցիալական կրեդիտից օգտվող կազմակերպությունների ցանկում: Ընդ որում՝ խոսքը բոլորովին փոքր շրջանակի մասին չէ. միայն երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցներում սովորող ավելի քան 55 հազար երեխաներ կան, որոնցից ավելի քան 43 հազարը վճարովի են սովորում: Վարձավճարներն անկանխիկ վճարելու դեպքում քաղաքացիները կկարողանան դառնալ այս ծրագրի շահառու»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարը նշել է՝ ԿԳՄՍՆ կայքում հրապարակված են նաև երաշխավորված ոչ ֆորմալ կրթական ծրագրերը, որոնց թիվն այս պահին 110 է. «Այս պահին համապատասխան կազմակերպությունների կողմից ակտիվություն է նկատվում` երաշխավորման գործընթացի հանդեպ շատերն են ցուցաբերում հետաքրքրություն»:
Ժաննա Անդրեասյանը նաև ընդգծել է՝ «Ուղեցույցներ» ենթաբաժնում ներկայացված են մի շարք օգտակար նյութեր, այդ թվում` «Ուղեցույց սոցիալական կրեդիտից օգտվող քաղաքացիների համար», «Ուղեցույց կրթական ծառայություններ մատուցողների համար», գործընթացը կարգավորող իրավական ակտեր և այլն:
Անդրադառնալով գործընթացների լավարկմանը՝ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են իրականացվել նաև երաշխավորման կարգի փոփոխության ուղղությամբ. առաջիկայում Կառավարության հաստատմանը կներկայացվի ոչ ֆորմալ կրթական ծրագրերի երաշխավորման կարգի բարելավված նախագիծը:
ԿԳՄՍ նախարարը նաև տեղեկացրել է՝ կրթության գծով սոցիալական ծախս են համարվում և ենթակա են փոխհատուցման նաև 5-12-րդ դասարանների դասագրքերի վարձակալության վճարները (1-4-րդ դասարանների դասագրքերն աշակերտներին տրամադրվում են անվճար): Այս ուղղությամբ քաղաքացիներն առհասարակ որևէ լրացուցիչ գործողություն իրականացնելու անհրաժեշտություն չունեն:
«Այն պահին, երբ դպրոցահասակ երեխա ունեցող քաղաքացիները կլրացնեն եկամուտների հայտարարագիրը, յուրաքանչյուր երեխայի մասով դասագրքի վարձավճարը 3000 դրամի չափով վերադարձի հնարավորություն կստանան: Սա քաղաքացիներից որևէ լրացուցիչ ջանք չի պահանջում և վերաբերում է ավելի քան 250 հազար դպրոցահասակ երեխաների ծնողներին և նրանց ընտանիքներին»,- ներկայացրել է Ժաննա Անդրեասյանը:
Նշենք՝ փոխհատուցման համար հիմք է ընդունվում ԿԳՄՍ նախարարության կողմից հարկային մարմնին տրամադրված 5-12-րդ դասարանների աշակերտների և նրանց ծնողների վերաբերյալ տեղեկատվությունը (անուն, ազգանուն, ՀԾՀ): Դասագրքերի վարձավճարների դիմաց փոխհատուցում կկատարվի նաև 2024 թվականին դասագրքերի վարձակալության գծով կատարված ծախսերի համար։
Կարևորելով եկամտային հարկից մինչև 100 հազար դրամի չափով վերադարձի համակարգի գործարկումը` Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնակի շեշտել է կրթական և առողջապահական բաղադրիչների նշանակությունը մարդկային կապիտալի զարգացման տեսանկյունից: Վարչապետը հանձնարարել է իրականացնել հանրային լայն իրազեկում և արդյունավետ հաղորդակցություն այս ուղղությամբ:
Նշենք, որ սոցիալական կրեդիտի համակարգից կարելի է օգտվել ֆինանսական գործարքներն անկանխիկ իրականացնելու դեպքում։
Սոցիալական կրեդիտի համակարգից օգտվում են եկամտային հարկ վճարողները, որոնք լրացրել են իրենց հայտարարագիրը։ Պետության այս քաղաքականությունը ներդրում է՝ ուղղված մարդկային կապիտալի զարգացմանը (ավելի առողջ քաղաքացի, կրթության կարևորում)։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Գրականության քարտեզագրում. Ուսուցման նոր փիլիսոփայություն ​ Գրական երկերի ինտեգրումը (համադրումը) ժամանակակից դպրոցում համարվում է բարձրակարգ մտածողության զարգացման լավագույն միջոցը: Այն թույլ է տալիս աշակերտին տեսնել ոչ թե առանձին գրքեր, այլ…
Որպես ուսուցիչներ՝ մենք բոլորս գիտակցում ենք, որ ժամանակակից կրթությունն այլևս անհնար է պատկերացնել առանց Արհեստական Բանականության (ԱԲ): Արդյո՞ք մենք չենք բախվում մի վտանգավոր իրականության, որտեղ տեխնոլոգիան սկսում է խոչընդոտել սովորողի…
Պատմության դասավանդումը ժամանակակից դպրոցում պահանջում է ոչ միայն գիտելիքների փոխանցում, այլ նաև սովորողների ակտիվ ներգրավվածություն, քննադատական և ստեղծարար մտածողություն, ինչպես նաև քաղաքացիական դիրքորոշման ձևավորում: Ելնելով վերոնշյալից՝ փորձել եմ իմ ներդրումն…
«Հարգելի՛ գործընկերներ, «Շրջված դասարան» (Flipped Classroom) մոդելը կիրառելիս ես բախվեցի մի շատ կարևոր խնդրի. ծնողների ընկալմանը: Շատ ծնողներ կարծում են, որ եթե երեխան տանն է դիտում դասի տեսանյութը, ուրեմն ուսուցիչը…
Ժամանակակից լեզվակրթության ամենամեծ մարտահրավերներից մեկը ուսումնական խմբերի բազմամակարդակ բնույթն է: Միևնույն դասարանում հաճախ սովորում են աշակերտներ, որոնք ունեն լեզվական տարբեր պատրաստվածություն, բառապաշարի տարբեր պաշար և ընկալման արագություն: Այս պայմաններում ուսուցիչը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց