ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

Մրցույթ՝ փորձագետների շտեմարան ստեղծելու նպատակով

Հուլիսի 30, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 7-ի «Արտադպրոցական ծրագրի ձևաչափը և վերջնարդյունքները՝ ըստ սահմանված ուղղությունների, արտադպրոցական կազմակերպությունների և կենտրոնների ներկայացրած արտադպրոցական ծրագրերի երաշխավորման կարգը հաստատելու մասին» թիվ 144-Ն հրամանով հաստատված հավելվածի համաձայն` պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական, մարզամշակութային և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում իրականացվող արտադպրոցական…

Հերթական բրոնզե մեդալները՝ այս անգամ Քիմիայի միջազգային օլիմպիադայից

Հուլիսի 30, 2024
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Հայաստանի թիմը 4 բրոնզե մեդալ է նվաճել Քիմիայի 56-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է հուլիսի 21-30-ը Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում:

Օլիմպիադային մասնակցել է 88 երկրի 327 աշակերտ. յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից:

Հայաստանի թիմի բոլոր մասնակիցներն արժանացել են բրոնզե մեդալների: ՀՀ թիմը ներկայացրել են Վանաձորի մաթեմատիկական և…

Մեկնարկել է ՄԿՈՒ հաստատությունների ընդունելության հայտագրումը

Հուլիսի 30, 2024
Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկել է 2024-2025 ուսումնական տարում ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության հայտագրումը:

ՄԿՈւ հաստատություններ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի dimord.emis.am կայքում:

Համակարգում ներկայացված են ՀՀ բոլոր նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները։

2024-2025 ուսումնական տարում՝

3 բրոնզե մեդալ՝ Ֆիզիկայի միջազգային 54-րդ օլիմպիադայից

Հուլիսի 29, 2024
Լուրեր կազմակերպություններից

Ֆիզիկայի 54-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմը ներկայացնող 5 աշակերտներն արժանացել են 3 բրոնզե մեդալների և 2 գովասանագրի:

Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 21-29-ն Իրանի Իսֆահան քաղաքում՝ փորձնական և տեսական փուլերով։ Օլիմպիադային մասնակցել է 46 երկրի 197 ներկայացուցիչ:

Հայաստանյան թիմից բրոնզե մեդալների են արժանացել Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի աշակերտներ Արսեն…

Ամառային կրթամշակութային ծրագիր՝ Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ

Հուլիսի 29, 2024
Լուրեր կազմակերպություններից

Լոռու մարզի Դեբետ համայնքում գտնվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում հուլիսի 29-ից օգոստոսի 4-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության հետ համատեղ կազմակերպում է ամառային կրթամշակութային-երիտասարդական միջազգային ծրագիր՝ ՀՀ և Վրաստանի 60 երիտասարդների մասնակցությամբ:

Ծրագրի նպատակն է նպաստել հայ և վրացի պատանիների ու երիտասարդների միջև…

Բրոնզե մեդալ՝ Եվրոպայի աղջիկների 4-րդ միջազգային բաց օլիմպիադայում

Հուլիսի 29, 2024
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 4-րդ բաց օլիմպիադայում Հայաստանի թիմը նվաճել է 1 բրոնզե մեդալ և 1 գովասանագիր:

Օլիմպիադան անցկացվել է հուլիսի 21-27-ը Նիդերլանդների Էյնդհովեն քաղաքում՝ երկու փուլով: Օլիմպիադային մասնակցել է 55 երկրի 195 աշակերտ. յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 4 աշակերտ։

Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Արփի…

«Աղջիկներին շատ հաճախ ընդամենը վստահությունն է պակասում»․ Ժաննա Անդրեասյան

Հուլիսի 29, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր մասնակցել է FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովի մեկնարկային միջոցառմանը։

Երրորդ անգամ անցկացվող համաժողովը կրում է GenAI in Action: Big Data, Big Impact. (Գեներատիվ արհեստական բանականություն, մեծածավալ տվյալներ, մեծ ազդեցություն) խորագիրը և նպատակ ունի Հայաստանում բիզնեսի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում ներկայացնել…

Դուք հայապահպանության առաջնագծում եք. ավարտվել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստումը

Հուլիսի 29, 2024
Սփյուռքի լրատու Լուրեր կազմակերպություններից

Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որին մասնակցել են շուրջ 60 ուսուցիչ 14 երկրից:

Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը նշել է, որ տարեցտարի ընդլայնվում է ծրագրի մասնակիցների աշխարհագրությունը. «Սփյուռքում կրթությամբ…

Հանդիպում ԱԶԲ պատվիրակության հետ

Հուլիսի 26, 2024
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ ԱԶԲ հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԶԲ աջակցությամբ իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագրին» վերաբերող հարցեր: Ընդգծելով, որ դպրոցաշինությունը ՀՀ կառավարության ռազմավարական թիրախներից է՝ նախարարի տեղակալը կարևորել է…

«Սփյուռքահայ ուսուցչի ամեն մի խոսքը հայոց լեզվի քարոզչություն է». Ազատուհի Ղուկասյան

Հուլիսի 26, 2024
Սփյուռքի լրատու Լուրեր կազմակերպություններից

Մասնագիտությամբ տնտեսագետ և ֆրանսերենի գիդ-թարգմանիչ Ազատուհի Ղուկասյանն այն 60 ուսուցիչներից մեկն է, որը մասնակցում է ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրին:

Նա հայերենը սիրելի է դարձնում հայ երեխաների համար Ռուսաստանի Սոչի քաղաքում. արդեն 3 տարի է՝ Սոչիի թիվ 100 միջնակարգ դպրոցում դասավանդում է հայոց լեզու՝ որպես արտադասարանական առարկա:…