ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նորություններ > Լուրեր կազմակերպություններից

Ապարանում բացվել է մեծահասակների ոչ ֆորմալ կրթության կենտրոն

Հուլիսի 11, 2024
Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «ԿրթաԲԱՑ Ապարան» մեծահասակների ուսումնառության և կրթության կենտրոնի բացման արարողությանը։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Մկրտչյանը, «Դի-Վի-Վի ինթերնեյշնալի» Կովկասի և Հարավարևելյան Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Թոմաս Լիխտենբերգը, Հայաստանում Գերմանիայի դեսպանատան, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Կենտրոնը գործելու է «Ապարան համայնքի սոցիալական կենտրոն» ՀՈԱԿ-ի ներքո և ֆինանսավորվելու…

Երազել, սխալվել և այդ սխալների վրա սովորել. դիպլոմներ՝ ուսուցիչների նոր սերնդին

Հուլիսի 10, 2024
Լուրեր կազմակերպություններից

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 2023-2024 ուսումնական տարվա շրջանավարտները հանդիսավոր միջոցառման ժամանակ ստացել են իրենց ավարտական վկայականները:

Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարար, ՀՊՄՀ խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը։ Նա շրջանավարտներին դիմել է որպես գործընկերներ՝ ընդգծելով, որ նրանցից յուրաքանչյուրի հաջողությունը լինելու է պետության ու երեխաների ձեռքբերումը։

«Մանկավարժի որակավորումը սովորական…

8 մեդալ՝ ֆիզիկայի միջազգային գիտական օլիմպիադայում

Հուլիսի 10, 2024
Լուրեր կազմակերպություններից

Խանտի Մանսիյսկում տեղի ունեցած ֆիզիկայի միջազգային գիտական օլիմպիադային Հայաստանի հավաքականն արժանացել է 2 արծաթե և 6 բրոնզե մեդալների։

Բոլոր աշակերտները Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցի աշակերտներն են։ Օլիմպիադային մասնակցում էր 19 երկրի 108 աշակերտ։

Արծաթե մեդալի են արժանացել ֆիզմաթ դպրոցի աշակերտ Արսեն Աղայանը և…

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը պատրաստ է

Հուլիսի 9, 2024
Լուրեր կազմակերպություններից

Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի վերջնական տարբերակը, որը լրամշակվել է՝ հաշվի առնելով մասնագիտական կառույցների առաջարկություններն ու դիտողությունները:

Ակադեմիական քաղաքի ստեղծումը նախատեսված է «ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով». այն լինելու է համալսարանական և հետազոտական կամպուս՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով:

Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը…

Նոր ձևաչափով հերթական ատեստավորմանը հայտագրվել Է շուրջ 5495 ուսուցիչ

Հուլիսի 9, 2024
Լուրեր կազմակերպություններից

2024 թվականից ուսուցիչների հերթական վերապատրաստման և ատեստավորման գործընթացն իրականացվում է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա: Նոր ընթացակարգով հերթական ատեստավորմանը մասնակցելու համար հայտագրվել Է շուրջ 5495 ուսուցիչ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նոր փոփոխությանն ու մանրամասներ ներկայացրել:

Նախարարի տեղակալի խոսքով՝ հերթական ատեստավորման հայտերի ընդունման…

Դրամաշնորհային մրցույթ՝ ուղղված սփյուռքում գործող կրթամշակութային կառույցներին

Հուլիսի 9, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում» ծրագրի «Կրթամշակութային աջակցություն սփյուռքի համայնքներին» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ սփյուռքում գործող կրթական կառույցներին կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով աջակցություն տրամադրելու նպատակով:

Սփյուռքում գործող կրթամշակութային կառույցների կողմից մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային…

Ագրարային մասնագիտությունները պետության համար գերակա են. Ժաննա Անդրեասյան

Հուլիսի 8, 2024
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային ագրարային համալսարանում այսօր մասնակցել է 2023/24 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման…

Մանկավարժական փորձի շուրջ խորհելու ժամանակը. մեկնարկել է համահայկական գիտակրթական աշխատաժողովը

Հուլիսի 8, 2024
Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկել է արդեն 5-րդ անգամ անցկացվող «EduArmenia2024» համահայկական գիտակրթական աշխատաժողովը, որի նպատակն է ներկայացնել հանրակրթության ոլորտի բարեփոխումների լավագույն փորձը:

Աշխատաժողովի բացմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՀՀ լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Խ. Աբովյանի…

Մեկնարկել է ՅՈւՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակների հայտերի ընդունումը

Հուլիսի 8, 2024
Լուրեր կազմակերպություններից

Մեկնարկել է գրագիտության ոլորտում ՅՈւՆԵՍԿՕ-ի «Սեժոնգ թագավոր» և «Կոնֆուցիուս» մրցանակների համար հայտերի ըն­դունումը:

Նշված մրցանակները շնորհվում են գրագիտության խթանման գործում նշանա­կա­լի ավանդ ունեցած հաստատություններին, պետա­կան և հասարակական կազմակերպություններին։

Այս տարի մրցանակաբաշխությունն անցկացվելու է «Անցումային փուլում գտնվող աշխարհի համար գրագիտության խթանում» խորագրի ներքո: Անդամ երկրները յուրաքանչյուր մրցանակի համար կարող են ներկայացնել…

Ֆրանսերեն դասավանդող 30 ուսուցիչ Բորդոյում կմասնակցի վերապատրաստման ծրագրի

Հուլիսի 4, 2024
Միջազգային լուրեր Լուրեր կազմակերպություններից

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ իրականացվող «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» պիլոտային նախագծի շրջանակում ընտրված ուսուցիչների հետ, որոնք երկշաբաթյա վերապատրաստման ծրագրի կմասնակցեն Բորդո քաղաքում:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանը:

Ուսուցիչները կմասնակցեն Ֆրանսիայի կրթության ագային նախարարության ենթակայության տակ գործող՝ կրթության…